ՉԼ. «Ատլետիկոն» ու «Բավարիան» չպարզեցին հաղթողին, «Լիվերպուլը» հաղթեց և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր (այլ արդյունքներ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կայացան ևս 6 հանդիպումներ A,B,C և D խմբերում։
A խմբում 2-րդ հորիզոնականում գտնվող «Ատլետիկո Մադրիդը» ընդունել էր առաջատար «Բավարիային»:
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1-1 հաշվով։
Մադրիդցիներին առաջ մղեց Ժոաո Ֆելիշն, իսկ գերմանական ակումբի պատասխան գնդակը խաղի վերջնամասում 11- մետրանոց հարվածով խփեց Թոմաս Մյուլերը։
Այս հանդիպումից հետո ժամանակից շուտ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած «Բավարիան» 13 միավորով ամրապնդվեց A խմբի աղյուսակում։
«Ատլետիկո Մադրիդը» 6 միավորով` 2-րդն է։
D խմբում անգլիական «Լիվերպուլը» մրցեց «Այաքսի» հետ և հաղթելով նվազագույն հաշվով` փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց։
Անգլիացիների միակ և հաղթական գոլը խփեց Քյորթիս Ջոնսը։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» 12 միավորով գլխավորում է D խումբը։
«Այաքսն» ունենալով 7 միավոր` երրորդ տեղում է։
Խաղային օրվա մյուս հանդիպումներն ավարտվեցին հետևյալ արդյունքներով.
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր
B խումբ
«Բորուսիա Մ.» (Գերմանիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 2:3
C խումբ
«Պորտու» (Պորտուգալիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 0:0
«Մարսել» (Ֆրանսիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 2:1
D խումբ
«Ատալանտա» (Իտալիա) - «Միդտյուլանդ» (Դանիա)՝ 1:1