Պատմական արդարության վերականգնման համար ճիշտ է Սերժ Սարգսյանի վերադարձը. Բաբայան
Պատմական
«Հիմա ինչ է ստացվում` ստացվում է, որ ՌԴ-ն արձանագրում է պաշտոնապես, որ Սերժ Սարգսյանի բանակցածով Արցախն ունենալու էր կարգավիճակ:
Արձանագրենք նաեւ, որ Նախագահը եթե գնար զիջումների, նա առանց պատերազմ կկարողանար ապահովել Արցախի կարգավիճակը եւ այսքան ոչ մարդկային, ոչ էլ տարածքային կորուստ չէր կրի մեր երկիրը:
Սա վկայում է նրա մասին, որ պատմական արդարությունը պետք է վերականգնվի, եւ իշխանությունը պետք է ժողովուրդը վերադարձնի հենց Սերժ Սարգսյանին, ումից ժողովրդին խաբելով` փողոց հանելով խլեցին իշխանությունը 2018թ ապրիլին: Մեծ հնարավորության դեպքում անգամ դժվար է պատկերացնել, որ Սերժ Սարգսյանից լավ որեւէ մեկը կարող է այսօր շարունակել իրական բանակցությունները, քանի որ ինքն է վերջում ամրագրել այն, ինչը զոռբայությամբ խլվեց, փոշիացվեց եւ տեսանք, թե ինչ եղավ», - այս մասին գրում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ: