ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Ըստ հողատուի մերձավոր շրջապատում շրջանառվող շշուկների` դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը հողատուն պատրաստվում է անել հերթական անսպասելի քայլը, որը կրկին շոկի է մատնելու հանրությանը: Ըստ մեր աղբյուրի` շրջապատում ստույգ չգիտեն, թե ինչ է պատրաստվում անել Նիկոլը, բայց հույժ անհանգիստ են, եւ հակասական շշուկներ են պտտվում: Մի մասը կարծում է, որ նա ստորագրելու է մի փաստաթուղթ, որով հարցականի տակ կդնի մեր պետականությունն ընդհանրապես, մյուսները համոզված են, որ տանկեր է մտցնելու Երեւան ու դաժանագույն հաշվեհարդարներ սկսի բոլոր ընդդիմացողների հանդեպ: Մեր աղբյուրի խոսքով` բավականին անհանգիստ են եւ առաջատար սորոսական ֆիգուրները: