Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը դարձել է ՔՊ-ական Մտավորականները չեն կարող մնալ անտարբերության նիրհի մեջ. «Ձայն հայրենեացը» պատրաստվում է երրոդ հավաքին Դերասան Գնելը ընտրվեց ՔՊ տարածքային կառույցի խորհրդի անդամ Հայթաղը պատերազմում 2 զոհ է ունեցել, 9-ը՝ վիրավոր «Երբեք ոչ մի տղամարդու համար նման քայլերի չէի գնա». Լիլիթ Բադանյանը՝ «Սարի աղջիկ» սերիալում իր դերի և իրական տեսակի մա 10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է Ինչպես է հակառուսական տրամադրություններ հրահրում հայտնի արեւմտամետը (Տեսանյութ) Փաշինյանն օրակարգ է բերում «մերժվածների» նախագծերը Նախիջևանում կրկին երկրաշարժ է գրանցել Ի՞նչ երգեր ծնվեցին 44 օրյա պատերազմական օրերին (Տեսանյութ)


Հիմա Դուք ո՞ւմ վարչապետն եք պարոն Փաշինյան. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

Ռետրո

Շաբաթներ առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամենաբարձր ամբիոնից հայտարարեց, որ սեռափոխված Մել Դալուզյանը անձամբ վարչապետի հովանավորության տակ է: Եվ հանրության համար, այն ժողովրդի, ովքեր վերջինիս վարչապետ դարձրեցին միանգամից հասկացան, որ վարչապետը շատ է մտածում սեռաշեղվածների և սեռափոխվածների մասին եւ դա ընդունվեց ի գիտություն: Հիմա նույն հանրությունը պահանջում է, որ վարչապետը ի լուր աշխարհի հայտարարի, որ իր հովանավորչության տակ է նաեւ շուրջ տաս օր առաջ համացանցը պայթեցրած «Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» հրապարակման մեջ` ոստիկանների կողմից դաժան խոշտանգման ենթարկված տղամարդը եւ այդ տեսանյութը ի հեճուկս որոշ շրջանակների կողմից մինչ օրս բացահայտ եւ ոչ բացահայտ ճնշումների ենթարկվող NewsMedia.am-ի պատասխանատու Գայանե Զարգարյանը:

Թե չէ տպավորություն է ստեղծվում, որ Դուք միայն փողոց փակողների, սեռափոխվածների, տարատեսակ օտար արժեքներ կրող եւ դրանց լոբբինգով զբաղվողների վարչապետն եք` եւ ոչ հանրային շահը սեփական շահից վեր դասող, խեղճի, խոշտանգվողի ու արդարության համար պայքարողների: Չէ որ Ձեզ փողոցից վարչապետ դարձեց հենց հանրության այդ զանգվածը, ով վստահ էր, որ այսուհետ հանրային շահն է գերակա լինելու:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հերոսներին գող-ավազակ սարքողներից զարմանալ պետք չէ

Օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում էր մի նախագիծ, որում մասնավորապես ասվում է՝ վճարել 10 միլիոն դրամ, բանակում ծառայել մեկ ամիս։

Iravunk.com-ը այս ամենի վերաբերյալ զրուցեց ռազմական-քաղաքական գործիչ, ազատամարտիկ Գևորգ Գևորգյանի հետ։ Մեր զրուցակցի խոսքով՝ նմանատիպ նախագծերն ուղղակիորեն հակասում են ՀՀ սահմանադրությանը, մասնավորապես՝ այս նախագիծը դեմ է սոցիալական համերաշխությանը։ Ըստ Գևորգ Գևորգյանի՝ այս ամենն ուղղակիորեն խարխլում է պետության հիմքերը։ Փոխանակ իշխանությունը բարելավվի զինված ուժերի վիճակը, ստեղծի առավել լավ պայմաններ,որ երիտասարդն առավել հաճույքով գնա զինվորական ծառայության, ամեն ինչ բարդում է սովորական քաղաքացու վրա։ Մեկ տարուց ավել է, ինչ այս իշխանությունն է երկրի ղեկն իր ձեռքին պահում և ես առաջին իսկ օրվանից ասում եմ, որ այս իշխանությունն ապազգային է։ Նրանց բոլոր քայլերն ուղղված են երկիրը քանդելուն։ Այս իշխանությունն ուղղակի երկիր քանդող մեխանիզմ է։ Հետևաբար այս նախագիծը հերթական ապազգային քայլն է ուղղված մեր պետականությանը։

Գևորգյանի խոսքով՝ երկրում ծառայելը դառնում է անճարների գործը։ Այսինքն այն մարդը, որ չկարողանա վճարել այս միլիոնները, պետք է ծառայի, իսկ նա, ով վճարունակ է չծառայի։ Գևորգ Գևորգյանի համար մասնավորապես անհասկանալի է այն, որ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ արցախյան հարցը ժողովուրդն է որոշում, Ստամբուլյան կոնվենցիան ժողովուրդն է որոշում, Ամուլսարի հարցը ժողովուրդն է որոշում, հիմա էլ անցանք բանակի հարցին։ «Բա լավ, դուք ի՞նչ եք որոշում, միևնույն ժամանակ իրենք են որոշողն ու իրենց գործը տակից լավ էլ անում են»,-ավելեց մեր զրուցակիցը։ Գևորգյանի խոսքով՝ հերոսներին գող-ավզակ սարքողներից երևի ուրիշ բան պետք էլ չէ սպասել։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Շանթ Հարությունյանի որդին Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա կարմիր ներկ է լցրել

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի լուսանկարը, որտեղ երևում է՝ արձանի վրա կարմիր ներկ է լցված։ Նա լուսանկարին կից արել է նաև գրառում։

«Ուշադրություն։

Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»։

Վարչապետը Վիտալի Բալասանյանի գործունեությունը քայքայիչ է համարում. խոսնակ

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, որը ևս հայտարարել է Արցախի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին, չի հրավիրվել երեկ կայացած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Բակո Սահակյանի հանդիպմանը Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրած գործիչների հետ։

Այս մասին «Ազատությանը» հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։ «Չի հրավիրվել։ Նման մոտեցման պատճառն այն է, որ այս տարվա մայիսի 20-ին ունեցած իր ելույթի համատեքստում Հայաստանի վարչապետի համար կարևոր է, որ Արցախի սիրելի հայրենակիցներն իմանան, որ վարչապետն ու նրան սատարող, աջակցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ»,- հայտարարել է Վլադիմիր Կարապետյանը։

Երեկ կայացած հանդիպմանը մասնակցել են «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Ներկա է եղել նաև ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։ 

Փորձել են առևանգել Վիտալի Բալասանյանի աշխատակցին

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.

Այսօր, դեկտեմբերի 2-ին, ժամը 15:50-ի սահմաններում Հանուն Արցախի գրասենյակի մուտքի մոտ տեղի է ունեցել սադրանքի և առևանգման դեպք: Երկու տղաներ, գրասենյակից դուրս են կանչել Տաթև Արցախ անվամբ ՖԲ օգտատեր Տաթև Վիրաբյանին և փորձել առևանգել, որը ուղեկցվել է լկտի, սեռական բնույթի հայհոյանքներով:

Դեպքը աննախադեպ է նաև նրանով, որ տվյալ անձիք ակնհայտ սադրում էին գրասենյակի մյուս անդամներին: Այս դեպքը ևս մեկ անգամ փաստում է, որ դեռևս 2018թվականի հունիսին հայտնի ավտոկայանի դեպքերը, ոչ թե բնակչության ցասման արտահայտումն էր, այլ մի խումբ անձանց կողմից կազմակերպված սանդրանք, որոնց պարագլուխներն էին նույն այդ 2 եղբայրները:

Պահանջում ենք, որ ԱՀ Ոստիկանությունն ու մյուս պատկան մարմիններն այս գրությունն ընդունեն որպես հայտարարություն հանցագործության մասին և մեղավորներին ենթարկեն պատասխանատվության, քանզի այս անձանց համար պատասխանատվության չենթարկվելը դարձել է օրինչափ:

ԴՈՒԽՈՎՆԵՐԻ ՀՌՈՄԵԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ԿԱՄ ՌԱՅՆ ԷՅՐԸ ՄԻ՞Ֆ ԷՐ

Մինչ մեր դուխով երիտասարդները ճամպրուկներն են դասավորում՝ հունվարից շաբաթ-կիրակիները Հռոմում սուրճ վայելելու համար՝ մտովի հրաժեշտ տալով Ծաղկաձորին, մոռացած Շենգենյան երկրների համար վիզայի առկայության պահանջը, մեկ էլ անտեր «սև ուրբաթ» օրով տեղի ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը։ Եվ օ՜, զարմանս։ Քննարկվում էր այդ բաղձալի չվերթերի տոմսի արժեքից օդի տուրքը հանելու հարցը, նշելով, որ հետագայում, երբ ավիափոխադրողը թույլտվություն ստանա, այն կտեղադրվի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կայքում։ Այսի՞նքն։ Թույլտվություն չկա՞։ Գները դեռ որոշված չեն, ու «ՌայնԷյր» ավիաընկերությունն արդեն վաղուց երեք ուղղություններով տոմսեր է վաճառում՝ մինչև սեպտեմբեր ամի՞ս։ Սա լու՞րջ է։

Իսկ եթե Կառավարությունը դեռ քննարկում է օդի տուրքը հանելու հարցը, այդ ժամանակ 17 եվրո արժողությամբ չվերթի գնի մեջ ինչպե՞ս է տեղավորվելու 10․000 ՀՀ դրամ օդի տուրքի արժեքը։ Եթե կառավարությունը չհաստատի առաջարկը, ապա ի՞նչ է ստացվում, ավիաընկերությունը պիտի ի վնաս իրեն բարեգործական չվերթե՞ր անի։

Իսկ որքանո՞վ է արդարացված Երևանից Հռոմ, Միլան կամ Բեռլին նման էժան ավիատոմսերի գներ առաջարկելը ի հաշիվ մեր պետական բյուջեի, որը 11 միլիարդ դրամի կորուստ կունենա։

Իսկ եթե Քաղավիացիայի կոմիտեն այդպես էլ չտրամադրի այդ թույլտվությունը, այդ ժամանակ ի՞նչ են անելու տոմս գնած քաղաքացիները։

Ստացվում է անհասկանալի իրավիճակ։ Իռլանդական ավիաընկերությունը չթույլատրված չվերթերի համար մինչև սեպտեմբեր տոմսեր է վաճառել, որոնց գինը դեռ իրականում որոշված չէ։ Այսինքն «Ռայն Էյր»-ն է կանոններ թելադրում մեր պետությանը։ Կուզենա կթռնի, չի ուզենա, չի թռնի։ Համարձակությունը կներե՞ր իռլանդական ավիաընկերությանը նման խաղեր խաղալ «մեծն» Եվրոպայում, թե՞ մեզ նման երկրում կարելի է ինչ ուզենալ, անել։

Նույն տրամաբանությամբ վաղը կարող է ցանկացած այլ ավիաընկերություն առանց որևէ թույլտվության տոմսեր վաճառել, հետո պետությանը փաստի առաջ կանգնեցնել, կարող է լիազոր մարմնին չներկայացնել ոչ մի փաստաթուղթ, որը կպահանջվեր այդ թույլտվությունը ստանալու համար։ Մեկ է, արդեն տոմսերը վաճառվել են։

Ինչու՞ է մեր քաղավիացիան նման պրոտեկցիոնիստական քաղաքականություն վարում օտարերկրյա ավիափոխադրողի հանդեպ, թույլատրելով նման ազատություններ, իսկ մեր, հայաստանյան ավիաընկերություններին չտրամադրելով ոչ մի արտոնություն, որի արդյունքում նրանք իրենց գործունեությունը տեղափոխում են անգամ Աֆրիկա։ Ի՞նչ անձնական շահեր ունի այստեղ Ռևազյանը։ Մի՞թե սա զուտ անձնական սիմպատիայի հարց է կամ ոչ վաղ անցյալում միայն էժանագին չվերթերով մեկնելու հիշողությունների կարոտախտ։

Ստացվում է, որ պետությունը գերի է «սիրուն» աղջկա քմահաճույքին, իր համար պետական ընթացակարգը զուտ ձևականություն է։ Երևի նման կերպ ենք հասնելու իրավական պետության կայացմանը։

«Սիրուն աղջիկա» անթաքույց համակրանքը՝ ԼԳԲՏ համայնքին

Մինչ դանիայից եկած «սիրուն աղջիկը» զբաղված էր Վանաձորում մանկատան երեխաներին ժամանակակից բարքեր քարոզելով (տես` «Տաթեւիկ Ռեւազյանը շարունակում է զվարճացնել եւ զարմացնել»), այս տարի մարտին նա նույնպես աչքի է ընկել իր ֆեյսբուքյան ակտիվությամբ՝ ժամանակակից իր «առաջադիմական» հայացքներով։ Նա ոգևորված ողջունում էր և առաջարկում իր օժանդակությունը Շվեդիայիայից Հայաստան մարտի 21-22-ը ժամանած նախարարական կազմին, որի նպատակներից էր կրկին ԼԳԲՏ կազմակերպությունների իրավունքների պաշտպանությունը։ Հետաքրքիր է, ի՞նչ «փայլուն» գաղափարներով է կիսվել Ռևազյանը՝ ԼԳԲՏ համայնքին օժանդակելու հարցում, այդ ի՞նչ անթաքույց սեր ունի նա ԼԳԲՏ-ների նկատմամբ։

Ա. Հովհաննիսյան

Անհայտ անձինք պղծել են Պռոշյան գյուղի ազատամարտի պանթեոնը

Պռոշյանի ՀՅԴ տարածքային կառույցից Yerkir.am-ին հայտնում են, որ այսօր՝  դեկտեմբերի 2-ին, անհայտ անձինք դեռևս չպարզված հանգամանքերում կոտրել են Պռոշյան գյուղի ազատամարտի նահատակների պանթեոն մուտք գործող ճանապարհին տեղադրված երկաթե սյուները և պարիսպներին ու սյուներին ամրացված գիշերային լուսավորության մի քանի լապտերներ:

«Սա միանշանակ վանդալիզմ է, մեծ ցավ ենք ապրում այս ամենին ականատես լինելով: Այս անգամ ևս այս սրբապղծության հեղինակները թաքնված են, և հուսով ենք՝ ոստիկանությունը կպարզի և՛ այդ անձանց ինքնությունը, և՛, ամենակարևորը, այն դրդապատճառները, որոնք  ստիպում են նշյալ շրջանակներին՝ ձեռք բարձրացնել մեր արժեքների վրա», - Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Պռոշյանի Կոմիտեի ներկայացուցիչ Էդուարդ Թովմասյանը՝ փաստելով, որ նախկինում ևս նույն պանթեոնի նկատմամբ իրականացվել էր լկտի արարք: 

 

ԱԳ նախարարը՝ ՀՀ-ին հարված հասցնելու Թուրքիայի ծրագրերի վերաբերյալ հրապարակումների մասին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պնդում է, ոչ թե հայկական, այլ թուրքական կողմը պետք է հաստատի կամ հերքի  Հայաստանին հարված հասցնելու Թուրքիայի ծրագրերի մասին հրապարակման իսկությունը: 

«Ես, անկեղծ ասած, չեմ կարող հաստատել կամ հերքել այդ հրապարակումը, դրա իսկությունը: Եթե այդպիսի հարց կամ պնդում կա, առաջին հերթին թուրքական կողմը պետք է դա անի և, անկեղծ ասած, որևէ արձագանք իրենցից չենք լսել: Կարիք չկա երևի ասելու, որ հարցը պարունակում է լուրջ մտահոգություն», - ասաց Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով շվեդական կայքի կողմից 2016 թ. գաղտնի նյութեր հրապարակելուն:

Նախարարը նշեց, որ Հայաստանը պատրաստ է հարաբերությունների առանց նախապայմանների, բայց դրա համար երկու կողմ է պահանջվում.

«Երկրորդ կողմի քաղաքականությունն աշխատում է այլ տրամաբանությամբ: Թուրքիայի սպառնալիք լինելն արտահայտվում է իր վարած քաղաքականությամբ, իր գործողություններով և հռետորաբանությամբ», - ավելացրեց նախարարը:

Ավելի վաղ շվեդական «Nordic Monitor» կայքը 2016 թ.-ից գաղտնի նյութեր էր հրապարակել, որոնցում անդրադարձ կար Հայաստանին հարված հասցնելու Թուրքիայի ծրագրերին: Մասնավորապես, նախատեսվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին, իսկ գործողությունը հաստատվել էր 2001թ.-ին:

 

Ադրբեջանը չի գնա մեծածավալ պատերազմի, քանի որ իր համար դա ձեռնտու չէ. Արա Պապյան

«Ադրբեջանն արցախյան հարցը լուծելու մտադրություն չունի, նրա խնդիրը դա չէ, Ադրբեջանի խնդիրը, իրենց խոսքով, հայկական անիծյալ սեպը վերացնելն է»,-այս մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը չի գնա մեծածավալ պատերազմի, քանի որ իր համար դա ձեռնտու չէ՝ ցանկացած ելքի պարագայում: «Ադրբեջանին ձեռնտու է սողացող պատերազմը: Քանի որ ցանկացած պատերազմի դեպքում արդյունքն անկանխատեսելի է, Ադրբեջանը վստահ չէ, որ հաստատապես վճռորոշ ռազմական հաղթանակ կունենա»,-ասաց Պապյանը: Բացառելով լայնամասշտաբ ռազմական գործողությունները՝ նա, այնուամենայնիվ, հավանական համարեց Ապրիլյան պատերազմի նման իրավիճակները՝ նշելով, որ հնարավոր են պատերազմական բռնկումներ:

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նույն օլիգարխը վաղը Փաշինյանից՞էլ է բողոքվելու. Վահան Բաբայան

Սերժ Սարգսյանից բողոքվող օլիգարխը երևի մոռացել է,ոնց էր ժամանակին Նախագահի հետ իր բիզնեսների բացումները անում:Նախագահին հրավերներ ուղարկում:
Շատ հետաքրքիր է նույն օլիգարխը վաղը Փաշինյանից՞էլ է բողոքվելու:
Թե Սերժ Սարգսյանը ինչպիսի ընկեր է կարծում եմ կարող են ասել միայն նրա իրական ընկերները,բայց վստահ եմ,որ միայն մեծ պատիվ է ունենալ Սերժ Սարգսյանի նման ԸՆԿԵՐ:

 

Ամենաշատն ո՞ւմ իշխանության օրոք եւ ինչքանով է բարձրացել ամսական միջին աշխատավարձը

«Օրերս գրել էի, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի համոզմամբ ստերի տեսակներից մեկն էլ վիճակագրական կեղծ տվյալներն են: Նաեւ գրել էի, որ հեղափոխությունների բացասական հետեւանքներից է բոլոր երեւույթների քաղաքականացումը: Իհարկե, հեղափոխություններն ունենում են բացասական նաեւ այլ հետեւանքներ, որոնցից մեկն էլ առաջնորդի կողմից ներկայացված ամեն ինչ, այդ թվում տարբեր ոլորտներում հեղափոխության արդյունքում արձանագրված առաջընթացի կապակցությամբ վիճակագրական թվերը հալած յուղի տեղ ընդունելն է», - այս մասին նշում է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «ՀՀ վարչապետը հաճախ է գլուխ գովում՝ կապված վերջին մեկ տարվա ընթացքում միջին աշխատավարձի բարձրացման հետ: Նիկոլ Փաշինյանը վերջերս իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Հայաստանում ամսական միջին աշխատավարձն աճել է 5,9 տոկոսով, հավելելով, որ «սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ»: Ցավոք սրտի, «թավշյա հեղափոխության» արդյունքում հանրության պատմական հիշողության խաթարումը թույլ չի տալիս հիշելու, թե վերջին 19 տարվա ընթացքում՝ սկսած 2000 թվականից, ամենաշատը ո՞ւմ իշխանության ժամանակաշրջանում եւ ի՞նչ տոկոսներով է բարձրացել իր ամսական միջին աշխատավարձը: Փորձենք վերականգնել խաթարված հիշողությունը: ՀՀ Վիճակագրական կոմիտեի կայքում՝ ՀՀ վարչապետի ներկայացրած ցուցանիշից ներքեւ տեղադրված են 2000-ից 2018 թվականների ընթացքում ամսական միջին աշխատավարձերի բարձրացման տոկոսները (armstat.am/am/?nid=12&id=08001):

Համաձայն ներկայացված ցուցակի, Հայաստանում միջին ամսական աշխատավարձի ռեկորդային բարձրացում գրանցվել է 2003 թվականին, երբ միջին աշխատավարձը 2002 թվականի համեմատությամբ բարձրացել է 27,3 տոկոս: 2000-ից 2002 թվականներին Հայաստանում ամսական միջին աշխատավարձը բարձրացել է համապատասխանաբար 12,6%, 7,8% և 11,6%: 2004 թվականին նույնպես նախորդ տարվա համեմատությամբ աշխատավարձի խոշոր բարձրացում է տեղի ունեցել որը կազմել է 24,9 տոկոս: Այլ խոսքով՝ միայն երկու տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել է ամսական միջին աշխատավարձը 27324 դրամից 2004 թվականին հասնելով 43445 դրամի: 2005-ից 2007 թվականների ընթացքում Հայաստանում ամսական միջին աշխատավարձը տարեկան բարձրացել է 19,8-ից 19,2 տոկոս: 2000 թվականին 22706 դրամ աշխատավարձ ստացող անձը 2007 թվականի ավարտին արդեն ստանում էր 74227 դրամ, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության 7 տարիների ընթացքում Հայաստանում ամսական միջին աշխատավարձը բարձրացել է ավելի քան 220 անգամ: Ամսական միջին աշխատավարձի բարձրացումն ավելի դանդաղ տեմպերով շարունակվել է նաեւ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում՝ տատանվելով տարեկան 9,9 եւ 1,9 տոկոսների միջեւ»:

Թո՛ւյլ չեմ տա` կասկածելի անցյալով ինչ-որ մեկը կենսագրությանս վրա ցեխ շպրտի.Խ.Հարությունյանը Արման Բաբաջանյանին դատի տալու մասին

Թո՛ւյլ չեմ տա` կասկածելի անցյալով ինչ-որ մեկը կենսագրությանս վրա ցեխ շպրտի.Խ.Հարությունյանը Արման Բաբաջանյանին դատի տալու մասին:

Անարյուն և անցնցում իշխանափոխության համար Հայաստանը ոչ թե Փաշինյանին, այլ Սերժ Սարգսյանին է պարտական. Արտակ Զաքարյան

Երեկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, “Ազատություն” ռկ եթերում, մի շարք անհեթեթ հայտարարություններ է արել, փորձելով մեկնաբանել ԵԺԿ համագումարում ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: Իր պատասխանատու պաշտոնում առ այսօր որևէ բանով աչքի չընկած Արմեն Գրիգորյանի երեկվա ելույթը վկայում է այն մասին, որ նա պետական պաշտոնյա դառնալու նույնիսկ ապառիկ շանսեր չունի: Նրա մեկնաբանությունները վկայում են, որ չի հասկացել Սերժ Սարգսյանի ելույթի իմաստը, ուղերձները, քաղաքական միջավայրը և քաղաքական միտքը:

Տիկնայք և պարոնայք մեծապատիվ պոպուլիստներ, դիլետանտներ ու մանիպուլյատորներ,
երբ քննադատում եք Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի ժողովրդավարության և ընտրությունների համար, թեկուզև դրանք անթերի չեն եղել, բայց առնվազն հիշե՛ք, որ

ա) Սերժ Սարգսյանի օրոք անցկացված երկու խորհրդարանական, մեկ նախագահական և բազմաթիվ ՏԻՄ ընտրությունները ճանաչվել և բարձր գնահատականների են արժանացել միջազգային բոլոր առաքելությունների կողմից.

բ) ձեզանից ոմանք (այդ թվում նաև մեր ճամբարից ձեր ճամբար անցածները) իրենց քաղաքական գործունեությունը սկսել են հենց այդ ընտրությունների ու այդ ժողովրդավարական հաստատությունների ընձեռած հնարավորություններով.

գ) այդ ընտրություններում երկրի ղեկավարներն ու այլ գործիչները նախընտրական քարոզներում չեն հոխորտացել ընդդիմության հասցեին, ատելության կոչեր չեն արել, սևերի ու սպիտակների չեն բաժանել երկրի քաղաքացիներին, սոցիալական ցանցերում հայհոյախառը մեկնաբանություններ չեն պատվիրել, այլ երկրներից դրամաշնորհներ ստացող հասարակական կազմակերպություններին ընտրական գործընթացների մաս չեն դարձրել, ընդդիմադիր գործիչներին և նրանց ընտանիքների անդամներին բարոյա-հոգաբանական տրավմաներ չեն պատճառել.

դ) իրական ժողովրդավարական հաստատություններում գործադիր իշխանության կողմից դատական իշխանությանը շրջափակելու կոչեր չեն արվում, սահմանադրական դատարանի նախագահից և անդամներից հրաժարականների “շորթման” փորձեր չեն անում.

ե) իրական ժողովրդավարական երկրում հասարակությանը ստերով ու տեղեկատվական մանիպուլյացիաներով չեն կերակրում, և շատ հարգանքով են վերաբերվում այլակարծությանը՝ անկախ նրանից ընդունու՞մ են տեսակետները թե՞ ոչ:

զ) իրական ժողովրդավարական երկրում ընդդիմությունը քաղաքական այլընտրանքներ պետք է առաջադրի, ոչ թե մոլեռանդորեն քննադատի իշխանությանն ամեն ինչում, իսկ իշխանության գալուց հետո ապաշնորհ կերպով փորձի իրականացնել նույն քաղաքականությունը՝ ինչը որ ինքը քննադատել էր նախկինում: Ցանկը կարելի է շարունակել, բայց կարծում եմ այսքան էլ բավարար է:

Ա՛յ ծիծաղելի բաները, ժամանակից և տարածությունից կտրված լինելը հենց սրանք են հարգելի Արմեն, ու մի մոռացիր ամենակարևորը: Եթե Սերժ Սարգսյանը և իր կառավարությունը ժողովրդավարության հետ պրոբլեմ ունենաին, ապա դու և քո շատ անգաղափարակից ընկերներ ոչ թե բարձրաստճան պաշտոններում կլինեիք հիմա, այլ օրենքով սահմանված կարգով դատապարտված անձիք: Պատճառներ հաստատ կգտնվեին: Որ լավ մտածեք, դուք էլ նախորդ տարվա իրադարձություններում ինքներդ ձեզ դատելու պատճառներ հաստատ կգտնեք:

Այնպես, որ թավշյա, անարյուն, և անցնցում իշխանափոխության համար ժողովրդավարական Հայաստանը ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Սերժ Սարգսյանին է պարտական: Իրական դեմոկրատիայի աշխարհում դա լավ հասկանում են, դրա համար էլ Սերժ Սարգսյանը ժողովրդավարության թեմաներով, ձեր լեզվով ասած, դուխով ելույթ է ունենում Զագրեբում, ու ցավալի է, որ դու լինելով ԱԽՔ, այդքան բանը չես պատկերացնում:

Վերջում Արմեն ջան տես թե որքան դիպուկ ու տպավորիչ է ասել էլեոնորա Դուզեն (եթե չիմաանաս ով է, ենթադրում եմ վիքիպեդիայում կգտնես), կարծես հատուկ ձեր իշխանությունների մասին լինի ասած.

“Մարդկանց խաբելն այնքանով է վտանգավոր, որ ի վերջո սկսում ես խաբել ինքդ քեզ”:

Մ՛ի խաբեք մարդկանց:

Քաշային կարգ չունեցող սորոսի գործակալ ԱԽՔ «ղեկավարը»

Արթուր Թովմասյանն իր էջում գրում է.

Քաշային կարգ չունեցող սորոսի գործակալ ԱԽՔ «ղեկավարը»

«Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունում և ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ աշխատած, Նիկոլի ջեռմանբ նշանակված ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանը, մի խոսքով քայլարած, Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապի ստվերի տակ թաքնված, իր պաշտոնը չգիտակցող, ժողովրդին անհայտ անձը քննադատում է Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի ժողովրդավարության համար: Մինչդեռ, թավշյա, անարյուն, և անցնցում իշխանափոխության համար ժողովրդավարական Հայաստանը ոչ թե Նիկոլին է, այլ Սերժ Սարգսյանին է պարտական:

Հ.Գ. Հայաստանի Հանրապետության 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանին քննադատելով, առանց այդ էլ չեղած Ձեր քաղաքական կշիռը չավելացավ:

Երեւանում գործում է գրադարան-հավաքատեղի ԼԳԲՏ-ների, ֆեմինիստների համար

Մեկ տարի է , ինչ Երեւանում գործում է «Ֆեմգրադարան» անունը կրող գրադարան-սրճարանը։ Շատերը հավանաբար չգիտեն այս սրճարանի մասին, բացի ֆեմինիստներից եւ նրանց նեղ շրջանակից։ Ասում են՝ այս գրադարանի այցելուները հիմնականում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ու ֆեմինիստներն են։ 

Մեզ նաեւ պատմեցին, որ այստեղ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող, պահպանողական, ոչ լիբերալ հայացքներ ունեցող անձանց մուտքը չի թույլատրվում։ Դեռ մայիսին նույն գրադարանի ֆեյսբուքյան էջում գտանք այսպիսի մի ձեւակերպում,  ինչը բավականին արտասովոր է լիբերալ պատկերացումներ ունեցող այս գրադարանի թիմի դեպքում․ «Սիրելի ընկերներ, երկուշաբթի և երեքշաբթի օրերին ՖեմԳրադարան մուտք կարող են գործել միայն իրենց կին նույնականացնող մարդիկ»։ 

Ինչո՞ւ մյուսները չեն կարող մտնել այս գրադարան, փորձեցինք ճշտել դրա հիմնադիր Աննա Նիկողոսյանից, սակայն նա հրաժարվեց մեր հարցերին պատասխանելուց՝ նախ ասելով, թե դա այդպես չէ, ապա խնդրեց ասել, թե ով է մեզ փոխանցել նման տեղեկատվություն, ապա ասաց, որ ոչ մի հարցի չի պատասխանում։ 

Նշենք, որ անցած տարի, երբ գրադարանը բացվում էր, հայտարարություն է տարածվել, թե այն նոր ձևավորվող տարածք է, որը նպատակ ունի ստեղծելու ապահով տարածք ֆեմինիստական ինքնակազմակերպման, (ինքնա)կրթության և դիմադրության համար: «Այն պայքար է մղում հայրիշխանության, հետերոնորմատիվության, կապիտալիզմի ու միլիտարիզմի դեմ և նպատակ ունի ստեղծելու ֆեմինիստական գիտելիք, զարգացնելու այլընտրանքային ֆեմինիստական և քվիր ակտիվիզմն ու արվեստը, որ կգործեն զանգվածային լիբերալ շրջանակներից անդին»: 

Լուսանկարները՝ «Ֆեմգրադարանի» ֆեյսբուքյան էջից։

Ալեն Սիմոնյանն ամեն օր ռեստորանում է ընթրում

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն, ըստ iravunk.com-ի ունեցած տեղեկություններով, գրեթե ամեն օր ռեստորանում է ընթրում։ Վերջերս իր խաշկերույթի աստղաբաշխական թվերով ուշադրության կենտրոնում հայտնված Աժ նախագահ Արարատ Միրզոյանն էր, սակայն Ալեն Սիմոնյանը համաձայն լուրերի ՝ ավելի շռայլ է թե՛ ճաշկերույթներում, թե՛ այլ վայելքներից օգտվելիս։ Մեր աղբյուրի պնդմամբ՝ Սիմոնյանը հաճախակի ընթրում է իր վաղեմի բարեկամներ Բադալյան եղբայրներին պատկանող՝ Կովկաս ռեստորանում, օգտվելով ամենաթանկարժեք ծառայություններից։ Իսկ ժամանակին, հենց իրենք էին գոռում-գոչում նախորդ իշխանությունների ցոպ ու շվայտ կյանքից: 

Հ. Գ. 

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը դարձել է ՔՊ-ականՄտավորականները չեն կարող մնալ անտարբերության նիրհի մեջ. «Ձայն հայրենեացը» պատրաստվում է երրոդ հավաքինԴերասան Գնելը ընտրվեց ՔՊ տարածքային կառույցի խորհրդի անդամՀայթաղը պատերազմում 2 զոհ է ունեցել, 9-ը՝ վիրավոր«Երբեք ոչ մի տղամարդու համար նման քայլերի չէի գնա». Լիլիթ Բադանյանը՝ «Սարի աղջիկ» սերիալում իր դերի և իրական տեսակի մա10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել էԻնչպես է հակառուսական տրամադրություններ հրահրում հայտնի արեւմտամետը (Տեսանյութ)Փաշինյանն օրակարգ է բերում «մերժվածների» նախագծերըՆախիջևանում կրկին երկրաշարժ է գրանցելԻ՞նչ երգեր ծնվեցին 44 օրյա պատերազմական օրերին (Տեսանյութ)Մոսկվայում ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Նավալնիի կինը Ռուսաստանի տարբեր քաղաքներում ձերբակալել են բողոքի ակցիաների 863 մասնակցիԲողոքի ակցիաներ Ռուսաստանում՝ ի աջակցություն Նավալնու. կան ձերբակալվածներ (տեսանյութ)«Ջհանգիրյանին ճնշեք, թո՛ղ հաճույք ստանա»․ Հայկ Սարգսյանի հերթական «կինոն»Հայաստանը դարձավ անվտանգային թիրախ, գերտերությունների առևտրի առարկա, իսկ Արցախը՝ դավաճան «կառավարության» մատաղացու գառը.Արտակ ԶաքարյանԱպուշը ապուշություն ա դուրս տալիս, ողջ թիմը վիզ ա դնում, որ ապացուցի, որ այդ մենք ենք սխալ հասկացել.Արո ՍարդարյանՏո անամո՜թ, բա ինչի՞ էիր 2017-ին Արցախում խմում Շուշին ազատագրողների կենացը, եթե Շուշին ադրբեջանական քաղաք է. ինչ անաղուհաց դուրս եկար.Գևորգ ՊետրոսյանՆիկոլ Փաշինյանի և յուր իշխանության պետական դավաճան լինելն արդեն կարելի է համարել հաստատված հանգամանք.Արթուր Ղազինյան Մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնելու հնարքներն այլեւս սպառված ու հնացած են«Ուզում են բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում էլ հիմա սոսկալի վիճակ է». Գեորգի Պողոսյան Վրաստանի ԱԳՆ-ն իր հերթին այցի մակարդակը էլ ավելի է իջեցնում, անվանելով այն ոչ թե աշխատանքային, այլ ոչ ֆորմալ. Արմեն ԱշոտյանՀայաստանում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը ներկայումս կայուն է. առողջապահության նախարարությունՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 998-ով««Փորձում ենք հոգեպես և ֆիզիակապես պատրաստ լինել բեմ վերադառնալուն». Մարիամ ԱդամյանՇատ ավելի վտանգավոր իրադարձություններ են սպասվում, քան արցախյան պատերազմն էր. ՆիկողոսյանՖրանսիան խստացրել է երկիր մուտք գործելու կանոններըՄենք ունենք Ռուսաստանի զորքի կարիքը. Տիգրան ՈւրիխանյանԺողովուրդը վարչապետին փորձում է համոզել, որ Շուշին հայկական է. քաղաքագետՄոտենում ենք այն սահմանին, որից հետո անկում է գրանցվելու. Պրոֆեսոր Չարչյանը համաճարակային իրավիճակի մասինԱյսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն էԼիլիթ Մակունցը Ծաղկաձորում զվարճանո՞ւմ էՓաշինյանը պատրաստվում է Մակունցին նշանակել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան․ Միքայել ՄինասյանՇահութահարկը նվազում է, ներդրվում է ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ․ ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններովԿորոնավիրուսի Բրիտանական շտամը պարզվել է ավելի մահացու էԱրսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ. Politik.amՖիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են. Արցախի ԱԻՊԾԱդրբեջանում վախ կա, որ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի. ԹուրքագետԱդրբեջանցիերը ստացել են իրենց քարոզչությունը սնուցող էներգետիկ աղբյուր․ թուրքագետը՝ վարչապետի հայտարարության մասինԴավաճան Նիկոլը "կարմիր" տարածքները ևս կհանձնի՞ թուրքերին (քարտեզ)Շվեյցարիայում Pfizer պատվաստումից հետո հինգ մարդ է մահացելԹրամփը չի բացահայտում իր հետագա ծրագրերը«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներն օգտագործվել են դրամի անկումը դանդաղեցնելու համարՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 198 նոր դեպք. մահացել է 7 մարդԱրցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 72 զոհված զինծառայողի անունԱյսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ ՍուրենյանԱդրբեջանի քաղաքացին փորձել է թմրանյութի մեծ խմբաքանակ մտցնել ՎրաստանՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ «Բայդենը ծագումով քուրդ է. նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել». թուրք նախկին պատգամավորը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ Բակո Սահակյանի թիկնապահը մահվանից առաջ ասել է, որ իր դեմ որս է սկսվել.ՁԱՅՆԱԳԳՐՈՒԹՅՈՒՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода