ՉԼ. «Շախտյորը» կրկին ուժեղ էր «Ռեալից», «Զալցբուրգը» հաղթեց Մոսկվայում
Սպորտ
Կայացան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկու հանդիպումները A և B խմբերում։
Մոսկվայի «Լոկոմոտիվը» մրցեց ավստրիական «Զալցբուրգի» հետ և պարտվեց 1-3 հաշվով։
«ՌԲ Զալցբուրգի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Մերգիմ Բերիշան։ Մեկ գոլով էլ աչքի ընկավ Քարիմ Ադեյեմին։
Մոսկովյան թիմի միակ գոլը խփեց Անտոն Միրանչուկը։
Այս խաղից հետո «Զալցբուրգը» 4 միավորով խմբում երրորդն է, իսկ «Լոկոմոտիվն» ունի 3 միավոր և եզրափակում է խմբի աղյուսակը։
B խմբում էլ Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտություն կրեց ուկրաինական «Շախտյորից», որին պարտվել էր նաև առաջին շրջանի խաղում 2-3 հաշվով։
Ուկրաինական թիմի հաղթանակն ապահովեցին Դենտինյոն և Մանոր Սոլոմոնը։
Այս հաղթանակից հետո «Շախտյորը» վաստակեց 7 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ: Նույնքան միավոր ունի նաև Արքայական ակումբը, որը երրորդն է: 8 միավորով B խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորող Մյունխենգլադբախի «Բորուսիան» այս տուրում կընդունի հետնապահ իտալական «Ինտերին», որն ունի 2 միավոր: