Արմեն Սարգսյանը որեւէ քայլ չի անելու. Մանթաշյան
Ներքաղաքական
Մեծ Բրիտանիայում գտնող եւ այնտեղից Հայաստանը հեռավար նախագահող Արմեն Սարգսյանն օրերս հանդես էր եկել ծավալուն հոդվածով, որտեղ ոչ միայն խիստ գնահատականներ կային, այլ նաեւ խոսվում էր «Չորրորդ հանրապետություն» ձեւավորելու անհրաժեշտության մասին: Ըստ նրա, եկել է սառնասիրտ, արագ եւ արդյունավետ գործողությունների պահը, որի նպատակն է ստեղծել 21-րդ դարի մարտահրավերներին դիմագրավելու պատրաստ արդյունավետ, կարգապահ եւ կազմակերպված, նոր տեխնոլոգիաների եւ մտածողության վրա հիմնված ժամանակակից երկիր` ապագա Հայաստանը: Իսկ «Այլընտրանք» ՀԿ համանախագահ ՆԱՐԵԿ ՄԱՆԹԱՇՅԱՆԻ գնահատմամբ` Արմեն Սարգսյանը որեւէ քայլ իրականում չի անելու:
– Նա այն նույն Արմեն Սարգսյանն է, որը սկզբում պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հետո հանդիպեց նրան ու հիմա ստորագրում է Փաշինյանի բոլոր կադրային նշանակումների տակ: Երկրում ստեղծված իրավիճակի թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, իսկ նոյեմբերի 10-ից սկսած` նաեւ բոլոր նրանք, որոնք սատարում են նրան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ