Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել հայոց պատմության և մշակույթի 1456 նշանավոր անշարժ հուշարձան, այդ թվում՝ 161 վանք և եկեղեցի. Արցախի ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել «Եթե լուրջ քայլեր չարվեն, ապրիլից թոշակների, աշխատավարձերի, նպաստների վճարման խնդիրներ կլինեն». «Փաստ» Այս տեսակը գործ չպետք է ունենա Ազգային Ժողովում. Տեր Զարեհը՝ Աղազարյանի մասին «Խնդրիր գոնե 10-15 ռազմագերու վերադարձ կազմակերպել իր հովանու ներքո. չի մերժի». միջազգայնագետը վարչապետին առաջարկում է զանգել Բայդենին Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 138 դեպք, մահացել է 10 մարդ ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված 65 զինծառայողի անուն Երևանում, Արարատում, Վայոց ձորում և Շիրակում լույս չի լինի Քոչարյան՝ 46%, Մինասյան՝ 14%, Փաշինյան՝ 19%. վերջինիս օգտին կոչ էին անում քվեարկել ադրբեջանցիները Տնտեսական կոլապս. «Մասիս Տաբակոն» մատնվել է պարապուրդի. «Ժամանակ» Նոր արտոնություններ արցախյան պատերազմի հերոսներին. «Հայաստանի Հանրապետություն»


ՆԱԽԱԸՆՏՐԱՐՇԱՎԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ԵՂԻ՞Ր ՊԱՏՐԱՍՏ

Վերլուծություն

«Հողատու» եւ «դավաճան» բառերը չեն արտահայտում մեր երկրի գլխին բերած ճիվաղության բովանդակ խորությունը: Չարագործությունը թափանցել-հասել է ընդհուպ մանր դետալների: Հիշո՞ւմ եք երաժշտությունը, որով մատուցվում էին ՊՆ-ի տեսանյութերը 44-օրյա պատերազմի մասին: Չկա բացատրություն ՊՆ-ի կողմից, թե ինչո՞ւ Արցախյան 2-րդ պատերազմի 44 օրերի ընթացքում, որն ավարտվեց թուրանական նախագծի հաղթանակով, հնչում էր 2010 թվականին նկարահանված թուրքական «Կուբիլայ» սերիալում օգտագործված «Sephede savas» (War in battle) սաունդթրեքը: Ի դեպ, այս երաժշտության օրիգինալը կոչվում է Մահվան Աստղ (Death star), որի հեղինակը բրիտանացի Նիք Իգմանն է: Պատահականությո՞ւն` չեմ հավատում:

 

ԿԱՏԱՂԱԾ ՇԱՆ ՀԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ ԽԱՂԱԼ ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է

Ֆեյսբուք սոցիալական ցանցը լեցուն է սկանդալային, նույնիսկ` պոռնոգրաֆիկ մանրամասների արտահոսքերով հողատուների խունտայի մասին: Քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը կիրառում է «Սեռավարակ իշխանություն» բանաձեւը եւ մատնանշում, թե ինչ է քննարկվում Ֆեյսբուքում. «Ասենք պատկերացրեք էլի, երկրի քաղաքացիները խոսում են երկրի թիվ 1 պաշտոնյայի կնոջ կողմից տարածվող սեռավարակի մասին ու անգամ «գիտեն», թե ում հետ սեռական կապի արդյունքում է տիկին Էռատոն «բերել» էդ սեռավարակը: Ո՞նց կարա էսքանից հետո իրեն հարգող տղամարդն ապրի...»:

Լավ էլ «ապրում» է` քաղաքական դիակի կյանքով, եւ քայլ առ քայլ ֆիզիկական դիակի է վերածում Հայոց աշխարհը: Պաշտոնաթող դեսպան Միքայել Մինասյանն էլ արձանագրում է, որ մեզանում քաղաքականությունը մեռած է. «Ես հետաքրքիր բան եմ նկատել, որ մարդիկ, խոսելով քաղաքականության մասին, մարդիկ խոսում են ապաքաղաքական լուծումների մասին: Հայաստանը բացարձակ ապաքաղաքական երկիր է: Ես մեկ անգամ գրել եմ, որ Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի եւ իմքայլականների վերջին հույսն է, որովհետեւ այն, ինչի համար Հայաստանի ժողովուրդը դժգոհում է Վազգեն Մանուկյանից, դա այն է, որի համար ես կարծում եմ եւ վստահորեն պնդում եմ, որ Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի փրկօղակն է, որովհետեւ Մանուկյանը քաղաքական մարդ է: Դրա համար իր քայլերից դժգոհ եք, որովհետեւ Վազգեն Մանուկյանը փորձում է կատաղած շան դեմ, որը Նիկոլ Փաշինյանն է, իսկ Փաշինյանը կատաղած շուն է, որին պետք է սատկացնել քարերով, պայքարել քաղաքական մեթոդներով: Վազգեն Մանուկյանն իր ամբողջ կենսագրությամբ պետական ու քաղաքական մարդ է, նրա ուղեղում չկա ապաքաղաքական պայքարի միջոց: Ես հույս ունեմ, որ մեր բոլորի քաղաքական պայքարը կստացվի, բայց եթե բոլորը տեսնենք, որ  քաղաքական պայքարը անհնար է ապաքաղաքական միջավայրում, ապա սկսվելու է իրական պայքարը: Հայաստանում անհնար է պայքարել քաղաքական միջոցներով մի միջավայրում, որտեղ չկա քաղաքականություն: ՀՀ-ում չկա, մահացել է, սպանել են քաղաքականությունը»:

Եվ իրոք, Նիկոլը ապաքաղաքական, հակասահմանադրական, շանտաժային ձեւով եկավ իշխանության: Նա ասաց` կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Իսկ հիմա նա շարունակում է նույն ոճով, ու փաստացի ասում է` կամ ես կմնամ վարչապետ, կամ Հայաստան չի լինի: Դրա համար նա հանձնում է Հայաստանը: Նա նույնիսկ վատ կառավարիչ էլ չէ, Նիկոլը ստեղծել է աղետ: Քանի որ դա արել է հրապարակային, անթաքույց եւ շարունակում է դա անել, նա թշնամի կառավարիչ է: Հետեւաբար, բացակայում է քաղաքականությունը: Թշնամու դեմ չես կարող պայքարել քաղաքակիրթ ձեւերով: Թշնամու հետ պետք է վարվես այնպես, ինչպես վարվում են թշնամիների հետ: Մենք ունենք երկու պաշտոնական թշնամի` Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնց իշխանական քարոզչամեքենան այժմ փորձում է ներկայացնել դրական լույսի ներքո, քարոզում է «քիրվայություն»: Ընդ որում, իրենք են մեզ ընտրել որպես թշնամի, բայց Նիկոլն իրականացնում է նրանց ծրագրերը:

«Կատաղած շան» հետ քաղաքական շախմատ խաղալ հնարավոր չէ, բայց...

 

ՆԱԽԱԸՆՏՐԱՐՇԱՎԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԿԱ ԵՆ

Այո՛, պսեւդոքաղաքական ընտրություններ կազմակերպելու ցանկություն ունի Նիկոլը` դրանցով խուսափել քրեական պատասխանատվությունից կամ շատ հավանական ինքնադատաստանից: Նույնանման ցանկություններ ունեն նրա թիմակիցները, սակայն առանց Նիկոլի, թերեւս «Արեւմուտքը (հավաքական Սորոսը) կօգնի» բանաձեւի վրա հույս դնելով եւ երեւակայելով, որ հնարավոր է հաջողության հասնել հանրային կարճ հիշողության եւ զոմբիացած զանգվածների հաշվին: Սակայն ե՛ւ Նիկոլն է քաղաքական դիակ, ե՛ւ նրա թիմը, ե՛ւ Սորոսը քաղաքական դիակ դառնալու ճանապարհին է: Իսկ Նիկոլի դեմ պայքարող ընդդիմադիրներն էլ մեծ մասամբ դնում են ապաքաղաքական նպատակ` գահընկեց անել դավաճանին... Խոշոր հաշվով, դրանից հետո է հնարավոր գաղափարախոսությունների եւ քաղաքական ռեսուրսների մրցակցություն: Սակայն վերադառնանք թիմին: Նիկոլը թիմակիցների փախուստը զսպում է` կաշառելով, մեկ էլ կոմպրոմատներով: Եթե մինչ 2018-ը նա պաշտոնյաներից եւ գործարարներից գումար էր կորզում «Հայկական ժամանակում» կոմպրոմատներ չտպելու դիմաց, ապա հիմա թիմակիցներին պահում է կոմպրոմատներ հրապարակելու սպառնալիքով: Գումարած` շատերի վրա հավաքած եւ «օդում կախված» քրգործերի նիութեր, գումարած` ԱԱԾ-ից զարտուղի մեթոդներով ճարած գործակալական գործերը... Պարզ է, որ թիմակիցները ոչ պակաս են նրան ատում, քան հանրությունը, եւ հենց ընկնելիս լինի, հետը կվարվեն Նիցշեի «ընկնողին հրի՛ր» բանաձեւով: Բայց բոլոր դեպքերում թիմից հեռացողներ կան, դրան հակադարձում են Նիկոլի ընտրազանգվածին դրած դաժան ախտորոշումով: ՔՊ մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի` խմբակցությունից դուրս գալու, բայց մանդատը վայր չդնելու փաստին, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եթե իր (Սոֆիա Հովսեփյանի-խմբ.) հետ նույն ընտրատարածքում, նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», ինքը (Սոֆիա Հովսեփյանը-խմբ.) վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ»:

Այսինքն, ըստ սրանց, ժողովուրդը «Նիկոլի ուսապարկ» ընտրող է: Ինքը` հողատուն, պնդում է, որ ժողովուրդը սատարում է իրեն, իսկ իր դեմ պայքարում է «փոքրաթիվ էլիտան»: Ինչեւէ, քանի որ «ժողովուրդ» բառը չուլ դարձնելը աստիճանի շահարկվում է, ապա հարկ է պարզություն մտցնել, թե ինչ է ժողովուրդը: Մեր պատմության սովետական շրջանը ստեղծեց կարծրատիպ, որ ժողովուրդ=«նառոդ» ռուսերեն բառին: Մինչդեռ դա լրիվ սխալ ընկալում է: «Նառոդ» - ըստ ռուսաց լեզվի կառուցվածքի եւ տրամաբանության` բոլոր նրանք են, ովքեր ծնվել են տվյալ երկրում կամ տարածքում: Ժողովուրդ - ըստ հայոց լեզվի կառուցվածքի եւ տրամաբանության` ԺՈՂՈՎ արմատից է: Այսինքն` մարդկանց մեծ կամ փոքր խումբ, ովքեր ժողովվել, հավաքվել են ինչ-որ միասնական խնդիր լուծելու համար: Հիմնարկի կոլեկտիվն էլ է ժողովուրդ, հանրահավաքի դուրս եկած 50 հազար ցուցարարներն էլ են ժողովուրդ, ցանկացած քաղաքական ուժի համակիրներն էլ են ժողովուրդ, եւ այլն... Հետեւաբար` ժողովուրդ եւ «նառոդ» կատեգորիաներն ամենեւին էլ նույնը չեն: Ինչ վերաբերում է մեր բնակչությանը, ապա այն բաղկացած է ԱԶԳ-ից (սեփական ծագումն իմացող եւ հարգող, տոհմիկ արժանապատիվ մարդիկ) եւ ԺԵԽ-ից (սեփական ծագումը չիմացող, անտոհմիկ, ստամոքսով մտածող զանգված), եւ այդ երկուսի խառնուրդը ժողովուրդ չէ: Իզուր չէ, որ մեր լեզուն ունի «ազգաբնակչություն» կատեգորիան: Ինչեւէ, այժմ տեսնենք, թե ընտրարշավի հոտ առած խաղացողներն ամեն մեկն ինչպիսի ժողովուրդ է մտադիր ժողովել: Քաղաքական դիակ Նիկոլից փախչողներն, ամենայն հավանականությամբ, կմիավորվեն արեւմտամետ դաշտի մարգինալ հատվածի հետ, այդ նույն արեւմտամետ դաշտի «ցիվիլ» հատվածը բնական ընտրությամբ «կբլոկավորվի» ԼՀԿ-ի հետ, որը թեեւ մերժում է Նիկոլին, սակայն չի խորշում նրա հետ հանդիպել: Բայց նման է, որ ԲՀԿ-ն էլ հիմքեր է ստեղծում առանձին խաղի համար` օրինակ, ինչո՞ւ Ծառուկյանը հանդիպեց հողատուի հետ, սակայն հետո հանրությանը պատմեց, թե ինչպես է «չմոյացրել» այդ արարածին: Այդ հանդիպումն այլ իմաստ, բացի սեփական վարկանիշն առանձին բարձրացնելուց, չուներ: Իսկ ապագայում ռեյտինգը գրպան չի ծակի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել հայոց պատմության և մշակույթի 1456 նշանավոր անշարժ հուշարձան, այդ թվում՝ 161 վանք և եկեղեցի. Արցախի ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել«Եթե լուրջ քայլեր չարվեն, ապրիլից թոշակների, աշխատավարձերի, նպաստների վճարման խնդիրներ կլինեն». «Փաստ»Այս տեսակը գործ չպետք է ունենա Ազգային Ժողովում. Տեր Զարեհը՝ Աղազարյանի մասին «Խնդրիր գոնե 10-15 ռազմագերու վերադարձ կազմակերպել իր հովանու ներքո. չի մերժի». միջազգայնագետը վարչապետին առաջարկում է զանգել ԲայդենինՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 138 դեպք, մահացել է 10 մարդՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված 65 զինծառայողի անունԵրևանում, Արարատում, Վայոց ձորում և Շիրակում լույս չի լինիՔոչարյան՝ 46%, Մինասյան՝ 14%, Փաշինյան՝ 19%. վերջինիս օգտին կոչ էին անում քվեարկել ադրբեջանցիներըՏնտեսական կոլապս. «Մասիս Տաբակոն» մատնվել է պարապուրդի. «Ժամանակ»Նոր արտոնություններ արցախյան պատերազմի հերոսներին. «Հայաստանի Հանրապետություն»Վիճակախաղերը կգովազդվեն որոշակի ժամերի. Ինչ փոփոխություն է առաջարկվում. «Ժամանակ»«Փաստ»․ Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձԻլհամ Ալիեւը «կանաչ լույս» է վառել իրանական ընկերությունների համար«Փաստ». Դավիթ Տոնոյանը փորձում է հանրային ընկալման մեջ իր հանդեպ բացասական վերաբերմունքը կոտրել«Ժողովուրդ». Նոր գլխացավանք լրատվամիջոցների համար. կառավարությունը կհասնի իր նպատակին«Հրապարակ». Մերոնք՝ Եվրոպայում«168 ժամ»․ Թաղվում ենք պարտքերի մեջ․ պետական պարտքը հասել է 8 մլրդ դոլարի«Հրապարակ». Հավասար ձայներ հավաքած թեկնածուներից ընտրվեց նախարարի մերձավորը«Փաստ»․ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն ակտիվանում է․ նա հանդիպումների շարք է սկսել«Հրապարակ». Նիկոլը ժամկետ է սահմանել՝ մինչեւ մեկ ամսից ՔՊ-ի բոլոր գրասենյակները պետք է վերաբացվեն«168 ժամ». Վերջնակետը կարող է լինել պետության ամբողջական կազմաքանդումը«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի կադրային «ռակիրովկաները» հատում են բանականության սահմաններըԼարսում կուտակված է մոտ 500 կուտակված բեռնատար«Փաստ». Իշխանությունը շարունակում է հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին«Փաստ». ԱԳՆ-ում մեկ տասնյակից ավելի հրաժարականի դիմումներ կան․ առաջիկայում հնարավոր է նախարարի պաշտոնանկությունըԷլեկտրաէներգիայի անջատումներ Երեւանում եւ մարզեևումԱդրբեջանցիներն իմ պատվերով, փողի դիմաց, ձեռք են բերել Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը․ Ա․Հովհաննիսյան«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քԿրակել են Մարսելի «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրաՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները լքում են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ ներկա է Աննա ՀակոբյանըԻրանը շնորհավորում է ադրբեջանցիներին տարածքների ազատագրման հետ կապված. ԲալասանյանԱռանց որեւիցէ կրակոցի զգալի պաշտպանական բնագիծ հանձնեցինք հակառակորդին. ՊՆ նախկին նախարարՍտացվում է՝ մեր զինվորներն են 《մեղավոր》, որ առաջնագիծը չեն լքել և հերոսաբար զոհվել ենԶոհվածների մարմինները լցրել են դիահերձարանի սենյակներից մեկը՝ բացել պատուհանները, իսկ հետո տոպրակով աճյունները հանձնել ծնողներին | տեսանյութՄի շարք քաղաքացիներ լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ ներկա է Աննա ՀակոբյանըՆիկոլը մեռել է, հարց կտաք. ինչո՞ւ ես չեմ թաղում. Միքայել Մինասյանը երեք պատճառ է բերելՀայաստանն իրավունք էլ չի ունենա գոյություն ունենալ, եթե չանցնենք մեր նյուրնբերգով. ՆազարյանՍա դեռ սկիզբն է. երբ Հայաստանի ղեկավարը կապիտուլյանտ է. քաղաքագետ Հայաստանում և Արցախում անցկացվելու է մարզական փառատոն. ԿԳՄՍՆ Դասալիքների համար շրջազգեստներ պիտի պատվիրենք. Խաչիկ Մանուկյան Հայտնի է՝ որն է լավագույն ըմպելիքն ավելորդ քաշի դեմ պայքարի համարԻրանը կարող է կործանել ամերիկյան ռազմանավերը. ԻՀՊԿ հրամանատար Բաքուն պատրաստվում է ապաստա՞ն տրամադրել իր հարճին. Գևորգ Գևորգյանը` հողատուի մասինԵրբ հանում ես դիմակը, շղարշը, այսօր Հայաստանում նեոբոլշեւիզմ է. Նաթան արքեպիսկոպոս ՀովհաննիսյանԿորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի հրահանգներում նոր նախազգուշացում է հայտնվելՍտամբուլում դանակով զինված տղամարդը հարձակվել է երեք ռուսաստանցիների վրաՊետք է բոլորս վեր կանգնենք մեր նեղ անձնական, քաղաքական և այլ շահերից և բռունցք դարձած մեկ մարդու պես մտածենք և գործենք. Արկադի Տեր-Թադևոսյան Այս տարի չեղարկվել են Սուրբ Սարգսի տոնի բոլոր տոնական միջոցառումներըՓոխվել եմ...շատ եմ փոխվել. Հրագը «դուխից» ընկե՞լ է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода