Եռաբլուր պանթեոնում կատարվեց հոգեհանգիստ եւ ամփոփվեց Ջահերի երթը (Տեսանյութ)
ՏեսանյութերԿայացավ Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկած ջահերով երթը դեպի Եռաբլուր պանթեոն, որն ամփոփվեց հոգեւորականների կողմից մատուցված հոգեհանգստի կարգով: Այնուհետեւ երթի մասնակիցները մոմերը դրեցին արցախյան մերօրյա պատերազմի զոհերի շիրիմիների վրա:
Տեղեկացնենք, որ Հայրենիքի փրկության շարժումը վաղը՝ դեկտեմբերի 19-ին, ժամը՝ 15:00-ին, կիրականացնի հանրահավաք Ազատության հրապարակում, որից հետո տեղի կունենա Հիշատակի երթ՝ դեպի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
Լուսանկարները եւ տեսանյութը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ



















