Քասախի երկու բնակիչների անհետանալու հարցով ՄԻՊ-ը զրուցել է ԱԱԾ-ի եւ Կարմիր խաչի հետ Էրդողանը հայտնել է, որ Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել Նիկոլի գործընկեր ազերի-թուրքերը, Գորիս-Որոտան ճանապարահատվածից ՀՀ քաղաքացիների են առևանգել. Արտակ Զաքարյան ՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացվում են նաև Հայաստանում «Էյր Արաբիան» համագործակցում է թուրքական «Պեգաս» ընկերության հետ. Նոր մանրամասներ հայկական ավիացիայի ոչնչացման մասին Վանա լիճը՝ ցամաքելու վտանգի առջև Շվեդիայի կառավարությունն օժանդակում է թավշյա հեղափոխությանը. Շվեդիայի դեսպան Չարենցավանի ոստիկանները հայտնաբերել են սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողին Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Ցուլ, Խեցգետին.Ահա, թե որ նշաներին է հաջողություն սպասվում հոկտեմբեր ամսին


Պատմական համառոտ տեղեկանքներ ապշերոնյան ցեղապետին` իր հավակնոտ զառացանքների առնչությամբ

Պատմական

Պատմական համառոտ տեղեկանքներ ապշերոնյան ցեղապետին` իր հավակնոտ զառացանքների առնչությամբ

XI-XIII դդ. Ալթայի լեռնային շրջաններից և Միջին Ասիայի անապատներից մորեխի պարսերի նման Աղվանից երկիր ներխուժած, բնիկների մի մասին կոտորած, ոմանց իսլամացնելով` հավատափոխ արած, մյուսներին Հյուսիսային Կովկաս քշած, Շիրվանշահերի արաբական ամիրայությունը թուրքացրած, Հայոց Արևելից կողմանց հողերը բռնազավթած սելջուկա-թուրքա-թաթարա-օղուզա-թուրքմենական քոչվոր ոչխարապահ վայրենի հորդաների մնացորդների ներկայիս ապշերոնյան ցեղապետը, ոգևորված արցախյան երկրորդ պատերազմի` թուրքի համար անսպասելի բարենպաստ ելքով, որը, խորապես համոզված եմ` ժամանակավոր է (հեռու չէ այն օրը, երբ Կուրի ափին անպարտելի արջերի հուժկու թաթերի և խրոխտ արծիվների սուր մագիլների հարվածներից ընդսմին մարելու է գայլերի կաղկանձը), իր հավակնոտ զառացանքներում բարբաջում է հայ ժողովրդի բազմահազարամյա բնօրրանների` Երևանի, Զանգեզուրի, Սևանի անհիմն թրքապատկանելության մասին: Լռել և չպատասխանել մերձկասպյան թուրք խաքանին, նշանակում է` համաձայնել նրա հետ:

Տեղեկանք № 1- Երևան. ՀՀ մայրաքաղաք Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է: Երևանամիջյան Հրազդանի կիրճով ձգվող այրերում նախամարդը հաստատվել է դեռևս ամենավաղ ժամանակներից: Երևանի կազմում ընդգրկված Շենգավիթ թաղամասը շուրջ 6000 տարի առաջ հիմնադրված բնակավայր է: Բուն Երևանը` Էրեբունին, ինչպես հայտնի է, որպես ամրոց կառուցել է Վանի արքա Արգիշտի Ա.-ն (Ք. ա. 786-764) Ք. ա. 782 թ.` «…ի սարսափ թշնամի երկրների…»: Արարատյան բարեբեր հողում ստեղծված Էրեբունի ամրոցը, ժամանակի ընթացքում ընդարձակվելով, վերածվել է շեն քաղաքի: Կառուցված լինելով երկրի կենտրոնում` Այրարատ աշխարհում, Երևանը հնում համարվել է արքունական բնակավայր:

Այստեղ V-VI դդ. կառուցվել է Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին (գտնվել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճի տեղում: Քանդվել է 1931 թ. աթեիստական ճնշումների բուռն ժամանակներում` այն անհեթեթ հիմնավորմամբ, որպեսզի ամեն առավոտ աշխատանքի գնալիս, եկեղեցու մոտով անցնելով, աշխատավոր երևանցու գլխում չառկայծի Աստուծո գոյությունը):

Երևանի վանահայր Դավիթը 606/7 թ. մասնակցել է Դվինի Գ. եկեղեցական ժողովին: Նույն դարի կեսին երևանցիները երկիցս դիմադրություն են ցույց տվել Հայաստան ներխուժած արաբներին: Սրանք ի վերջո 703 թ. գրավել են Երևանը: Բագրատունյաց հարստության շրջանում Երևանը նախապես պատկանել է երկրի տերերին. 874 թ. Սևանավանքում Հայաստանի թագավոր ճանաչված Աշոտ Ա Բագրատունին (874/85-890), այլ նվիրատվությունների հետ միասին, Երևանից այգի է նվիրել իր դուստր` Սյունյաց Մարիամ իշխանուհու կառուցած Ս. Առաքելոց եկեղեցուն: Ավելի ուշ Բագրատունիները Երևանը շնորհել են իրենց զորավարներից Ապիրատ իշխանին, որը 1036 թ. Քանաքեռից մինչև Թոխմախ անց է կացրել ջրանցք: Իր կյանքի վերջին տարիները Երևանում է ապրել ու ստեղծագործել միջնադարի նշանավոր գիտնական, տոմարագետ, Հայոց վարդապետ Հովհաննես Կոզեռն Տարոնացին (X դ. վերջ-XI դ. I կես): Նրան թաղել են Կոնդի բլրակի վրա (գտնվել է ներկայիս Դ. Դեմիրճյան և Պռոշյան փողոցների միջև), որը նրա անունով կոչվել է` Կոզեռնի գերեզմանատուն: Այն քանդվել է 1930-ական թթ. կեսերին ` այդ ուղղությամբ

Երևանի ընդարձակման պատճառով: Այդտեղ թաղվել են շատ նշանավոր գործիչներ` Ամենայն հայոց կաթողիկոս Մովսես Գ. Տաթևացին (1629-1633), Երևանի մելիքական տոհմի` Մելիք-Աղամալյանների (XVII-XIX դդ.) հագուցյալներ և այլք:

1064 թ. սելջուկ-թուրքերը գրավել են Երևանը: 1201 թ. Զաքարյան եղբայրներն ազատագրել են քաղաքը: Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու հարավային պատին փորագրված ընդարձակ արձանագրության սկզբնամասում պարոն Ավետեց որդի Սահմադինը հայտնում է, որ 1264 թ. «ԶԵրեւան գնեցի հողով եւ ջրով» (անշուշտ, Զաքարյանների ներկայացուցիչներից): Սենոպ Սահմադինը հայ միջնադարյան առևտրական խոշոր դրամագլխի կարկառուն դեմքերից է, քաղաքական գործիչ, դիվանագետ, ճարտարապետ, Օշականի, Մրենի, ինչպես տեսնում ենք, նաև Երևանի սեփականատերը, Անիի համասեփականատերը: 1300 թ. Երևանը շարունակում էր մնալ Ավետենց տոհմի սեփականությունը: Որոշ ժամանակ հետո Երևանն անցել է մոնղոլներին, ինչը հուշում է 2001 թ. «Երևան» հյուրանոցի հանդիպակաց մայթին շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերված մոնղոլական դամբարանը` խաչաձև հատակագծով և հայկական զարդաքանդակին բնորոշ տարրերով: Ներքուստ մուտքի բարավորի երկլեզվյան (արաբերեն, հայերեն) արձանագրության` տողերիս հեղինակի վերծանության համաձայն` այն կառուցել է Շահակ ճարտարապետը 1319 թվականին (ընդ որում, Շահակի անունը հայերեն տարբերակում չարամտորեն ջնջված է): Սա, գործընկերներիս ասելով, 1301 թ. Եղվարդի կրկնահարկ Ս. Աստվածածին եկեղեցի-դամբարանի հեղինակ Շահիկ վարդպետն է, որը 1314 թ. կառուցել է նաև Խաչենի մուսուլմանական դամբարանը: Հավանաբար 1319 թ. դամբարանի վրա է սրբատաշ քարերով վեր բարձրացել այն հին աշտարակը, որը գտնվել է եպիսկոպոսի աթոռանիստի մոտ (կարծում եմ` վերջինս ընդգրկել է Ս. Պողոս-Պետրոսից մինչև Կաթողիկեի տարածքը) և որը 1679 թ. հունիսի 4-ի ավերիչ երկրաշարժից առաջ նկարել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը, երբ 1673 թ. այցելել է Երևան:

1387 թ. Երևան գյուղաքաղաքը գրավել է Լենկթեմուրը, որտեղ կոտորել է 500 տղամարդու:

1410-1468 թթ. Երևանը գտնվել է կարա-կոյունլու թուրքմենական ցեղախմբի տիրապետության տակ: Սրանց օրոք 1441 թ. Ս. Էջմիածնում վերահաստատվեց հայրապետական աթոռը: Դրանում մեծապես աջակցել է Կարա-Ջհանշահ փադիշահի (1437-1467) կողմից Այրարատյան նահանգի կառավարիչ (նստավայրը` Երևան) նշանակված Յաղուբ-բեկը, որն այդ պաշտոնում հաջորդել է Ռուստամ Օրբելյանին (վերջինիս մասին` հաջորդ Տեղեկանքում):

1468-1502 թթ. Երևանը գտնվել է ակ-կոյունլու թուրքմենական ցեղախմբի տիրապետության կազմում:

1502- 1828 թթ. քաղաքը եղել է Պարսկաստանի կազմում որպես Երևանի խանության կենտրոն:

Այս ընթացքում տեղի է ունեցել թուրք-պարսկական շուրջ տաս պատերազմ: Օսմանյան թուրքերը հինգ անգամ արշավել ու պարսիկներից գրավել են Երևանը (1514 թ., 1534 թ., 1579 թ., 1635 թ., 1724 թ.): Ամեն անգամ պարսկա-թուրքական պատերազմների ժամանակ քաղաքը վերածվել է ավերակների կույտի, բնակչության հսկայական զանգված ոչնչացվել է, գերեվարվել, հարկադրաբար դիմել փախուստի:

Հատկապես Երևանից մեծ թվով հայերի է տեղահանել ու Թուրքիայի խորքերը քշել օսմանցի Ֆահրադ փաշան, երբ 1579 թ. գրավել է քաղաքը: Սակայն ամենաաղետալին Այրարատյան աշխարհից 1605 թ. շահ Աբբասի (1587-1629) կողմից 300-360 հազար հայերի բռնի

տեղահանությունն էր Պարսկաստան: Դրանց մեջ հսկայական թիվ են կազմել երևանցիները: Տեղահանված հայերի փոխարեն մուսուլման տիրակալները Երևանում բնակեցնում էին պարսիկների ու թուրքերի:

Շարդենի ասելով` 1673 թ. Երևանի բերդում ապրում էին բացառապես 800 տուն թուրքեր, որոնք այստեղ էին եկել հիմնականում այդ թվականին Նախիջևանից:

Իսլամական պետությունների քաղաքականությունը` միտված նվաճված երկրի բնիկ ժողովրդի ազգային կազմում ժողովրդագրական փոփոխություն կատարելուն հօգուտ մուսուլմանների, Հայաստանում և ոչ միայն այստեղ, սկսվել է տակավին արաբական խալիֆայության ժամանակներից (VII-IX դդ.), շարունակվել հետագա դարերում սելջուկների, թուրքմենների, օսմանցիների, պարսիկների կողմից: Այնուամենայնիվ, պարսիկներին չի հաջողվել Երևանում հասնել մուսուլմանների, թուրքերի թվի բացարձակ մեծամասնության. XVII-XVIII դդ. հայերը եղել են կամ նրանց հավասար կամ մի փոքր քիչ, որովհետև տեղահանվածների փոխարեն քաղաքում բնակություն են հաստատել մոտակա բնակավայրերից և այլ վայրերից մեր ազգակիցներ:

Իսկ 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրից հետո, երբ Պարսկաստանից Արևելյան Հայաստան գաղթեց շուրջ 45 հազար հայ, մի մասը բնակեցվեց Երևանում` հօգուտ հայերի մայրաքաղաքում լուծելով ժողովրդագրական վիճակը: Ինչպես տեսնում եք, 6000 -ամյա Երևանը, որին Ալիևն Էրիվան է ասում` առանց իմանալու, որ «Էր»-ը հայկական «Ար» կամ «Եր» արմատի հնչյունադարձված ձև է, ոչ մի աղերս չունի 102 տարվա Ադրբեջան արհեստածին պետության հետ:

Այդ դեպքում հարց է ծագում` ո՞րն է Երևանի «ադրբեջանապատկանելության» ալիևյան զառացանքի «հիմքը»: Պատասխանը գտնում ենք Թ. Հակոբյանի «Երևանի պատմությունը (1500-1800 թթ.)» գրքում. XVII դ. 30-ական թթ. գերմանացի ճանապարհորդ Ադամ Օլեարին, այցելելով Հայաստան, ասում է, որ հասարակ ժողովուրդը Իրանը կոչում է Ղարաբաղ: Դա այն երկիրն է, որն ընկած է երկու ազնիվ գետերի` Արաքսի և Կուրի միջև, և որն իր մեջ ընդգրկում է Հայաստանի և Վրաստանի մի մասը: Դա արգավանդ ու հարուստ երկիր է և բաժանվում է մի քանի փոքր երկրամասերի, որոնցից կարևորագույներն են` Կապանը…, Սիսիանը…, Երևանը…:

Այստեղ կա թյուրիմացություն. եթե Զանգեզուրն ուշ շրջանում ներառված է եղել Պարսկաստանի Ղարաբաղի խանությունում, ապա Երևանը դրա մաս չի կազմել ընդհանրապես, քանի որ եղել է առանձին` համանուն խանության կենտրոնը (Երևանի խանության): Բացի այդ էլ` ինքը Ղարաբաղը (Արցախը), զուտ բուն հայկական տարածք է, որը վաղնջական ժամանակներում եղել է անմարդաբնակ վայր` Երասխից (Արաքսից) մինչև Կուր գետ: Այն բնակեցրել են Սյունյաց Սիսակ նահապետից սերող Եռանի (Առանի) սերունդները, դրա համար կոչվում է նաև Փոքր Սյունիք: Ավելի ճիշտ կլիներ, եթե մատենագրորեն հստակեցվեր` Սյունիքի Արաքսամերձ Կովսական գավառի արևելյան եզերքից մինչև Կուր գետ:

Տեղեկանք № 2 – Զանգեզուր. Սա ուշ շրջանի հավաքական անվանումն է պատմական Սյունիքի աշխարհագրական ընդգրկուն վարչական միավորի, որը հիմնականում ներառել է Սիսիանի (Ծղուկի), Գորիսի (Հաբանդի), Կապանի (Բաղքի, Ձորքի), Մեղրու (Արևիքի) տարածաշրջանները, այսինքն` այսօրվա ՀՀ Սյունիքի մարզը:

Սյունիք պատմաշխարհը հայ ժողովրդի կազմավորման բնօրրաններից մեկն է: Սյունիքն իրավամբ համարում են հայոց պետականության սյուները. Արշակունյաց Հայաստանի 124 հազարանոց բանակին Սյունիքը տվել է ամենամեծ զորքը` 19 400 զինվոր, այդ տարածաշրջանում են գտնվել հայկական միջնադարյան երկու համալսարանները` Գլաձորն ու Տաթևը: Սյունիքը կոչվել է նաև Սիսական աշխարհ, ըստ պատմահայր Մովսես Խորենացու, Հայկ նահապետի կոռ Սիսակի (Գեղամի որդու) անունով: Պատմական Սյունիքն ունեցել է 12 գավառ, որոնցից երկուսն այսօր Նախիջևանի կազմում են` Երնջակ, Գողթն (=Ջուլֆայի շրջան, Օրդուբադ, Ապրակունիս), և Ճահուկ-Շահապոնք (=Շահբուզի շրջան,), երկուսը` Աղահեճ-Քաշաթաղն է (Լաչին, Ղուբաթլու) և Կովսական-Գրհամը (Զանգելան): Գեղարքունի և Սոդք գավառներին կանդրադառնանք հաջորդ Տեղեկանքում: Պատմական Սյունիքի Վայոց ձոր գավառը ՀՀ առանձին մարզ է` դուրս մեր անդրադարձից: Սյունյաց թեմը եղել է Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ հոգևոր-վարչական միավորը` մետրոպոլիտության կարգավիճակով, իսկ աթոռանիստ Տաթևի վանքը, որը բարենպաստ ժամանակներում ունեցել է մինչև հազար միաբան, եղել է հայոց ամենամեծ վանական հաստատությունը, որին ենթակա էր 47 վանքապատկան և 677 վանքահպատակ գյուղ: Վանքի մատենադարանում պահվել է շուրջ 10 000 ձեռագիր: Այդ մատյանները Սյունյաց թագավորության (970-1170) դեմ սելջուկյան արշավանքների ժամանակ ապահովության նպատակով տեղափոխել են անառիկ Բաղաբերդ ամրոց: 1170 թ. սելջուկները, գրավելով ամրոցը, ոչնչացրել են ձեռագիր մատյանների այդ անգնահատելի հավաքածուն:

XIII դ. սկզբներին սելջուկ-թուրքական լծից ազատագրվելուց հետո բուն Սյունիքը (համարյա ներկայիս համանուն մարզը), Վայոց ձորի մի մասը շնորհվեց Օրբելյան իշխանական տոհմին, որը Զաքարյան իշխանապետության և մոնղոլական տիրապետության օրոք (XIII-XIV դդ.) տեղում ծավալեց հզոր հոգևոր-մշակութային գործունեություն:

Սյունիքը մեծապես տուժեց թեմուրյանների և կարա-կոյունլու թուրքմենների միջև պատերազմներից: Հայերը կողմնորոշված էին դեպի կարա-կոյունլուները: Կարա-Իսքանդար փադիշահի (1421-1437) մերձավորագույն խորհրդականը Սյունյաց իշխան Բեշքեն Օրբելյանի որդի Ռուստամն էր, որը թուրքմեն տիրակալի կողմից նշանակվել էր Այրարատյան աշխարհի կողմնապետ (կառավարել է մինչև 1437 թ.): Մեծ հայրենասեր և ազգային մտածողությամբ օժտված Ռուստամ Օրբելյանն էապես նպաստել է Հայոց հայրապետական աթոռի վերահաստատմանը Վաղարշապատում, երբ 1431 թ. գնել է յոթ գյուղ և նվիրաբերել Էջմիածնի վանքին` դրանով էլ ավելի բարձրացնելով մայրավանքի հեղինակությունը:

Ռուստամի հայր, Սյունյաց իշխան Բեշքեն Օրբելյանը, նեղվելով աշխարհավեր Լենկթեմուրի (1370-1405) որդի Շահռուխի (1405-1447) հետապնդումներից, որը Իսքանդարի թշնամին էր, 1430-ական թվականներին վերցնելով Սյունիքի բնակչության մի հոծ զանգվածի (6000 ընտանիքի) և Տաթևի վանականությանը, տեղափոխվում և ապաստանում է Լոռիում: Տաթևի միաբանները մի առ ժամանակ հաստատվում են Սանահնի վանքում:

Սյունյաց լքված շեն բնակավայրերին ու հարուստ արոտավայրերին աստիճանաբար տեր էին կանգնում քրդական, թյուրքական, թուրքմենական ցեղեր: Սրանք, իրենց լեզվական հնչյունական համակարգում չունենալով «ձ» հնչյուն և չկարողանալով ճիշտ արտասանել Սյունիքի Հաբանդ գավառի (Գորիսի տարածաշրջանի) երկրորդ անվանումը` Ձագեձոր (ըստ Ստեփանոս Օրբելյանի` տեղանունը ծագում է Հայկից սերող, Սյունյաց նահապետներից Ձագ իշխանի անունից), այն արտաբերել են Զագեզոր-Զանգեզոր-Զանգեզուր: Այս տեղանվան վերաբերյալ կա նաև ժողովրդական երկու հետաքրքրական ստուգաբանություն. թշնամիների

հարձակումների ժամանակ Տաթևի վանքի զանգերը զորավոր են ղողանջել` Սյունյաց քաջորդիներին ի զեն կոչելով: Երկրորդի համաձայն` իզուր են հնչում Տաթևի զանգերի տագնապի ղողանջները, քանի որ թշնամին (մի այլ տարբերակում` Լենկթեմուրը) արդեն խորացել է Սյունիքում: Կարծում ենք` ժողովրդական ավանդությունների հիմքում այն երկու պղնձյա, արձանագիր, բարձրարվեստ զանգերն են, որոնք այսօր էլ Տաթևի վանքում են և ձուլվել են համապատասխանաբար 1302 թ. և 1304 թ.` Սյունյաց մետրոպոլիտ, պատմիչ Ստեփանոս Օրբելյանի պատվերով:

XV դ. կեսերից Սյունիքում հաստատված թրքախոս քոչվորները, ժամանակի ընթացքում բազմանալով, հայերի դեմ հատկապես աշխուժացան XVIII դ. 20-ական թվականների սկզբներին` Այսրկովկաս Թուրքիայի ներխուժմամբ, որոնց դեմ 1722-1728 թթ. Սյունիքում ծավալվեցին ազատագրական կռիվներ` Դավիթ-Բեկի, ապա Մխիթար սպարապետի գլխավորությամբ, որոնք առաջնորդում էին Սյունիքի մելիքական և տանուտերական ջոկատները:

Պարսկական իշխանությունները Զանգեզուրը` Արցախի խամսայի մելիքությունների հետ միասին, վարչականորեն ներառել են 1747 թ. կազմավորված Ղարաբաղի խանության մեջ:

1805 թ. մայիսի 14-ին Քյուրակչայի պայմանագրով Ղարաբաղը և Զանգեզուրն անցել են ռուսական տիրապետության տակ: Այդ միացումն ամրապնդվել է 1813 թ. հոկտեմբերի 12 (24)-ին կնքված Գյուլիստանի հաշտության պայմանագրով:

1868 թ. Զանգեզուրն ընդգրկվել է Ելիզավետպոլի (Գանձակ=Գյանջայի) նահանգի մեջ:

Պարսկական և ռուսական իշխանությունների օրոք մերձկասպյան թուրքերի հետ միևնույն վարչական միավորի կազմում եղած լինելը հիմք չէ մինչև 1918 թ. աշխարհի քարտեզի վրա գոյություն չունեցած Ադրբեջան արհեստածին շիա թուրքական պետության ներկայիս քոչվորազն ղեկավարի համար Զանգեզուրի նկատմամբ ինչ-ինչ հավակնոտ երազանքներ ունենալը և դրա շուրջ մերթ ընդ մերթ բարբաջելը` առանց դասեր քաղելու Լեռնահայաստանի 1919-1921 թթ. հերոսամարտից: Առավել ևս, նա հաշվի չի առնում այն կարևորագույն հանգամանքը, որ խալիֆայության Արմինիա կուսակալության արաբ ոստիկանները Գանձակ քաղաքը IX դ. կեսին հիմնել են պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգում: Ի դեպ, Արմինիա կուսակալության (VII-IX դդ.) կազմի մեջ մտնում էր նաև ներկայիս Ադրբեջանն ամբողջությամբ: Եթե Ալիևը չի հավատում, ապա կարող է վերցնել իր քոչվոր նախնիներին իսլամացրած արաբների կազմած միջնադարյան ցանկացած քարտեզ, նայել ու համոզվել: Մեզ` հայերիս, պետք չէ հաստատվել Կասպից ծովի ափին` Մեծ Հայքի Փայտակարան նահանգում, բայց որ մի գեղեցիկ օր թուրքերը քշվելու են մինչև Կուր գետի ձախափնյակ, դրանում կասկած չկա:

Տեղեկանք № 3- Սևան. Լճին հարող տարածաշրջանը հնուց ավանդվում է Գեղամա երկիր կոչմամբ: Անվանումը դիցաբանորեն կապվում է Հայկ նահապետի ծոռան` Գեղամի, իսկ գիտականորեն` Վանի (Արարատյան) թագավորության ժամանակներում (Ք. ա. IX-VI դդ.) այստեղ բնակվող երկու տասնյակից ավելի հայկական ցեղերից գլխավորի` Գելի ու նրա երկրի հետ, որից էլ առաջացել են Վ(Գ)ելիքուխի – Գել(ղ)ակ(ք)ունի-Գեղարքունիք անվանաձևերը: Վաղ ժամանակներից Գեղարքունյաց կամ Գեղամա ծովի (Սևանա լճի) հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջանները կազմել են Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք և Մազազ գավառների այն առափնյա հատվածները, որոնք համապատասխանում են ներկայիս Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի մի

մասին և Սևանի ենթաշրջանին: Իսկ Սևանա լճի հարավարևմտյան, հարավային և հարավարևելյան շրջանները կազմել են Սյունիքի նահանգի Գեղարքունի (այժմյան Գավառի և Մարտունու ենթաշրջաններ) և Սոդք (ներկայիս Վարդենիսի ենթամարզը և Ճամբարակի հարավային մասը) գավառները, որտեղ իշխել է Սյունյաց նախարարական տան մի ճյուղը: IX դ. կեսին Գեղարքունյաց իշխան Վասակ Գաբուռ Սյունին կնության է առել Աշոտ իշխանաց իշխանի (հետագայի Հայոց Բագրատունյաց անդրանիկ թագավորի` 874/85-890) դուստր Մարիամին, որը հայտնի է իր եկեղեցաշեն գործունեությամբ (Սևանավանք, Շողագավանք, Վանեվան): Իր հորաքույր Մարիամի կրտսեր որդի Վասակից հետո Հայոց թագավոր Աշոտ Երկաթը (914-928) Գեղարքունիքն անջատում է Սյունիքից և միացնում Բագրատունիների արքունական տերությանը: Որոշ ժամանակ անց Հայոց արքա Աբասի (928-953) կամ նրա որդի Աշոտ Ողորմած թագավորի (953-977) օրոք Գեղարքունիում տիրույթներ են շնորվում (Նորատուս, Գավառ) Հավնունի իշխանական տոհմին, որի ներկայացուցիչները Բագրատունի տիրակալների ողորմածությանն են ապավինել այն բանից հետո, երբ Բյուզանդիան 949 թ. գրավել ու Կարինի, Բասենի շրջանների հետ Հայաստանից անջատել է նրանց հայրենի Հավնունիք գավառը:

Ինչ վերաբերում է Սյույնաց Սոդք գավառին (Վարդենիսին), ապա IX դ. առաջին կեսին հռչակավոր իշխան Սահլ (որդի Սմբատի) Առանշահիկն այն վերցրել է Սյունիքից և միացրել Արցախի Ծար-Վայկունիք շրջանին (Քարվաճառին), որի պատճառով էլ նրա թոռ Գրիգոր Ատրներսեհյանը (նույն ինքը` Աղվանից Համամ թագավորը) Մեծ Մասրիկի 881 թ. խաչքարի արձանագրությունում կոչվում է «Սիւնեաց եւ Աղվանից իշխան»: (Սահլ Առանշահիկը գերեվարողն է արաբական խալիֆանության դեմ ապստամբած իսլամական խուրամյան աղանդավորական շարժման պարագլուխ Բաբանի` Բաբեկի, որը 822 թ. Ատրպատականից ասպատակել է Սյունիքի Գեղարքունի գավառ և սրածել մոտ 15 հազար բնակչի):

XI-XII դդ. Սևանի ավազանին տիրել են սելջուկ-թուրքերը: XIII դ. սկզբներին Գեղամա երկիրը սելջուկյան լծից ազատագրել են Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրները: Գեղարունիքը մաս է կազմում Իվանե Զաքարյանի ավատական տիրույթների: Իվանե աթաբեկը Գեղամա երկրի արևելյան կողմը` Սոդքը, որպես օժիտ տալիս է իր քույր Դոփին, որը կնության էր գնացել Արցախի Ծար-Վայկունիքի Գրիգոր (այլ կարծիքներով` Հասան) իշխանին: Վերին Արցախի այդ ազդեցիկ տիրուհու անունով էլ տեղի իշխանական տոհմը կոչվեց Դոփյան: Զաքարյան իշխանապետության և մոնղոլական տիրապետության օրոք (XIII-XIV դդ.) Գեղարքունիի մի մասում (Հայրավան, Արծվանիստ, Նորաշեն և այլն) տիրում էին Սյունյաց Օրբելյան իշխանները: Ներկայիս Մարտունու տարածքում (Վարդենիկ, Մարտունի, Ձորագյուղ, Փառականք) տիրույթներ են ունեցել Կոտայքի մի մասի և Վայոց ձորի իշխաններ Պռոշյանները:

Հայաստանում կարա-կոյունլու (1410-1468) և ակ-կոյունլու (1468-1502) ոչխարապահ թուրքմենական ցեղերի տիրապետության վարած քաղաքականության պատճառով հայոց երբեմնի հզոր իշխանական տները թուլացան, նվաղեցին և դուրս մղվեցին պատմության թատերաբեմից: Նրանց տիրույթներին, կալվածներին տեր էին դառնում քոչվոր եկվորները, որոնք իրենց հենարան ունենալու նպատակով` Հայաստանի զանազան վայրերում, այդ թվում նաև Գեղարքունիքում, բնակեցնում էին մուսուլմանական խաշնարած ցեղերի` քրդերի, թուրքերի, թուրքմենների:

Արևելյան Հայաստանից 1605 թ. պարսից շահ Աբբասի (1587-1629) կողմից բռնագաղթի ենթարկված 300-360 հազար հայերի մեջ որոշակի թիվ էին կազմում Գեղարքունիքից

տեղահանվածները: Հայերից ամայացած բնակավայրերում պարսկաստանցի կըզըլբաշ տիրակալները բնակեցնում էին մահմեդականների: Վերաբնակեցումը շարունակվում էր նաև հետագա դարերում: Այդպիսով շուրջ 400 տարում նաև Գեղարքունիք (Երևանի խանության Գյոկչայի մահալ) բնակության բերվեցին որոշակի թվով մուսուլմաններ, որոնց թուրքալեզու հետնորդները խորհրդային տարիներին ապրում էին Վարդենիսի շրջանի մոտ երեք տասնյակ գյուղերում:

Չնայած Հայաստանի ժողովրդագրական պատկերում հօգուտ իսլամական տարրի գերակշռություն ստեղծելուն միտված քաղաքականությանը` պարսից շահերը, այնուհանդերձ, չէին կարող հաշվի չնստել տեղական հայ ավագանու հետ: Պարսիկները XVI-XVIII դդ. Երևանի խանության մեջ ընդգրկված Գեղարքունիք առափնյա երկրամասի կառավարման գերադասությունը վստահել էին Սոդքի Մելիք-Շահնազարյաններին (սերում էին Դոփյաններից), որոնց նստավայրը Մեծ-Մասրիկ ավանն էր: Նրանց ներկայացուցիչները վիմագիր սկզբնաղբյուրներում հորջորջվում են «իշխան երկրիս Գեղամայ», «իշխանաց իշխան», «պարոնաց պարոն» բարձրակոչ պատվանուններով: Մելիք-Շահնազարյաններից վասալական կախման մեջ էին Գեղարքունիքի մյուս մելիքական տները`Մելիք- Ազարյանները (մելիքանիստը` Նորատուս), Մելիք-Մանուչարյանները (Սարուխան), Միրզայենք (Կարմիր), Մելիք-Աղբուղայանները կամ Պուղիկյանները (Փառականք): Նրանց էին ենթարկվում Գեղարքունիքի հայկական բազմաթիվ տանուտերական տները:

1828 թ. փետրվարի 10 (22)-ի ռուս-պարսկական Թուրքմենչայի պայմանագրով Երևանի խանությունը (նաև Նախիջևանի խանությունը, Օրդուբադի գավառը) միացվում են Ռուսաստանին:

Ադրիանապոլսի 1829 թ. սեպտեմբերի 2 (14)-ի ռուս-թուրքական հաշտության պայմանագրից հետո Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան գաղթեց շուրջ 100 հազար գաղթական: Արմ. Հայաստանի Դարույնք գավառակից (XV դարից` Բայազետ) և Վաղարշակերտ (XVII դարից` Ալաշկերտ) գավառից ներգաղթյալները բնակեցվում են Սևանի ավազանում:

Հավակնել Սևանին, դա, իրոք, զառանցանք է. լճի հյուսիսայի և արևելյան ափերին թուրքեր, ինչպես վերն ասվեց, ապրել են, այն էլ երևի այդ հատվածում հիմնականում բնակեցվել են Գանձակի պարսկական խանության շրջանում (1747-1804), որի կազմի մեջ մտնող պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի կենտրոնական Գարդման գավառի հարավային մասը մոտ է եղել Գեղամա ծովին:

Այսպիսով, Իլհամ Ալիևի պատմագիտական իմացությունները սնանկ են, թյուր և չեն անցնում XVII դարից այն կողմ, եթե իհարե կանխամիտված չեն հայկական նոր տարածքների յուրացման դիտավորությանը, ինչպես վարվել են իր օսման ու օղուզ նախնիները, երբ XI դարից սկսած հայերից բռնազավթել են Փոքր Հայքը, Կիլիկիան, Արևմտյան Հայաստանը, Կարսի նահանգը, Սուրմառի գավառը, Նախիջևանը, Արևելյան Սյունիքը, Ուտիքի մեծ մասը, Լեռնային և Դաշտային Արցախները:

Աշոտ Մանուչարյան`

Պ. գ. թ., դոցենտ 

Քասախի երկու բնակիչների անհետանալու հարցով ՄԻՊ-ը զրուցել է ԱԱԾ-ի եւ Կարմիր խաչի հետԷրդողանը հայտնել է, որ Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արելՆիկոլի գործընկեր ազերի-թուրքերը, Գորիս-Որոտան ճանապարահատվածից ՀՀ քաղաքացիների են առևանգել. Արտակ ԶաքարյանՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացվում են նաև Հայաստանում«Էյր Արաբիան» համագործակցում է թուրքական «Պեգաս» ընկերության հետ. Նոր մանրամասներ հայկական ավիացիայի ոչնչացման մասինՎանա լիճը՝ ցամաքելու վտանգի առջևՇվեդիայի կառավարությունն օժանդակում է թավշյա հեղափոխությանը. Շվեդիայի դեսպանՉարենցավանի ոստիկանները հայտնաբերել են սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողինՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովՑուլ, Խեցգետին.Ահա, թե որ նշաներին է հաջողություն սպասվում հոկտեմբեր ամսինԳՅՈւՄՐԻՈւՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ» դատաստանամատյան պոեմի շնորհանդեսը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 507 դեպք, մահացել է 18 քաղաքացիՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 20-ից 26-ըԱդրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա երկու վիրավոր. ՌԴ ՊՆ-ն հաստատում էՊրոֆեսորի վիճակը շարունակում է մնալ ծանր՝ ինսուլինի մեծ չափաբաժին, թոքաբորբ զուգակցված այլ խնդիրներովՌԴ-ում մեկնարկել են Պետդումայի ընտրություններըԵթե ձեռքերդ բռնող չկա, եթե ինչ-որ մեկին չես հարցնում ում հետեւից գնաս, եթե ինչ-որ մեկը քեզ չի հուշում` ուրեմն գնա բյուջեի փողերը լափածների հետեւիցՍեպտեմբերի 19-ին ՀՀ-ում փակ ճանապարհներ կլինեն. ոստիկանություն«Լեռնային Արցախ». Ադրբեջանցիները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել պատանի ֆուտբոլիստների վրաԵթե չոքած, խիարի նման թուրքի ստրուկ պիտի ապրեմ, ավելի լավ ա տան սպանեն. բողոքի ակցիաՍաղ ընկերներիս մասին պատմե՞մ՝ ոնց Շուշիում ընկան. ոստիկանը բորբոքվեցԿոչ եմ անում ընդդիմությանը դուրս գալ փողոց եւ տեր կանգնել ժողովրդական շարժմանը. ՊետրոսյանԱռանց սրանց հեռացման անհնար է անկման ընթացքը դանդաղեցնել կամ կանգառ ապահովել. ԱբրահամյանՓաշինյանը գրկախառնվել է ինքնախաբեության հետ, մնում է երազախաբություն չլինի. ՊետրոսյանԽուժանություն է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը. ՀՅԴ-ական պատգամավոր«Եթե անի սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը կապացուցի, որ դավաճան է և կապիտուլյանտ».Սվետլանա Հովհաննիսյան«Սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը համարում եմ մեր զինվորների աճյունների ոտնահարում».ԼՈՒՍԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆԱդրբեջանցիները Գորիս–Կապան ճանապարհին էքսկավատորի շերեփով հարվածել են հայկական բեռնատարին. Sputnik Արմենիա«Ադրբեջանցիները մեր եղբայրներն են». Վրաստանի վարչապետն ընդգծել է Ադրբեջանի ռազմավարական գործընկերության նշանակությունը Վրաստանի համար«Գնացել էի Արցախ` զինվոր որդուս տեսակցելու. արյունս սևացած վերադարձա». Լիանա ՍտեփանյանFact Check. կառավարությունը մանիպուլացնում է կարևորագույն ցուցանիշը«Դուք կուրացած ժողովուրդ եք, անգիտակից եqք, կուրացած եք ատելությունից ու նախանձից». Հենրիխ ԴանիելյանԲերման ենթարկվածների մեջ զոհված զինածառայողների ընտանիքի անդամներ են․ Էլինար ՎարդանյանՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ը, ՄԵԾ ՀԱՅ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է։Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին (տեսանյութ)Թալիբները զրկել են ուզբեկերենը պաշտոնական լեզվի կարգավիճակիցԴե հիմա լսեք, թե ինչ կասեմ. Հայ ազգի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի դիպուկ գրառումըՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մեկնաբանել է ադրբեջանցի զինծառայողների պահվածքը«Եթե դուք պատրաստ եք ծառայել Թուրքիայի հանրապետությանը, ապա մենք` ոչ». ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներինՉգիտեմ` ինչու են բացառություն անում․ Բաբլոյանը՝ պաշտոնյաներին ՊՇՌ թեստից ազատելու մասինFinal․ Էնրիկե Իգլեսիասը ավարտում է կարիերան (լուսանկարներ)Հայտնի է՝ որքան գումար է ծախսվել Պուտինի և Բայդենի հանդիպման համարԵրևանում անհնազանդության ակցիա է Անկախության տոնի համերգը չեղարկելու պահանջովԱրժանի լինենք Գյումրիի նախնիներին ու պայծառ սերունդներին. Արտյոմ ՂուկասյանԵրևանում տղամարդը Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներսԳիտնականները գտել են COVID-19-ից հավանական մահը կանխատեսելու եղանակըՈւղերձը՝ վրեժ. Ստեփանակերտում կայացել է «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրությունըԿենդանակերպի որ նշանները կհանդիպեն իրենց սիրուն 2021 թվականի աշնանըԱդրբեջանի փոխվարչապետը և Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակըՌԴ-ում Պետդումայի ընտրությունների առաջին օրը քվեարկել է ընտրողների 16,85 տոկոսը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ