Ռուբեն Ռուբինյանը Հանրայինի եթերում Շուշին անվանեց «Շուշա»
ՆերքաղաքականԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատագամավոր ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ Հանրային հեռուստատեսության եթերում, ինչպես ադրբեջանցիները, Շուշին անվանեց «Շուշա»:
«Շուշա» քաղաք գոյություն չունի։ Կա Շուշի, որը օկուպացված է Ադրբեջանի կողմից Ռուբեն Ռուբինյանի եւ իր քաղաքական թիմի պատճառով», - անդրադառնալով վերոնշյալին՝ գրում է ադրբեջանագետ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՆ։
Հիշեցնենք, որ առաջին անգամ չէ, որ հայաստանյան պաշտոնյայի շուրթերից հնչում է ադրբեջանական «Շուշա» անվանումը: Իր ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկի ժամանակ նույն կերպ արտահայտվել էր նաեւ դեռեւս ՀՀ վարչապետի աթոռին մնացած ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ: