Վրաստանի ԱԳՆ-ն իր հերթին այցի մակարդակը էլ ավելի է իջեցնում, անվանելով այն ոչ թե աշխատանքային, այլ ոչ ֆորմալ. Արմեն Աշոտյան Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը ներկայումս կայուն է. առողջապահության նախարարություն Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 998-ով ««Փորձում ենք հոգեպես և ֆիզիակապես պատրաստ լինել բեմ վերադառնալուն». Մարիամ Ադամյան Շատ ավելի վտանգավոր իրադարձություններ են սպասվում, քան արցախյան պատերազմն էր. Նիկողոսյան Ֆրանսիան խստացրել է երկիր մուտք գործելու կանոնները Մենք ունենք Ռուսաստանի զորքի կարիքը. Տիգրան Ուրիխանյան Ժողովուրդը վարչապետին փորձում է համոզել, որ Շուշին հայկական է. քաղաքագետ Մոտենում ենք այն սահմանին, որից հետո անկում է գրանցվելու. Պրոֆեսոր Չարչյանը համաճարակային իրավիճակի մասին Այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է


ԵՐԿՈՒ «ՆԵՌ», ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՏԱՐԲԵՐ ԲՈՅԻ

Վերլուծություն

Այն, որը Նիկոլը դավաճան է, գիտեն բոլորը` բացառությամբ ընդհանրապես մտածելու ունակությունից զրկվածներից: Նրա հասցեին կիրառվող` արդեն լրիվ լեգիտիմացած ածականների պակաս էլ չկա: Արմեն Աշոտյանի թեթեւ ձեռքով լեգիտիմացվեց «հողատու օղռաշ» դարձվածքը, նրան վիժվածք է անվանում ամբողջ քաղաքական եւ հասարակական դաշտը, ոմանք ասում են «գլխավոր գերագույն վիժվածք», իսկ քրիստոնեական արժեքներն առաջնային համարողներից շատերը նրան Նեռ են կոչում: Խոշոր հաշվով, որեւէ ադեկվատ քաղաքացու, այդ թվում մեր ընթերցողներին, հարկ չկա բացատրելու, թե ինչու հողատուն օր առաջ, ժամ առաջ պիտի հեռացվի:

 

ԻՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՆԵՌ 1-Ի ՀԵՌԱՑՄԱՆԸ

Պետական դավաճանության գործը քննող ապագա տրիբունալը հաստատ փաստերի պակաս չի ունենալու: Բացահայտումներ են արել եւ անում հանրային բազում դեմքեր, բացահայտումներ է արել նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, ԱԱԾ նախկին տնօրեններ Արթուր Վանեցյանը եւ Միքայել Համբարձումյանը, պաշտոնաթող դեսպան Միքայել Մինասյանն իր «Ռեքվիեմ» սերիայում հեռուստաեթերում ներկայացնում է անթիվ մանրամասներ, քաղաքագետներն ու վերլուծաբանները փաստում են, որ Նիկոլն ադրբեջանաթուրքական գործակալ է: Իսկ Ֆեյսբուքում շրջանառվող բազում պիկանտ տեղեկատվական արտահոսքերը ակամա հանգեցնում են եզրակացության, որ Նիկոլի մասնակցությամբ քաղաքականությունը ոչ միայն անբարոյականություն է, այլեւ պոռնոգրաֆիա է...

Միակ հարցը հետեւյալն է` ինչո՞ւ նրան մինչեւ հիմա չի հաջողվել հեռացնել, թեեւ հողն ու աթոռը վառվում են նրա ոտքերի տակ, նա չի կարող ազատ տեղաշարժվել ՀՀ մարզերով, իսկ օդանավակայան հասնում է 1000 ոստիկանի ուղեկցությամբ... Իհարկե, հարցն ունի նաեւ արտաքին քաղաքական բաղադրիչ` տիկնիկավար Սորոս եւ գերտերություններ: Ակնհայտ է եւ Երրորդ հանրապետության կործանումը, ինքնիշխանության կորուստը` օրենքները գրվում են սորոսական օֆիսներում եւ ընդամենը Գուգլ թարգմանիչով թարգմանվում հայերեն, իսկ արտաքին-քաղաքական եւ անվտանգության հարցերը լուծում են ռուսները` առանց հարցնելու պաշտոնական Երեւանի կարծիքը: Թե ինչու են Նիկոլին պահում գլոբալիստները, հանրահայտ է` դեռեւս կիսատ է մնացել հայերին միջին գլոբալ անուղեղ բիոմասսայի վերածելու ծրագիրը, իսկ թե ինչու ռուսները չեն շտապում հողատուին ուղարկել հայտնի ռուսական հասցեով` փորձել է բացատրել քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Սակայն շատ էական են դավաճանի հեռացմանը խանգարող հենց մեր քաղաքացիների մի մասի հոգեբանական արգելքները: Ըստ անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանի. «Անկախացումից այս կողմ Հայաստանի ամենաթույլ ղեկավարը Նիկոլն է: «Միայն թե հները չվերադառնան» ասողներն, ըստ էության խոստովանում են, որ իրենց համար ավելի լավ է պետությունն ունենա թույլ ղեկավար, քան ուժեղ: Բայց երբ հարցնում ես նույն մարդկանց, թե ինչ հատկություններով օժտված ղեկավար են ուզում, սկսում են նկարագրել Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ինչ-որ հիբրիդի, «...բայց որ Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը չլինեն, «...բայց փորձառու լինեն: Ուժեղ լինեն: Լավ դիվանագետ լինեն: Ռուսների հետ լավ հարաբերություններ ունենան: Եվրոպայում էլ: ԱՄՆ-ում էլ: Ֆեյսբուքում ամբողջ օրը լռված չլինեն, քիչ խոսեն, շատ աշխատեն: Բոլտերը ձգեն», «...բայց հները չլինեն»: Եւ մինչ չկողմնորոշված կույսի պես իրենց պատեպատ են տալիս,  երկրի ղեկին մնում է թույլ, ապիկար, խաբեբա, խառնակիչ,  դավաճան չմոն»:

ՆԵՌ 2-Ը ԱԿՏԻՎ ԽԱՂՈՒՄ Է

Նիկոլի հեռացում պահանջում է եւ ժպտերեսիկ նախագահ Արմեն Սարգսյանը, ում լոնդոնասիրության պատճառով փորձագիտական սլենգով եւ հաճախ` ֆեյսբուքյան ժարգոնով կոչում են Արմեն Ելիզավետիչ` բրիտանական թագուհու պատվին: Եվ ահա նա ծավալուն հոդված է գրում Հայաստանի ապագայի մասին, առաջին հայցքից` գրավիչ, բայց նիկոլական տեքստերից ոչ պակաս «մուտիլովշչիկ»: Մասնավորապես. «Մենք պետք ունենք հասկանալու, որ մեզ համար սկսվում է պատմության նոր էջ իր մարտահրավերներով, եւ այս անգամ` չսխալվելու, գրագետ եւ պրոֆեսիոնալ գործելու բացառիկ հրամայականով: Ինչպես էլ կոչենք այդ նոր էջը` «Նոր էջ», «Ռեսթարտ», «Նոր սկիզբ», «Վերելքի սկիզբ», «Չորրորդ Հանրապետություն» կամ այլ կերպ, միեւնույնն է, իրականությունն այն է, որ մտնում ենք պատմության նոր փուլ: Պատերազմի պատճառած համազգային ցնցումից ու պարտադիր անցումային փուլից հետո մենք պետք է ձեռնարկենք նոր պետության կառուցումը, որը պայմանականորեն այս հոդվածում անվանում ենք «Չորրորդ Հանրապետություն»: 2018թ. իշխանափոխությունը կարող էր մեր պատմության նոր փուլի սկիզբ դառնալ, որի համար կային ժողովրդական համախմբման, խանդավառության եւ աջակցության բավարար հիմքեր, սակայն այն դարձավ նախորդ փուլի վերջը` առանց առաջարկելու նոր գաղափարախոսություն»:

Ժամանակն է ասել` ստոպ: Նախկին իշխանություններին նա անխնա քննադատում է, իսկ թավշյա իշխանազավթիչներին սոսկ անվանում «նախորդ փուլի վերջը»: Համ էլ հիշենք` քայլասերվածներից ավելի վաղ, դեռ իր երդմնակալությանը նա շրջանառության մեջ դրեց «Նոր Հայաստան» եզրույթը: Իսկ պատերազմի ընթացքում հենց նա երաշխավորեց, որ չի պայթեցվելու ադրբեջանական գազամուղը, մինչդեռ ՀՀ ռազմական շահը պահանջում էր հենց պայթեցնել: Էլ ինչո՞վ է նա Նիկոլից լավը...

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի պնդմամբ, նա Նիկոլից վատն է. «Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ հավասար պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ Արցախի 3/4-ը հանձնվել է: Ավելին, կան ապացուցված տվյալներ, որ նա կանխամտածված է գործել, որովհետեւ սեպտեմբերյան պատերազմը «ՄԻ-6»-ի պլանն էր, որի գործակալն է Արմեն Սարգսյանը, եւ հենց նա էր, որ թույլ չտվեց, որ հայկական կողմը ստրատեգիական հարվածներ հասցներ նավթամուղներին եւ գազամուղներին: Իսկ դա Ադրբեջանի թույլ տեղն էր եւ մեզ հնարավորություն կտար չեզոքացնել ադրբեջանական բանակի ճնշումը հարավում: Արմեն Սարգսյանը ոչ միայն պետք է պաշտոնին հրաժեշտ տա, նա պետք է դատվի: Բացի այդ, այս մարդը հայտնի է իր շատ տարօրինակ կապերով, մահմեդական երկրներում հանքարդյունաբերության մեջ իր ներդրումներով: Ուզբեկստանում նա ունի գյուղատնտեսական ձեռնարկություններ: Չեմ ասում, որ ուզբեկները մեզ բարեկամ ազգ չեն, բայց, այնուամենայնիվ, դա Էրդողանի եւ Ալիեւի Թուրանի աշխարհի մի մասն է: Արմեն Սարգսյանն այս թուրքական աշխարհի «արքայադստրերի» փողերը լվացողն է: Սա է այս մարդու պատմական միսիան: Նա բացարձակ անաշխատունակ է, ծույլ, մեծամիտ ու անբան»:

Ահա այդպես` Արմեն Ելիզավետիչն, ըստ Բագրատյանի, Նիկոլի ավելի բարեկիրթ, շրջահայաց, շատ ազդեցիկ եւ գերազանց հաշվարկել իմացող տեսակն է, հետեւաբար` շատ ավելի վտանգավոր: Ինչ վերաբերում է նախագահի հոդվածին, ապա. «Կարո՞ղ են արդյոք Հայաստանում լինել ընտրություններ, երբ վարչապետը Նիկոլն է, ինքն էլ նախագահն է: Չէ՞ որ իշխանությունը պետք է հրաժարական տա, որ նորմալ ընտրություններ լինեն: Իսկ հոդվածի ամբողջ էությունն այն է, որ 26 տարի ոչինչ չեն արել եւ դրա պատճառով են պարտվել: Ի դեպ, ուզում եմ զգուշացնել հայ ժողովրդին` մինչեւ Արմեն Սարգսյանը Հայաստանից դուրս չգա, մենք ոչնչի չենք հասնելու, նա Նեռ է, պատիժ է հայ ժողովրդի գլխին»:

Նեռ 2, որը խաղում է բրիտանական եւ թուրանական խաղ: Սակայն ինչո՞ւ ի տարբերություն Նիկոլի, հանրությունը նրան չի մերժում, չի պահանջում հեռանալ: Մի՞թե զուտ նրա համար, որ ժեխի պրիմիտիվություն, ռամկական բռիություն չունի: Մի՞թե նրա համար, որ փայփայում է «անընդունելի նախկինների» ոմանց ականջը շոյող, սակայն տնաքանդ միֆը... Բայց երիտթուրքերի պարագլուխներն էլ շատ բարեկիրթ էին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Վրաստանի ԱԳՆ-ն իր հերթին այցի մակարդակը էլ ավելի է իջեցնում, անվանելով այն ոչ թե աշխատանքային, այլ ոչ ֆորմալ. Արմեն ԱշոտյանՀայաստանում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը ներկայումս կայուն է. առողջապահության նախարարությունՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 998-ով««Փորձում ենք հոգեպես և ֆիզիակապես պատրաստ լինել բեմ վերադառնալուն». Մարիամ ԱդամյանՇատ ավելի վտանգավոր իրադարձություններ են սպասվում, քան արցախյան պատերազմն էր. ՆիկողոսյանՖրանսիան խստացրել է երկիր մուտք գործելու կանոններըՄենք ունենք Ռուսաստանի զորքի կարիքը. Տիգրան ՈւրիխանյանԺողովուրդը վարչապետին փորձում է համոզել, որ Շուշին հայկական է. քաղաքագետՄոտենում ենք այն սահմանին, որից հետո անկում է գրանցվելու. Պրոֆեսոր Չարչյանը համաճարակային իրավիճակի մասինԱյսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն էԼիլիթ Մակունցը Ծաղկաձորում զվարճանո՞ւմ էՓաշինյանը պատրաստվում է Մակունցին նշանակել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան․ Միքայել ՄինասյանՇահութահարկը նվազում է, ներդրվում է ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ․ ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններովԿորոնավիրուսի Բրիտանական շտամը պարզվել է ավելի մահացու էԱրսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ. Politik.amՖիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են. Արցախի ԱԻՊԾԱդրբեջանում վախ կա, որ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի. ԹուրքագետԱդրբեջանցիերը ստացել են իրենց քարոզչությունը սնուցող էներգետիկ աղբյուր․ թուրքագետը՝ վարչապետի հայտարարության մասինԴավաճան Նիկոլը "կարմիր" տարածքները ևս կհանձնի՞ թուրքերին (քարտեզ)Շվեյցարիայում Pfizer պատվաստումից հետո հինգ մարդ է մահացելԹրամփը չի բացահայտում իր հետագա ծրագրերը«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներն օգտագործվել են դրամի անկումը դանդաղեցնելու համարՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 198 նոր դեպք. մահացել է 7 մարդԱրցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 72 զոհված զինծառայողի անունԱյսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ ՍուրենյանԱդրբեջանի քաղաքացին փորձել է թմրանյութի մեծ խմբաքանակ մտցնել ՎրաստանՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ «Բայդենը ծագումով քուրդ է. նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել». թուրք նախկին պատգամավորը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ Բակո Սահակյանի թիկնապահը մահվանից առաջ ասել է, որ իր դեմ որս է սկսվել.ՁԱՅՆԱԳԳՐՈՒԹՅՈՒՆԱյսօր դուք ձեզ ավելի թույլ կզգաք, քան իրականում եք. ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՀիմա ոչ, թե՞ այո թուրքական ապրանքներին.ՆարեկՍամսոնյանՌԴ-ում ՆԱՍԱ-ի ներկայացուցչության ղեկավարի թեկնածուին հրաժարվել են վիզա տրամադրել«Հրապարակ». Փաշինյանի պլան ա-ն մայիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն էԿիպրոսի Հայ դատի հանձնախումբը դիմել է Լառնագայի քաղաքապետարան՝ «Գորշ գայլեր» անունով փողոցն անվանափոխելու առաջարկով.ANCA Տնտեսական զարգացում կլինի, երբ լինի անվտանգություն, առանց անվտանգության նույնիսկ պետություն չի լինի, էլ ուր մնաց տնտեսություն. Վահան Բաբայան «168 ժամ». Փաշինյանի թաքնված նպատակը․ նա փորձելու է կրած պարտությունը քաղաքացիներին վաճառել՝ որպես լավ կյանքի գրավական, և կա վտանգ, որ հաջողելու է«Ժողովուրդ». ԲԴԽ նորընտիր անդամն անկեղծացավ․ նա, որպես խայտառակ օրինակ, նշեց մի գործի մասին, որի դատավարությունը եղել հենց Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման ժամանակԻրենց Հայաստանի իշխանություն համարող վարչախմբի ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, սկսեցին սրբագրել Շուշիի մասին վերջին տխրահռչակ բարբաջանքը․ Վարդան ՈսկանյանԻ՞նչ է սա, եթե ոչ կառավարման աբսուրդ․ Սենոր Հասրաթյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ. ԱԻՆLe Monde. Կյանքը կորոնավիրուսից «հետո»Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի քանի մարզերի որոշ հասցեներումԱռաջ գոնե ասում էին «շան տղա ըլնեմ, թե բան եմ լսում», հիմա «խելացի» գլխի ժեստով կրկնում են նույն ցնդաբանությունըՀորդորում ենք մեր գործընկերներին խուճապ չառաջացնել ուղեւորների շրջանում. պարզաբանում Ջհանգիրյանին ճնշեք, թո՛ղ հաճույք ստանա․ Հայկ Սարգսյանի հերթական «կինոն»․ Yerkir.amՎերջին հրաժեշտը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանին (Տեսանյութ)Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամներ«Դուխով» սեղանի տակ մտնողը». Հայկ Մամիջանյանը` Անդրանիկ Քոչարյանի մասինԻհարկե, Շուշին հայկական է. Արարատ Միրզոյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода