«ԵՍ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՉԵՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ, ՆԱ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ»
Ներքաղաքական
«Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ երեկվանից միացել է կառավարության դիմաց հացադուլ անողներին: Նրա պնդմամբ` Նիկոլ Փաշինյանը պետք է ենթարկվի պատասխանտվության պետության եւ ազգի հանդեպ իր արած հանցագործությունների համար:
– Պահանջում եմ բոլոր այն մարդկանցից, որոնք 2.5 տարի առաջ այս հարթակից խաբվելով, հավատալով, վստահելով այս պատուհասը բերեցին մեր գլխին` բարի լինեն իրենց սխալն ուղղել եւ նույն ձեւով հավաքվեն այստեղ, այդ մարդուն կանչեն պատասխանատվության: Տղաներն արդեն 9 օր է, ինչ պահանջում են իր հրաժարականը, բայց ես` որպես քաղաքացի, որը չի ընտրել իրեն, հրաժարական չեմ պահանջում: Իմ կարծիքով` նա պետք է դատվի պետության, հայրենիքի եւ ազգի հանդեպ գործած իր հանցագործությունների համար: Իրավապահ մարմիններն էլ շատ լավ գիտեն, որ հանցագործություն է տեղի ունեցել: Ես իրավաբան չեմ, բայց գիտեմ, որ խորհրդարանական երկիր ենք: Ստորագրվել է մի փաստաթուղթ, որը ոչ մեկից չեն հարցրել, այսինքն` մի մարդ իր քմահաճույքով որոշել է երկրի բախտը, որը հանցագործություն է, սահմանադրական կարգի տապալում է: Այդ մարդիկ, որ 2.5 տարի առաջ իրեն ընտրեցին, հիմա չպետք է նայեն, որ ցուրտ է, ձյուն է, նույն ձեւով պետք է դուրս գան եւ պատասխաանատվության կանչեն այդ մարդուն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ