Այս պատերազմն իսկզբանե դատապարտված էր պարտության. Ալեքսանդր Ամարյան (Բացահայտում)
ՏեսանյութերԱզգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատը» սկսել է ուսումնասիրել զենքի առք ու վաճառքի խնդիրները Հայաստանում, ներառյալ տեղի ունեցած գործարքների օրինականությունը, ինչպես նաեւ ուշագրավ բացահայտումներ է արել այս ամենի ու ամերիկյան բիոլաբորատորիաների միջեւ եղած կապի մասին: Ուսումնասիրության արդեն իսկ առկա արդյունքների վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Ազգային ճակատի» ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ հետ:
«ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ԶԵՆՔՈՎ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԵՍ ՀԱՂԹԻ»
- Վերջերս մամուլում հայտնվեցին տեղեկություններ, թե Հայաստանն ընդգրկված է զենքի ապօրինի վաճառքի մեջ: Ընդ որում՝ ասվում է, թե զենք են ծախել Սիրիայի ահաբեկիչներին: Ի՞նչ կասեք այս մասին:
- Այնպիսի տվյալներ ու փաստաթղթեր են հրապարակվում, որ հստակ է՝ հոսքը ներսից է: Կողմնակի մարդը չի կարող այդ փաստաթղթերը ստանալ, որովհետեւ այն ոչ թե կոմերցիոն, այլ ե՛ւ ծառայողական, ե՛ւ պետական գաղտնիք է: Իսկ եթե այդ փաստաթղթերն ու գաղտնիքները հրապարակվում են, ուրեմն՝ նշանակում է, որ լրտեսը մինչեւ հիմա նստած է պաշտոնի: Ընդ որում՝ այն փաստաթղթերը, որոնք հրապարակվում է, անզեն աչքով էլ երեւում է, որ որոշակի հատվածը կեղծ է: ՌԴ փաստաթղթերից մեկը համարակալած է, իսկ որը կեղծ է, համարակալված չէ: Ինչ վերաբերում է ձեր հարցին, սա ունի ավելի խորը պատմություն: Դեռեւս 1990-ականներին, երբ հեղաշրջում տեղի ունեցավ, մեր բարերաներից մեկը՝ Արբակ Խաչատրյանը, որին ամեն կերպ փորձեցին սարքել հանցագործ, Հայաստան է բերել «Բոյինգ 727» վեց ինքնաթիռով զենք, որը կորել է: Դրանից հետո, երբ նա սկսել է զենքի մասին խոսել, իր նկատմամբ հարուցել են ապօրինի քրեական գործ, նստեցրել են, նույն ժամանակ նրա հետ դժբախտություն է տեղի ունեցել. հայրն է մահացել տան բակում: Ու այս ամենը կապված է նրա հետ, որ շատ հարցեր էր առաջանում, թե այդ զենքերն ո՞ւր է գնացել: Հիմա Արբակ Խաչատրյանը Հայաստանում է գտնվում եւ շատ նյութեր իրենից կփորձենք պարզել, թե այդ զենքերը, վերջիվերջո, ո՞ւր են: Հետագայում ՄԱԿ-ի կողմից բանաձեւ է ընդունվում, որ հայկական կողմը զենքի առք ու վաճառքով է զբաղված աֆրիկական պետությունում: Հիշեք, որ 2000-ականների սկզբերին «Դվին» ավիաընկերության ինքնաթիռները խնդիրներ ունեցան Աֆրիկայում, եղան ձերբակալություններ՝ այն պատրվակով, որ ապօրինի զենք էին տեղափոխում: Այնպես որ, այդ խնդիրը գալիս է այն ժամանակներից եւ հասնում մինչեւ հիմա:
- Հիմա լայնորեն շրջանառվում է զենքի միջազգային բիզնեսով զբաղվող հայազգի գործարար Դավիթ Գալստյանի անունը: Ովքե՞ր են, ի վերջո, խառնված այս գործընթացում:
- Ամեն ինչ բարդել մի մարդու վրա, նշանակում է թաքցնել մնացածին: Չեմ համարում, որ սա ճիշտ է: Պատրոն Դավիթն աչքիս լույսը չէ, բայց պետք է լինենք օբյեկտիվ, որ բացի նրանից, էլի մարդ պետք է զբաղվեր դրանով: Պետք է բացահայտել բոլորին, ովքեր օրենքի խախտում են արել, որպեսզի պատժվեն համապատասխան օրենքի խստությամբ: Իհարկե, այս ամենում ՊՆ-ի մատակարարման վարչությունը միանշանակ խառնված է՝ որպես կատարող: Իսկ Դավիթ Գալստյանն ընդամենը միջնորդ է, ով զբաղված է զենքի առք ու վաճառքով: Այդտեղ վատ բան չկա: Սա նրա խնդիրը չէ, ի վերջո, մինչեւ վերադաս չլինի, այդ քանակությամբ զենքի վաճառք չի կարող լինել: Այսինքն՝ ամեն մի պայմանագրի տակ կա ռեալ գործընթաց եւ մարդիկ, ովքեր աշխատել են այդ ուղղությամբ: Սկսած 1990 թվականից դրանով զբաղվել են տարբեր մարդիկ: Նույնիսկ Վիկտոր Բուտը, որը ժամանակին համարվում էր զենքի ամենաուժեղ վաճառողներից մեկը, հաճախ է եղել Հայաստանում: Եվ իր գրքում, որը հրապարակել են իր բռնվելուց հետո, այնտեղ կա անձնագրի նկարը, որտեղ ՀՀ կնիք է դրված, որ նա մտել է Հայասստան, բայց դուրս գալու կնիքը չկա: Ի դեպ, մեր ձեռքի տակ ունենք զեկույց՝ Հայաստանի եւ Ադրբեջանի զենքերի առկայությունների մասին: Երբ ուսումնասիրում ես դրանք, պարզվում է՝ այս պատերազմի ժամանակ, որն ավարտվեց մեզ համար դաժան հետեւանքներով, Ադրբեջանի մոտ ավելի շատ զենք է եղել, քան զեկույցում է գրված, նույնը պետք է լիներ Հայաստանում, որովհետեւ պատերազմական իրավիճակում գտնվող պետություն ենք եւ պետք է ամեն ձեւ կողքից զենք ձեռք բերեինք:
- Ի՞նչ նկատի ունեք:
- Զենքի օրինական վաճառքը կարգավորվում է այնպես, որ միայն պաշտպանողական զենք կարող ենք գնել, բայց ոչ հարձակողական: Մեզ մոտ էլ չեն արտադրում հարձակողական զենք: Բայց պաշտպանողական զենքով պատերազմ չես հաղթի: Ստացվում է, որ պետք է լինի ճանապարհներ, որ զենքը գա ոչ օրինական ձեւով եւ հասնի Հայաստան, իսկ դրա գներն ուրիշ են, քան գործարանային գները: Օրինակ, Ադրբեջանի զենքերը, երբ նայում ենք, ՌԴ-ից շատ քիչ քանակությամբ զենք կա, հիմնական գնել են Իսրայելից, Թուրքիայից, Բելառուսից եւ տարբեր այլ պետություններից, այդ թվում գնել են հին զենքեր, մոդեռնիզացրել եւ մտցրել են ծառայության մեջ: Նույնը պետք է լիներ Հայաստանում:
«ՄԵՆՔ ԻԲՐԵՎ ԹԵ ԱՐՏԱԴՐՈՒՄ ԷԻՆՔ ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐ, Ո՞ՒՐ ԵՆ ԴՐԱՆՔ»
- Կարծում եք՝ այս պատերազմում ունեցած պարտությունը նաեւ հետեւանքն էր նրա, որ որ չկայի՞ն այն զենքերը, որոնք անհրաժեշտ էր ունենալ:
- Բոլորս էլ լավ կհիշենք Նոր Նորքի ահաբեկչական գործը, որոնց մոտ գտել էին ինքնաթիռ խոցելու հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգ: Հետո պարզվել էր, որ ՊՆ-ում դրանից երեք հատ է, որոնք պլոմբված է եղել արկղերում: Ու երբ բացել են արկեղերը, մեկը դատարկ է եղել, այսինքն՝ մեջից հանել, ծախել են: Խնդիրն այն է, որ այն, ինչ ունեինք, դրանք էլ պետք չեն եկել: Օրինակ, ՍՈւ-30-երը մեզ պետք չեն եղել, եթե այն չենք կարողանում օգտագործել, ինչի՞ համար են, որ ձեւական ցույց տանք, թե ունե՞նք, քանի՞ անգամ թռան: Ոչ մի: Քանի՞ անգամ օգտագործվեց C 300-ները կամ «Իսկանդերը»:
- Ասում են՝ մեկ անգամ կիրառվել է «Իսկանդերը», բայց թե ո՞ւր է խփել, հայտնի չէ հանրությանը:
- Երեւի Կասպից ծովի խորքերում ման են գալիս… Մեզ պետք էր այն զենքերը, որ այսօրվա դրությամբ իրապես մեզ պաշտպանեին՝ հակաօդային զենքեր, «Պանցիր»-ներ, «Սմերչ»-եր: Մերոնք պատրաստ չէին անօդաչուներին, մինչդեռ մենք իբրեւ թե արտադրում էինք անօդաչուներ, ո՞ւր են դրանք: Մենք շատ բան պետք է ունենայինք, չկան դրանք, ո՞ւր են: ՊՆ-ն պետք է լիարժեք ուսումնասիրել, թեկուզ ներքին քննություն սկսի իրենց համար, որ հաջորդ անգամ նույն սխալը չկրկնվի: Եթե կրկնվեց նույն սխալը, մենք ուղղակի մյուս անգամ կարող է Հայաստան էլ չունենանք: Ի դեպ, մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանում բիոլաբարատորիաների բացման հիմքում եւս եղել է զենքի վաճառքը:
- Կմանրամասնե՞ք, թե ինչ նկատի ունեք:
- Ցանկացած զենքի վաճառք, որը կատարվում է միջպետական մակարդակով, ամերիկյան կառույցները, ՄԱԿ-ը տեղյակ է, որոշակի վերապահումներով տեղյակ է նաեւ ՌԴ-ն, այսինքն՝ գերհզոր պետությունները ցանկացած զենքի վաճառքի հետ կապված տեղյակ են: Վիքիլիքսի փաստաթղթերը, երբ ուսումնասիրում ես, կա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան եւ ԱՄՆ պետդեպարտամենտի միջեւ եղած նամակագրությունը: Այնտեղից պարզվում է, որ ժամանակին մեր մոտ ինչ-որ զենք են վաճառել Իրանի հանրապետությանը, որն Իրաքում կրակել է ամերիկացիների վրա եւ մարդ է զոհվել: Ամերիկացիներն այդ պատրվակով ցանկացել են կիրառել պատժամիջոցներ Հայաստանի դեմ, քանի որ սա զենքի վաճառքի խախտում է: Եվ այն չկիրառելու համար պայման են դնում, որ պետք է ստորագրվի ամերիկյան բիոլաբարատորիաներ Հայաստանում բացելու պայմանագիրը: Մերոնք գնում են այդ քայլին, այդ հարցով զբաղվում է ԱԻՆ-ը, ԱԳՆ-ն ու ՊՆ-ն: Շատ մարդ կա, որ ներքաշված է այդ գործի մեջ: Ընդ որում՝ նախնական պայմանավորվածությունը եղել էր մոտ 5 մլն դոլարի գումարային ներդրում, բայց մերոնք այդտեղ էլ են փող աշխատում եւ դարձնում են 9 մլն: Սա եւս կա նամակագրությունների մեջ: Եվ այդ ժամանակվանից սկսած՝ ունենք ե՛ւ ռազմական զենքի հետ կախպված խնդիր, ե՛ւ բիոլաբարատորիաների:
«ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ, ՈՐ ԱԶԳԸ ՉՎԵՐԱՆԱ»
- Ո՞րն եք տեսնում այն առաջնահերթ քայլերը, որ պետք է անել հիմա ստեղծված իրավիճակում:
- Նախ պետք է ամերիկյան բիոլաբարատորիաները փակել, որովհետեւ դրանք մեր տակը դրված պայթուցիկ են: Ի դեպ, մեր ղեկավարությունը պատերազմական իրավիճակում որոշել էր ռմբակոծել ադրբեջանական Բարդա քաղաքը, մինչդեռ այնտեղ է տեղակայված բիոլաբարատորիաներից մեկը: Ընդհանրապես՝ Արցախը շրջապատող ադրբեջանական չորս քաղաքներում կան բիոլաբարատորիաներ: Պատկերացնո՞ւմ եք, եթե ռմբակոծեին Բարդան եւ այնտեղի բիոլաբարատորիայից արտահոսք լիներ: Իհարկե, Ադրբեջանի մի մասը կկործանվեր, բայց մենք էլ կտուժեինք: Չէ որ երբեք չես իմանա, թե ինֆեկցիան որ ուղղությամբ կգնա, իսկ այն կանգնեցնելը շատ դժվար կլիներ: Մենք այսօրվա դրությամբ ունենք կորոնավիրուս եւ այդքան շատ բիոլաբարատորիաներ, որոնք զբաղվում են դրանով: Բայց, չգիտես ինչու, այդ կորոնավիրուսը մեզ մոտ զարգանում է, օրական հայտնաբերվում է վարակվածների 1400-2500 դեպք: Այստեղից հարց է ծագում՝ բա լաբորատորիաներն ինչո՞վ են զբաղված: Հուսով եմ՝ քանի դեռ Արցախի հարցում ժամանակավոր դադար է լինելու, կկարողանանք ուսումնասիրել այս խնդիրները եւ ոչ թե միայն հստակ տեղեկատվություն տրամադրել ժողովրդին այդ մասին, այլ քայլեր ձեռնարկել, որ ազգը չվերանա: Չէ որ ազգի համար առաջին մեծ թույնը վիրուսն է:
- Ի՞նչ մասշտաբների մասին է խոսքը:
- Հայաստանում կա 8 այդպիսի լաբարատորիա: Մինչդեռ ըստ ամերիկյան տվյալների, այդպիսի մոտ 27 կառույց կա Հայաստանում գործող: Օրինակ, ոչ մի տեղ ֆիկսված չէ, որ դրանցից մեկն Արամյանց կենտրոնն է: 2016 թվականի ՆԱՏՕ-ի մամլո հաղորդագրության մեջ կա տեղեկություն, որ Վրաստանի Լուգարայի բիլոբարատորիայից արտահոսք է եղել եւ վեց ֆիլիպինցի վարակվել է: Երկուսը մահացել են տղում, չորսին գաղտնի բերել են Հայաստան եւ տեղավորել Արամյանց կենտրոնում: Պատկերացնո՞ւմ եք, տեղավորել են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հիվանդանոցում, որը պատրաստված չէր ինֆեկցիոն հիվանդ ընդունելու համար: Այդ հիվանդանոցում պահել են այդ 4 հոգուն, որոնք ինչքան գիտեմ, մահացել են եւ հետո դագաղներով տեղափոխել են: Այդ ամենն արվել է, որպեսզի համարվի, թե Վրաստանից իրենք դուրս են եկել եւ մահացած չեն եղել, այսինքն՝ թաքցնելու համար: Մինչդեռ Հայաստանը եղել է մեծ խնդրի տակ, որ հնարավոր է այդ վարակը տարածվեր մեզ մոտ, մանավանդ, որ Արամյանց կենտրոնը գտնվում է նախագահական ամառանոցից ոչ հեռու: Ի դեպ, նույն Արամյանց կենտրոն կա նաեւ Վրաստանում: Այսօր այդ հիվանդանոցի նկատմամբ պետք է լինի հատուկ ուշադրություն, թե ի՞նչ է գտնվում այդ շենքի մեջ:
- Ըստ Ձեզ, այս ամենն այսօր տեղի է ունենում իշխանության թիկունքո՞ւմ, թե՞ իշխանության հետ համագործակցված:
- Ե՛վ այնպես, ե՛ւ այնպես: Զենքերի մասով միանշանակ ԱԱԾ-ն խառնված է, որովհետեւ իրենց կողմից իրականացվում է վերահսկողություն, ինչպես եւ պաշտպանության նախարարության կողմից: Իսկ բիոլաբարոտորիաները, չգիտես ինչու, գցել են ԱԻՆ-ի վերահսկողության տակ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Մանրամասները տեսանյութում: