Հայ ձյուդոյիստները Թել Ավիվում կմասնակցեն միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարի
Սպորտ
Հայաստանի առաջատար ձյուդոյիստները հունվարի 15-ից երկշաբաթյա հավաք կանցկացնեն Ծաղկաձորում, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը։
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը հայտնել է, որ հավաքին կմասնակցեն 16 մարզիկներ։
Հավաքից հետո լավ մարզավիճակի հասած ձյուդոիստները կմասնակցեն Թել Ավիվում փետրվարի 18-ին մեկնարկելիք միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարին։
Նշվում է, որ մրցաշրջանը հագեցած կլինի ուսումնամարզական հավաքներով և վարկանիշային մրցաշարերով։