Հասարակությանը պետք է հայտարարվի, թե քանի անհետ կորած ու քանի հայորդու դիեր կան թշնամու վերահսկման տարածքում. Շարմազանով
Ներքաղաքական
«Արդեն 22 օր է անցել «կապիտուլյացիայի» ստորագրման ակտի կնքումից, բայց «անմեղսունակների
ռեժիմը» մատը մատին չի տվել պատերազմում զոհված հայորդիների դիերի վերադարձի խնդրի լուծման առնչությամբ։ Նույն անպատասխանատու վիճակն է նաեւ անհետ կորած զիվորների, սպաների ու կամավորների հարցում։ Հողատուն ու նրա «ֆեյքաֆերման» հայորդիների դիերը վերադաձնելու ու անհետ կորածների հարցով զբաղվելու փոխարեն` զբաղված է իր աթոռը պահելով։
Հասարակությանը պետք է հայտարարվի, թե քանի անհետ կորած ու քանի հայորդու դիեր կան թշնամու վերահսկման տարածքում եւ ինչ է արվում այդ կարեւորագույն խնդրի լուծման ուղղությամբ։ Հերիք է կառչեք աթոռից, զբաղվեք այդ խնդրով ու լուծեք այն», - այս մասին գրում է ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ: