Լուկաշենկոյի խոսքերը շատ բանի մասին են խոսում. Ալեքսեյ Պուշկով
Միջազգային
Ալեքսանդր Լուկաշենկոն հոկեյի խաղի ընթացքում տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինքն ու Պուտինը նույն թիմո՞ւմ են խաղում, երկիմաստ պատասխան էր տվել. «Մեզ արդեն վերջնականապես են քշել մեկ թիմ»։
Մեկնաբանելով Բատկայի ասածը, ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը հետեւյալն է նշել. «Ալեքսանդր Լուկաշենկոյ «մեզ քշեցին Պուտինի հետ նույն թիմի մեջ» միտքը շատ բանի մասին է խոսում։ Նրան քշեցին։ Այսինքն, նա չէր ուզում, դիմադրում էր, մտածում էր այլ թիմ տեղափոխվելու մասին... տեսավ իրեն Պոմպեոյի, Մերկելի կողքին: Բայց քշեցին։ Նրա կամքին հակառակ՝ իրականում. կամավոր չեն քշում: Այնպես որ, սա իսկական մտքերի արտացոլումն է»։