Ինչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը 2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանց Կորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներ Իշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել Ոստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներին ԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվի Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողը Զինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդու Թուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը Արմավիրում


Այս ընտրությունները ՀՀ պատմության մեջ երբևէ եղած ամենախայտառակ ընտրություններն են.Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Ռետրո

«Շատ եմ ցավում, որ քարոզարշավն այսքան կարճ էր, մեծ հաճույքով ևս երկու շաբաթ կշարունակեի քարոզարշավը։ Դուք տեսաք, որ քարոզարշավը շատ մեծ խնդիրներ ստեղծեց ներկայիս իշխող ուժի համար»,- այսօր 9/50 ընտրատեղամասում քվեարկությունից հետո այս մասին ասաց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը։

Ըստ նրա՝ դեկտեմբերի 9-ին անցկացվող ընտրությունները ՀՀ պատմության մեջ երբևէ եղած ամենախայտառակ ընտրություններն են. «Քարոզարշավը զուգորդվում էր սպառնալիքներով, բռնություններով և իշխող ուժի կողմից տեղացող հայհոյանքներով։

Ինչևէ, այսօր մեզ համար չափազանց կարևոր օր է, և ես որևէ կասկած չունեմ, որ բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ՀՀ քաղաքացի, կատարել են ճիշտ ընտրություն»,-նա ընդգծեց, որ քվեարկելիս մի քվեաթերթիկը դրել է ծրարի մեջ, երկու քվեաթերթիկ դրել է գրպանը, որովհետև չի ցանկացել նետել աղբարկղը։

Դավիթ Շահնազարյանին բերման ենթարկելու միտք չկա և ոչ էլ հիմք կա. ԱԱԾ տնօրեն

Դավիթ Շահնազարյանին ոչ թե ծանուցագիր ենք ուղարկել, այլ հրավիրել ենք Ազգային անվտանգության ծառայություն՝ իր կողմից արված առերևույթ հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Նա, գիտեք, չի ներկայացել ԱԱԾ, չի ներկայացրել որևէ հիմնավոր փաստարկ իր հայտարարությունների, այլ ասել է, որ դա քաղաքական հայտարարություն է։ Ես ուզում եմ կոչ անել բոլորին՝ քաղաքական, պետական գործիչներին, ազատամարտիկներին, առհասարակ բոլոր քաղաքացիներին, ովքեր ունեն տեղեկություններ, որոնք կհիմնավորեն այն պնդումը, թե Արցախին կամ Հայաստանի Հանրապետությանը սպառնում է որևէ սպառնալիք, այսինքն՝ կա դավադրություն, որի հետևանքով պետք է հանձնվի Արցախը կամ Արցախի որևէ մաս, գան Ազգային անվտանգության ծառայություն և տան համապատասխան հաղորդում», - ասաց Արթուր Վանեցյանը։

Անդադառնալով հարցին՝ հնարավո՞ր է Դավիթ Շահնազարյանը բերման ենթարկվի, ԱԱԾ տնօրենն արձագանքեց.

«Նրան բերման ենթարկելու միտք չկա և ոչ էլ հիմք կա։ Եթե նա հրաժարվում է գալ, դա ցույց է տալիս, թե ինչ նպատակներ է հետապնդել իր հայտարարությամբ։ Բոլորը կգտնահատեն նրա ասածներն արժեք ունե՞ն, թե՞ չունեն», - ամփոփեց ԱԱԾ տնօրենը։

-----------------------------------------------------------------------------------------

Գյումրիի 32/30 տեղամասային ընտրական կենտրոնում քվեախցիկի ետնամասում դուռ կա, որը օգտագործվում. «Անկախ դիտորդ»

--------------------------------------------------------------------------------------------

Վահրամ Բաղդասարյանի գրասենյակն ահազանգում է Վանաձորում ընտրախախտումների մասին

Վանաձոր քաղաքի մի շարք ընտրական տեղամասերում խախտումներ են նկատվել։ Այս մասին ահազանգում են ՀՀԿ-ի պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանի մամուլի գրասենյակից։

«Վանաձոր քաղաքի մի շարք ընտրատեղամասերում ընտրողները վստահված անձանց ներկայությամբ ակնհայտ հրահանգավորված գործողություններ են իրականացնում՝ մի ձեռքում պահելով 4-րդ համարի քվեաթերթիկը, մյուսում՝ մնացած քվեաթերթիկների փաթեթը, իսկ այնուհետև մոտենալով քվեախցիկին՝ վստահված անձանց տեսադաշտում մնալով ակնառու կերպով պահված քվեաթերթիկների փաթեթը գցում են չօգտագործված քվեաթերթիկների հատված և հետո կատարում արդեն հայտնի քվեարկությունը», - ասված է հաղորդագրությունում։

«Ճիշտ ժամանակն է, որ ՀՀ քաղացիներն ասեն, թե ինչ տեսակի երկրում են ցանկանում ապրել». Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 9/59 ընտրատեղամասում քվերակությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ ճիշտ ժամանակն է, որ ՀՀ քաղացիներն ասեն, թե ինչ տեսակի երկրում են ցանկանում ապրել.

«Պետք է ընտրել ազատ, անկաշկանդ և անկախ՝ անկախ նրանից, թե ում է ընտրողն իր ձայնը տալու։ Սրանք պետք է լինեն ընտրություններ՝ ապագայի համար, որովհետև յուրաքանչյուր ընտրող պետք է մտածի իր ընտանիքի, իր երեխաների մասին, նաև՝ այն պատասխանատվության մասին, որ ինքը կրում է։ Որովհետև մեր երկրի ապագայի համար պատասխանատվություն կրում են բոլորը՝ և՛ երկրի նախագահը, և՛ վարչապետը, և՛ ԱԺ-ն, և՛ նախարարները, բայց նախ և առաջ՝ յուրաքանչյուր քաղաքացի»։

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%-ը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները

Հայաստանում  արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող  2 մլն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ 48,63 տոկոսը: ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Թիվ  1 ընտրական տարածքում  քվեարկելու իրավունք ունեցող 200 հազար 915 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 97 հազար 300 քաղաքացի կամ 48,43%-ը: Թիվ 2 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 213 հազար 578 է, մասնակցողների թիվը 105  հազար 234  է կամ 49,27  տոկոս, թիվ 3 ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունեցող 225 հազար 181 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է  104 հազար 627 քաղաքացի կամ 46,46  տոկոսը»,-ներկայացրեց Մուկուչյանը:

Մայրաքաղաք Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 849 հազար 913  քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է  404 հազար 599-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների 47,6  տոկոսը:

«Ընդհանուր առմամբ 2 մլն 592 հազար  479  ընտրողներից նախնական տվյալներով քվեարկությանը մասնակցել է   1 միլիոն 260 հազար  840  քաղաքացի կամ  48,63 տոկոսը»,-ասաց Մուկուչյանը:

Ակնհայտ քարոզչություն 6/6 ընտրատեղամասում

Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող Գուրգեն Մարգարյանի անվան համար 94 ավագ դպրոցում տեղակայված թիվ 6/6 եւ 6/7 ընտրատեղամասերը բառի բուն իմաստով բաժանվում են  իրար կողք-կողքի շարված՝ աշակերտական աթոռներով, և միաժամանակ հեշտ ու տեսանելի է, թե հարևան ընտրատեղամասում ինչպես է ընթանում քվեարկությունները: Սակայն, դա չի խանգարում, որ երկու ընտրատեղամասում բնակիչներն իրենց ընտրություններն անեն անաղմուկ ու հանգիստ, նույնիսկ, երբ երբեմն առաջանում են կուտակումներ, քանի որ բնակիչները գալիս են կա՛մ ընտանիքներով, կա՛մ հարևաններով:

Միայն, այդ խաղաղությունը խախտվեց, երբ 6/6 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարող բնակիչներից մեկը, որի խոսքից պարզվեց, որ սփյուռքահայ է՝ ՀՅԴ-ի տարբերանշանով գլխարկով եկել էր ընտրության ինչը չվրիպեց 6/7 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանցից մեկի աչքից, որը նույնպես խոսում էր արևմտահայերեն ու հավանաբար ճանաչում էր ՀՅԴ-ական բնակչին, փորձեց նրան ծաղրել՝ հունից հանելու նպատակով, սակայն վերջինս ժպիտով միայն պատասխանեց. «Այո, ես 118 տարվա կուսակցության անդավաճան ներկայացուցիչ եմ, ու քեզ նմանի պես իմ գույները չեմ փոփոխում և այս ու այն նոր ծնված կուսակցություններ չեմ  վազվզում»,- ասաց ու քվեախցիկ մտավ ՀՅԴ-ական բնակիչը:

Այդուհանդերձ, շեշտենք, որ երկու ընտարեղամասերում էլ մոտ 1800-ի հասնող ընտրողներից ժամը 16:30-ի դրությամբ քվեարկել են 6/6-ում  850, իսկ 6/7-ում 875 քաղաքացի:

Ի դեպ, նաեւ փաստենք, որ երկու ընտրատեղամասերում էլ ներկա են միայն «Լուսավոր Հայաստան» եւ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձինք, իսկ դիտորդական առաքելությունն իրականցնում են երկու հոգի՝  «Անկախ դիտորդ» դիտորդական կազմակերպությունից:

Ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ 7 ահազանգ է ստացվել

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ուսումնասիրել և ամփոփել է դեկտեմբերի 9-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության գործընթացին առնչվող ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ստացած 64 դեպքի մասին ահազանգ, որոնց ստուգման ուղղությամբ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից իրականացվել կամ իրականացվում են համապատասխան գործողություններ:


Դեպքերից 11-ն արձանագրվել և հաշվառվել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում  իրականացվող զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների մոնիթորինգի արդյունքում, իսկ 53-ի վերաբերյալ առերևույթ տվյալներն ստացվել են քաղաքացիների կողմից ոստիկանություն կամ դատախազություն ներկայացված դիմումներով և  հաղորդումներով, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից  ներկայացված զեկուցագրերով:

Նշվածներից 31 դեպքով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր: Դրանցից 27-ն առնչվում է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձին (ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդված), 4-ը՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված): 

Իսկ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 33 դեպքով իրականացվել կամ իրականացվում են  ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում մի մասով արդեն իսկ հերքվել են ներկայացված ենթադրյալ հանցագործության փաստերը և թողնվել անհետևանք:

 Դրանցից՝

7-ը վերաբերում է ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն
1-ը՝ քվեաթերթիկ հափշտակելուն,
2-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգը խախտելուն,
1-ը՝ ընտրակաշառք տալուն,
1-ը՝ բարեգործության արգելքին,
21-ը՝ այլ դեպքերի:

Հունան Պողոսյանն ուղղորդում է բնակիչներին. Նաիրա Զոհրաբյան

 

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան եթերում քիչ առաջ հայտարարել է.

«Քիչ առաջ հեռախոսով խոսեցի ԿԸՀ նախագահի հետ ու հիմա դիմում եմ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, ով քաղաքապետերի, համայնքների ղեկավարների միջոցով ուղղորդում է բնակիչներին գնալ ու քվեարկել «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածուների օգտին: Պարոն Պողոսյան, Դուք հավատարմորեն ծառայել եք Ռ. Քոչարյանին, Ս. Սարգսյանին ու հիմա փորձում եք նույն արջի ծառայությունը մատուցել Նիկոլ Փաշինյանին: Վստահ եմ՝ վարչապետը չի հրահանգել Ձեզ՝ հավաքել համայնքապետերին ու աշխատել «Իմ քայլի օգտին»: Զոհրաբյանը ևս մեկ անգամ ԿԸՀ նախագահի ու կառավարության ուշադրությունը հրավիրեց մարզպետի գործողությունների վրա:

«Ոչ թե մարդկանց բերում են, այլ ուղղակի խմբերով են գալիս». թիվ  4/38 ընտրատեղամաս

........................................................................................................................................

ՔՊ-ն եւ Ելքը սկսել են ընտրախախտումների պրոցեսը

Երեւանի Արաբկիր համայնքի 4/44 ընտրատեղամասից խախտումների վերաբերյալ բողոց ստացանք:

 ՀՀԿ-ի վստահված անձի` Հասմիկ Ղազարյանի խոսքով ընտրատարածք գալու պահից "ՔՊ"-ի եւ "Սասնա ծռեռի" վստահված անձանց կողմից սահմանափակվում էր նրա ազատ տեղաշարժման իրավունքը: Ինչպես նաեւ Հասմիկ կարապետյանը նշեց. " Ելքը ներկայացնող հանձնաժողովի անդամներից մեկը ընտրողներից մեկին քվեաթերթիկների մեկ փաթեթի փոխարեն նրան տվել էր երեքը, և քվեախցիկ մտնելու պահին ես դա կարողացա նկատել եւ հետ կանչեցինք: Ամբողջը արձանագրվել է արձանագրությունների մատյանում: Գրել եմ դիմում-բողոք  Մուկուչյանի անունով:"

Հանձնաժողովի նախագահը հաստատեց խախտման փաստը եւ հավելեց. "Պատահաբար քվեաթերթիկների երեք փաթեթ էր հայտնվել ընտրողի ձեռքում":

ՍԻՄ լրատվական

«Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 և Արմավիրի 16/14 ընտրատեղամասերում զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը Ընտրական օրենսգրքի խախտում է». «Անկախ դիտորդ»

2018թ. դեկտեմբերի 9-ին  ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում կդիտարկեն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 600 կարճաժամկետ դիտորդներ, կաշխատի արագ արձագանքման 44 շրջիկ խումբ՝ ընդհանուր 90 շրջիկ դիտորդով:

Կարճաժամկետ դիտորդները կաշխատեն 300 տեղամասային ընտրական կենտրոններում և բոլոր 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում:

2018թ. դեկտեմբերի 9-ին կգործի «Անկախ դիտորդի» երկու շտաբ՝ Երևանում՝ հեռ. 077 34 22 68 և Վանաձորում՝ հեռ. 0322 4 22 68:

Ժամը 15:00 դրությամբ

Երևանի 6/9 տեղամասում դիտորդը տեսաձայնագրել է քվեարկության գաղտնիության խախտման մի քանի դեպք, որտեղ անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն, նորից տեղադրել ծրարում, դրանից հետո միայն ընտրողը հնարավորություն է ունեցել քվեաթերթիկը գցել քվեարկության արկղ։

Սպիտակի 22/22 տեղամասում ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող անձին օգնողի տվյալները չեն լրացվել։

Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 և Արմավիր քաղաքի 16/14 տեղամասային ընտրական կենտրոններում զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը Ընտրական օրենսգրքի խախտում է: ՀՀ Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝«Զինծառայողները, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով»:

Հանձնաժողովի նախագահը սպառնացել է դուրս հրավիրել դիտորդին ու վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին. «Անկախ դիտորդ»

2018թ. դեկտեմբերի 9-ին  ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում կդիտարկեն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 600 կարճաժամկետ դիտորդներ, կաշխատի արագ արձագանքման 44 շրջիկ խումբ՝ ընդհանուր 90 շրջիկ դիտորդով:

Կարճաժամկետ դիտորդները կաշխատեն 300 տեղամասային ընտրական կենտրոններում և բոլոր 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում:

2018թ. դեկտեմբերի 9-ին կգործի «Անկախ դիտորդի» երկու շտաբ՝ Երևանում՝ հեռ. 077 34 22 68 և Վանաձորում՝ հեռ. 0322 4 22 68:

Ժամը 13:00 դրությամբ

Երևանի 6/8 տեղամասային ընտրական կենտրոնում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է «Անկախ դիտորդի» ներկայացուցչի աշխատանքը, երբ դիտորդն արձանագրել է բաց քվերակության դեպք, ընտրատեղամասում՝ ընտրողների և դրսում՝ մեքենաների կուտակումներ, և հանձնաժողովի նախագահին առաջարկել արձանագրել և վերացնել խախտումները: Դրան ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը սպառնացել է դուրս հրավիրել դիտորդին ու վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին:

Տեղամասային կենտրոնից դիտորդին հեռացնելը կանխվել է Տարածքային ընտրական հանձնաժողովին ահազանգելուց հետո. դիտորդին հեռացնելու որոշումը վերացվել է և չի կատարվել:

Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի 36/29 տեղամասային ընտրական կենտրոնից 10 մետր հերավորության վրա առկա է «Իմ քայլը» դաշինքի քարոզչական պաստառ:

Ընտրարշավի ընթացքում ձևավորված ատելության մթնոլորտը բովանդակային առումով հետքայլ էր. Դավիթ Հարությունյան

Այս տարիներին շատ կարևորել եմ ընդդիմության դերը և մշտապես քայլեր եմ ձեռնարկել, որ ընդդիմության դերակատարությունն ընդլայնվի: Այդ մասին քվեարկությունից հետո ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը:

«Այսօր էլ ընդդիմության ձայնը պետք է լսելի լինի խորհրդարանում, որովհետև հենց ուժեղ ընդդիմությունն է, որ մշտապես ճնշում է գործադրում իշխանության թիկունքում և թույլ չի տալիս, որ իշխանությունը կատարի սխալ քայլեր»,- նշել է ՀՀԿ ներկայացուցիչը՝ հավելելով, որ 2018-ի գարնան իրադարձությունները 2008-ին ընդդիմության լիազորությունների ավելացման հետևանք էր:  

Դ.Հարությունյանը նշել է, որ ընտրախախտումներ կան, բայց դրանք լուրջ դեպքեր չեն՝ քարոզչության իրականացում, քվեաթերթիկների ոչ ճիշտ դասավորություն և այլն: Ըստ նրա՝ 2016-ին ընդունված Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս եթե ոչ իսպառ, ապա գրեթե 99.9 տոկոսով բացառել ընտրախախտումները:

ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչն ասել է, որ ընտրարշավը ձևի առումով չի տարբերվել 2017-ի ընտրություններից, բայց բովանդակային առումով աննախադեպ էր, որ մի կուսակցություն պայքարում էր ոչ թե հանուն ընտրողի քվեի, այլ որ մեկ այլ կուսակցություն չմտնի խորհրդարան: «Ատելության մթնոլորտը, որ ձևավորվել էր այս ընտրարշավի ընթացքում, սևերի և սպիտակների բաժանումն աննախադեպ էր, և բովանդակային առումով հետքայլ էր»,- ընդգծել է Դ.Հարությունյանը:    

Նա վստահություն է հայտնել, որ ՀՀԿ-ն լինելու է երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում՝ նշելով, որ շատ են նրանք, որոնք չեն ցանկանում մեկ կարծիք լսել, իսկ ընդնդիմության դերակատարությունն, ըստ նրա, շատ մեծ է, որ Հայաստանը լինի անվտանգ երկիր:

ՀՀ ոստիկանության թեժ գծին ստացվել է 77 զանգ. Բիչախչյան

------------------------------------------------------------------------------------------

Խախտումների մասին 8 տասնյակից ավելի հաղորդումների արդյունքում միայն մեկ քրեական գործ է հարուցվել

------------------------------------------------------------------------------------------

Երևանի ընտրատեղամասերից մեկում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է «Անկախ դիտորդի» ներկայացուցչի աշխատանքը

--------------------------------------------------------------------------------------------

Նույն անձը որպես օգնող հանդես է եկել Աշտարակի երկու ընտրատեղամասում. «Անկախ դիտորդ»

-----------------------------------------------------------------------------------------

Henaran.am-ը ահազանգեր է ստանում

Henaran.am-ը ահազանգեր է ստանում, որ Երևան քաղաքի որոշ ընտրատեղամասերում տեղի են ունենում ընտրողների  բացահայտ ուղղորդման փորձեր։

Մասնավորապես, Երեւանի թիվ 82 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում ընտրողներին քվեաթերթիկներ տրամադրող հանձնաժողովի անդամները ընտրողին տալիս են ընտրաթերթիկների 1-ից 11 հերթականությունը խախտված ընտրաթերթիկներ՝ վերեւում դնելով  թիվ 4 ընտրաթերթիկը: Սա կարող է դիտվել որպես հստակ ուղղորդման փորձ, քանի որ ըստ նախապես սահմանված վիճակահանության 11 ուժերի ընտրաթերթիկները դասավորված են ըստ հերթականության: 

Հիշեցնենք, թիվ 4-ը «Իմ քայլը» դաշինքի համարն է։

-------------------------------------------------------------------------------------------

ԲՀԿ-ական Հրանտ Դավթյանի գյուղապետը բարեկամը` հատ-հատ ուղղորդում է ընտրողներին, որպեսզի ընտրեն «Իմ քայլը» դաշինքի թեկնածուին

--------------------------------------------------------------------------------------------

Վանաձորում ՀՀԿ-ի քվեարթերթիկները չեն տալիս ընտրողներին

------------------------------------------------------------------------------------------

«ՀՀԿ շտաբն առավոտից ընտրախախտումների մասին ահազանգեր է ստանում». Արմեն Աշոտյան

-------------------------------------------------------------------------------------------

Հուսանք ՀՀ ոստիկանությունը կարձագանքի Սերժ Թանկյանի հայտարարությանը. Աշոտյան

Ցավում եմ, որ մեր երկրի անունը մշակութային ոլորտում բարձր պահող Սերժ Թանկյանը անպատասխանատու արտահայտություններ է անում

Սերժ Թանկյանը այսօր անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցող արտահերթ ընտրություններին ու, չգիտես ինչու, որոշել է իր հուզական ստատուսում մեկնաբանել իմ խոսքերը։

Սե՛րժ, ինչքան էլ դու լինես հայտնի ու սիրված, ինչքան էլ լինես մեր երկրի անունը բարձր պահող, միևնույն է օրենքով դու պետք է կարողանաս պատասխան տալ քո խոսքերի համար։ Երբ դու նշում ես, որ «20 տարի երկիրը թալանելուց հետո Աշոտյանը գրում է, թե քարոզարշավի ժամանակը քիչ է», դու հանցագործության մասին ակամայից կամ մտածված հաղորդում ես տալիս, ինձ անվանական մեղադրանք առաջադրում, որին, հուսանք, ՀՀ ոստիկանությունը կարձագանքի, հակառակ դեպքում վերջնականապես կփաստվի, որ մեր երկրում իսկական ընտրովի արդադատություն է։

Հույս ունեմ, դու կհրավիրվես ՀՀ ուժային կառույցներից որևէ մեկը քո խոսքերը աապացուցելու, հիմնավորելու համար: Ժամանակն է, որ բոլորն իրենց ասածների և արածների համար պատասխան տան, ԲՈԼՈՐԸ:

Իսկ ինչ վերաբերվում է քարոզարշավի քիչ լինելու մասին իմ արած հայտարարությանը, պետք է նշեմ, որ ես վերահաստատում եմ իմ խոսքփերը։ Այո՛, 12 օրը շատ քիչ է, բայց պետք է քեզ ու քո գաղափարակիցներին հիասթափեցնեմ․ մենք 12 օրում էլ կարողացանք բոլորին ներկայացնել այն, ինչ կա ու բացատրել, թե մեր թիմը ինչ ներուժ ունի ու ինչեր կարող է անել։

Լավ օր եմ քեզ մաղթում, հարգելի՛ Սերժ, հույս ունեմ, որ գրառում անելուց զատ դու մի օր կունենաս քո փաստացի ներդրումը՝ հզոր ու զարգացած Հայաստան ունենալու գործում․․․ օրինակ՝ վերջապես կգնես այն տունը, որը այսքան ժամանակ խոստացել ես, ու կվերադառնաս Հայրենիք։

Գարում է Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Այնպես չէ, որ Արմեն Ավետիսյանն իմ սիրուն աչքերի համար է այդ գույքը նվիրել պետությանը». Արթուր Վանեցյան

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արմեն Ավետիսյանի կողմից Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու գործին՝ նշեց, որ այդ հյուրանոցը ձեռք է բերվել ոչ օրինական ճանապարհով։

 

«Քրեական օրենսգրքում կա համապատասխան հոդված, ըստ որի՝ եթե պետությանը հասցվում է տնտեսական վնաս, ապա այդ վնասը վերականգնելու դեպքում գործը կարճվում է։ Այնպես չէ, որ Արմեն Ավետիսյանն իմ սիրուն աչքերի համար է այդ գույքը նվիրել պետությանը»,- ասաց Ա. Վանեցյանը։

Նշենք, որ ԱԱԾ պետը խորհրդարանական ընտրություններին մասնակցեց 4/35 ընտրատեղամասում։

Հակակաթողիկոսական շարժման հեղինակի քույրը պատգամավորի թեկնածու է

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար, պատգամավորի թեկնածու ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ, թեպետ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում ներկայացավ որպես քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության գործունեություն իրականացրած կուսակցության ղեկավար, սակայն պարզվում է՝ իրականությունը բոլորովին այլ տեղ է թաքնված:

Մինչ այժմ անհասկանալի էր, թե ինչպես է Լ. Շիրինյանը մի կողմից քրիստոնեական արժեհամակարգ կրող կուսակցություն բացում, իսկ մյուս կողմից իր հրապարակային հարցազրույցներում ու գրառումներում խոսում ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոսի: Սակայն, ամեն ինչ տեղն է ընկնում, երբ վերջինիս կուսակցության պատգամավորների թեկնածուների ցուցակում գտնում ենք թիվ 3 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու ՌՈՒԶԱՆ ՀԱՅԿԱՐԱՄԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, որը ԱՐՄԵՆ ՀԱՅԿԱՐԱՄԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ՝ ամիսներ առաջ սկիզբ առած «Նոր Հայաստան, նոր հայրապետ» հակակաթողիկոսական շարժման հեղինակներից մեկի՝ կարգալույծ եղած Կորյուն աբեղա Առաքելյանի քույրն է: Այսպիսով՝ թե ինչպիսի քրիստենական վերածնունդ է առաջարկում Լ. Շիրինյանը կարելի է առնվազն պատկերացնել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ինչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերումԹրամփը հայհոյել է ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան զինվորականինՈր հատապտուղը կօգնի բարելավել հիշողությունը եւ տրամադրությունըՄարիամ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակելԻ՞նչ վտանգներ կարող են թաքնված լինել տոնածառներումՎանաձորի համայնքապետի պաշտոնակատարը ծառայողական մեքենայով էր այցելել ՔՊ շտաբ (ֆոտո)ՄԻԵԴ-Ը ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ Է ԲԱՔՎԻՆ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԳԵՐԵՎԱՐՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ Ահազանգ Եղվարդից, ՔՊ-ի համար ուղղորդում ենՕրվա հանդիպումների անոնսԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից անջատվածՍտեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել էՎարչապետի հետ երբևէ խնդիր չեմ ունեցել. Դիանա ԳասպարյանԲելառուսից ևս 419 փախստական վերադարձվել է ԻրաքՕգտակա՞ր է արդյոք, թե՞ վնասակար սուրճից լիովին հրաժարվելըՍասուն Մկրտչյան, Ադամ Սահակյան, հաղթանակած հերոսներ, որոնց ժամանակն ու տարածությունը ոչ թե մոռացնել է տալիս, այլ ամեն օր յուրովի է վերածնում նրանց անունն ու սխրանքներըԳիտնականները պարզել են, թե ինչն է omicron-շտամին «ավելի մարդկային» դարձրելՈստիկանները բերման են ենթարկել Դավիթ Համբարձումյանի կողմնակից Այնթապ համայնքի ղեկավարինԸնդդիմությունն է հանձնել հողերը. Մասիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուՇնորհակալ եմ քեզ` Ադամս, այն հպարտության համար, որ տվել ես ինձ...Հերոսածին մայրիկի գրառումըԺամը 11։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 6,15 տոկոսըԳյումրիում վրաերթի են ենթարկել 38-ամյա կնոջ և 12-ամյա երկու աղջիկների7 նշան, որ տղամարդը զղջում է եւ ցանկանում է ետ բերել ձեզՎանաձորում արձանագրվել է քվեաթերթիկներն ընտրողի կողմից դուրս բերելու դեպք. ԻոաննիսյանԹալինում ու Հրազդանում ձյուն է տեղում. Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ճանապարհներին մերկասառույց էԱռավոտյան ժամը 8.00-ին բացվել են 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀՎանաձորում ընտրական պրոցեսն ընթանում է նորմալ, խախտումներ չկան. Վանաձորի ըտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացիԼեզվակռիվ Լավրովի ու Բլինքենի միջեւ Ուկրաինայում իրավիճակի պատճառով. BloombergՍտացվում է, որ նոյեմբերի 16-ի Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով դեռ 21 գերեվարված զինծառայող կա. Տիգրան ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը էապես չի փոխվիՏեղի ունեցավ խոնարհումի երեկո, նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 62 Հերոս տղերքին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ