Պարզեցվել է էքսպրես բեռների տեղափոխման ընթացակարգը Դատարանը եւս փաստեց, որ Հայկ Բաբուխանյանը սորոսական չէ, բայց հայցը մերժեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո) Որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ «Հայրենիքի փրկության շարժումը» ժամը 17:00-ին հանրահավաք է հրավիրում Նա առաջիններից է եղել, ով եղել է արցախյան պատերազմում, եղել խրամատում Մարտի 9-ը վերջնաժամկետ է ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ Նիկոլի համար.Հրանտ Մելիք-Շահնազարյան Շուտով Վահրամ Սահակյանը հանդես կգա «Անմարդկային կատակերգությունը» տրագիկոմեդիայով Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում «Յուվենտուս» - «Պորտու», «Բորուսիա» - «Սևիլիա». Բուքմեյքերների կարծիքը


Համատեղ բնակության հետեվանքները հայաբնակ վայրերում ադրբեջանցիների կողմից կազմակերպված ջարդերն էին. Հակոբյան

Ներքաղաքական

Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո ստորագրված հայտարարության շուրջ առկա տրամադրությունների եւ ընդհանրապես` Արցախում տիրող ներկա քաղաքական մթնոլորտի մասին «Իրավունքը» զրուցեց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

«ՀՀ Ե՛Վ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, Ե՛Վ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՕՐ ՕՐԻ ՇԱԳՐԵՆՈՒ ԿԱՇՎԻ ՊԵՍ ՓՈՔՐԱՆՈՒՄ ԵՆ»

– Պարոն Հակոբյան, «Արդարություն» կուսակցության մտահոգությունները տեղին էին: Հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրեց այն, ինչ ակնկալում էր իրենից Ալիեւը: Իսկ Արցախի կարգավիճակի եւ գերիների վերաբերյալ որեւէ հարց չլուծվեց: Ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցած մոսկովյան բանակցությունները:

– Ինչպես բազմիցս նշել ենք, Հայաստանի Հանրապետության համար Նիկոլ Փաշինյան դեմքով բանակցողին որեւիցե հաջողություն չի կարող արձանագրվել: Որպես պարտված ղեկավար` նա պետք է օր առաջ հեռանար, թողնելով պաշտոնը եւ հնարավորություն տար Հայաստանի Հանրապետությանը հանդես գալ նոր բանակցող ղեկավարով: Ցավոք, ՀՀ վարչապետը չփայլեց իր հայրենասիրությամբ եւ բարոյական արժեքներով, շարունակում է կառչած մնալ իր աթոռին, որի պատճառով ՀՀ ե՛ւ տարածքները, ե՛ւ միջազգային դերն ու նշանակությունը օր օրի շագրենու կաշվի պես փոքրանում են: Այս պարագայում ակնկալիք ունենալ, որ հունվարի 11-ին որեւէ հայանպաստ համաձայնություն ձեռք կբերվեր կամ ակնկալել, որ Նիկոլ Փաշինյանը կկարողանար Արցախի կարգավիճակի եւ գերիների վերաբերյալ հարց լուծել, առնվազն միամտություն է: Փոխարենը շատ տրամաբանական էր, որ Փաշինյանը ստորագրեց այն, ինչ իրենից ակնկալում էր Ալիեւը:

– Փաշինյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում բազմիցս ասել է, որ Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն: Հիմա ի՞նչ փոխվեց, որ նա համարվում է լիազորված` որպես բանակցող:

– Խնդիրն այն է, որ Փաշինյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում պարբերաբար փոխում էր իր դիրքորոշումը Արցախի վերաբերյալ եւ իրականացնում այն որոշումները, որոնք իրեն թելադրվում էր այն կենտրոնով, որի միջոցով բերվեց իշխանության: «Ես Արցախի փոխարեն չեմ կարող բանակցել, պետք է այնպիսի որոշում ընդունել, որը կբավարարի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդներին», «Արցախը Հայաստան է եւ վերջ», «Արցախի հարցը կարող է լուծել մեկ մարդ, եւ այդ մարդը ես եմ». այս ամենի արդյունքում մենք ունեցանք պատերազմ, որը ավարտվեց նոյեմբերի 10-ի խայտառակ կապիտուլյացիայի հայտարարության ստորագրմամբ: 2,5 տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը իրականացրեց այս ոճրագործությունը:

«ԱՐՑԱԽՈՒՄ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԹԻՎ ՄԵԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ Է»

– Ըստ Ադրբեջանի նախագահ Ալիեւի, ԼՂ կոնֆլիկտն այլեւս անցյալում է, իսկ հայերն ու ադրբեջանցիները պետք է սովորեն ապրել միմյանց կողքին: Որքանո՞վ եք սա հնարավոր համարում:

– Երբ 2020 թ.-ի գարնանը Արցախի «Արդարություն» կուսակցությունն ահազանգում էր, որ նախապատրաստվում է Արցախի հարցի լուծման փաթեթ, որտեղ ներառված է հողերի հանձնում եւ համատեղ բնակություն, արցախյան իշխանությունները քրեական գործ հարուցեցին մեր անդամների նկատմամբ, որի մասին վստահ եմ` տեղյակ էին հայաստանյան իշխանությունները: Համատեղ բնակության հետեւանքները դրանք Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի եւ այլ հայաբնակ վայրերում ադրբեջանցիների կողմից կազմակերպված ջարդերը եւ էթնիկ զտումներն էին, որոնք մենք զգացինք սեփական մաշկի վրա: Այլեւս երբեք դա թույլ չենք տա£

– Հավանաբար, հետեւել եք Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի բացահայտումներին` կապված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հետաքրքիր է` որքանո՞վ էր Ձեզ համար նորություն, որ նա պատերազմից դեռ շատ առաջ կարող էր տեղյակ լինել հողերի հանձնման ծրագրի մասին, ինչի համար էլ վաճառել էր այդ տարածքներում իր ունեցած բիզնեսները:

– Անկախ այն հանգամանքից, շրջանառվող այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, թե` ոչ, Արցախում այս իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն Արայիկ Հարությունյանն է, եւ նա պետք է կրի իր թե՛ քաղաքական, թե՛ իրավական պատասխանատվությունը: Այդ լուրերի մասին առավել հավաստի տեղեկություններ մենք կունենանք այն մեծ դատավարության ընթացքում, որը դեռեւս սպասվում է Արայիկ Հարությունյանին:

«ԱՐՑԱԽՆ ԱՅՍՕՐ ԿԱՆԳՆԱԾ Է ԱՅՆՊԻՍԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ, ՈՐՈՆՑ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԸ ԿԵՆԱՑ ՄԱՀՈՒ ՀԱՐՑ Է»

– Ի՞նչ մթնոլորտ է տիրում Արցախում հիմա: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը խոստանում էր` առանց Ֆեյսբուք Արցախ: Որքանո՞վ եք այն իրատեսական համարում, եւ արդյոք օրենսդրական ճանապարհով հնարավոր կլինի հասնել դրան:

– Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը խոսել է պետական կառույցների պաշտոնական լրահոսի մասին, քանի որ այն ազգային անվտանգության բաղադրիչ է հանդիսանում: Ներկայիս իրավիճակում շատ կարեւոր է, որպեսզի արցախյան պաշտոնական լրահոսը լինի առավելագույնս կանոնակարգված եւ հասցեական, ու այստեղ խոսքը ոչ միայն ֆեյսբուքյան տիրույթի մասին է: Բնական է, որ, եթե առաջանան օրենսդրական փոփոխությունների կարիք տվյալ ոլորտը կանոնակարգելու համար, ապա մենք հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ£

– Վիտալի Բալասանյանը նաեւ կոչ էր արել աղանդավորական բոլոր գրասենյակներին` րոպե առաջ փակել դրանք ու հեռանալ` ասելով, որ դրանց գործունեությունն Արցախում թույլ չենք տալու: Ի՞նչ գործիքակազմով եք սա պատկերացնում:

– Բալասանյանն իր հայտնի հարցազրույցում անդրադարձել էր ոչ միայն աղանդավորությանը, այլ նաեւ թմրամոլությանը, ալկոհոլամոլությանը եւ բոլոր այն արատավոր երեւույթներին, որը պետք է արմատախիլ անել մեր հասարակությունից: Արցախն այսօր կանգնած է այնպիսի մարտահրավերների առջեւ, որոնց հաղթահարելը կենաց մահու հարց է, եւ չպետք է թույլ տալ, որպեսզի նման արատավոր երեւույթները մեզ շեղեն կամ խանգարեն: Նման երեւույթների դեմ պետք է պայքարել ե՛ւ գործող օրենսդրությամբ, ե՛ւ բարոյական օրենքներով, իսկ անհրաժեշտության դեպքում կնախաձեռնվի նաեւ օրենսդրական փոփոխություններ:

«ԱՐՑԱԽՈՒՄ Ե՛Վ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ, Ե՛Վ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ»

– Թվում էր, թե Արցախում գոնե հիմա իրավիճակ է փոխվել, սակայն կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունները ցույց տվեցին, որ գործադիրում եղած սորոսականներն ուղղակի այլ պաշտոն ստանձնեցին, քիչ չեն նաեւ նախարարների կազմում արեւմտամետ գործիչները: Հնարավո՞ր է այս կազմով Արցախը հանել ստեղծված ծանր վիճակից:

– Արցախի «Արդարություն» կուսակցությունը գտնում է, որ ներկայիս օրհասական իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ազգային լայն համախմբում եւ հավակնոտ ծրագրերի իրականացում, բարձր բարոյական արժեքների եւ որակյալ մասնագիտական հմտությունների տեր անձանց միջոցով: Ցավոք, ներկայիս կառավարությունը չի համապատասխանում մեր պատկերացումներին: Այս եւ բազմաթիվ այլ պատճառներով է պայմանավորված Արցախի նախագահի եւ նրա կառավարության հրաժարականի պահանջը: Արցախում պետք է գործի ազգանվեր եւ հայերեն մտածող իշխանություն:

– Այս դեպքում` հնարավոր համարո՞ւմ եք արտահերթ ընտրություններ Արցախում, երբ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված բավական լուրջ հատված ուղղակի Ադրբեջանի տիրապետության տակ է:

– Այո՛, պետք է Արցախի իշխանությունները հրաժարական տան, եւ բնական է, որ դրան պետք է հետեւի արտահերթ ընտրություններ, քանզի խախտվել է ընտրող-ընտրյալ փոխադարձ պարտավորությունները: Արցախում ե՛ւ Ազգային Ժողովը, ե՛ւ նախագահը կորցրել են իրենց բարոյական լեգիտիմությունը« ուստի` արտահերթ ընտրություններն անխուսափելի են£ Այո՛, մենք հասկանում ենք, որ արտահերթ ընտրություններ կազմակերպելը դյուրին չի լինելու եւ հնարավոր է առաջացնի որոշակի խնդիրներ, սակայն միայն այդ խնդիրները լուծելու եւ արտահերթ ընտրություններ իրականացնելու միջոցով կկարողանանք ունենալ այն իշխանությունը, որն ունակ կլինի դիմակայելու վերը նշված մարտահրավերներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Պարզեցվել է էքսպրես բեռների տեղափոխման ընթացակարգըԴատարանը եւս փաստեց, որ Հայկ Բաբուխանյանը սորոսական չէ, բայց հայցը մերժեցՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո)Որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ«Հայրենիքի փրկության շարժումը» ժամը 17:00-ին հանրահավաք է հրավիրումՆա առաջիններից է եղել, ով եղել է արցախյան պատերազմում, եղել խրամատումՄարտի 9-ը վերջնաժամկետ է ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ Նիկոլի համար.Հրանտ Մելիք-ՇահնազարյանՇուտով Վահրամ Սահակյանը հանդես կգա «Անմարդկային կատակերգությունը» տրագիկոմեդիայով Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում«Յուվենտուս» - «Պորտու», «Բորուսիա» - «Սևիլիա». Բուքմեյքերների կարծիքը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 182 նոր դեպք. մահացել է 10 մարդԲաքվում իրավապահները ցրել են ֆեմինիստների բողոքի ակցիան (լուսանկարներ, տեսանյութ)Մեծ Բրիտանիայում ընկած հազվագյուտ երկնաքարի բեկորը կարող է «կյանքի գոյության համար անհրաժեշտ բաղադրիչներ» պարունակել Այս զարհուրելի հանցագործությունը մի քանի հետևությունների է բերում.Ռուբեն ՄելիքյանՈւ՞մ պատճառով չեղարկվեց հայ գերիների վերադարձը Հայաստան.Գագիկ ՀամբարյանԱկնհայտ է, որ նման կարողություններով օժտված օդանավակայանի կառուցումը միանշանակորեն միտված է ոչ թե քաղաքացիական, այլ հենց ռազմական նշանակության ենթակառուցվածք ստեղծելուն. Վ. ՈսկանյանԹանկարժեք մետաղների գներն աճել են՝ բացառությամբ ոսկու․ NYMEXԿԱՐԱԲԱԼԱ . ՄԻ ԼԵԳԵՆԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՉեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնսՄԱՐՏԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՆավթի համաշխարհային գներն աճում են«Փաստ». Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին, բայց նրան չեն հավատում«Ժողովուրդ»․ Բանակի հայտարարությանը չմիացած 4 բարձրաստիճան զինվորականներից մեկի՝ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի հրամանի պատճառով 60 հոգանոց զորքն անհետ կորել է07:00 - «Հրապարակ»․ Սեւանում նոր օդանավակայան կառուցել, զարկ տալ տուրիզմին. իմքայլականի իդեանԿողոպտել են «Սիսական» ջոկատի հրամանատարի հայրական տունը«Փաստ»․ Իշխանությունը կորցնում է նաև ուժայիններին․ Փաշինյանը փորձում է հակաքայլեր ձեռնարկել«Փաստ»․ «Հպարտ քաղաքացին» ոչ միայն շարունակելու է մնալ աղքատ, այլ նաև առերեսվելու է նոր վտանգների«Հրապարակ»․ Օնիկ Գասպարյանը կաբինետից դուրս չի գալու․ զիջումների գնացողը լինելու է ոչ թե նա, այլ Նիկոլ Փաշինյանը«Փաստ»․ Հերոսների և հակահերոսների մշտական փնտրտուքի շրջապտույտում«Հրապարակ»․ Վարդազարյանին «սրախողխող» անելու երկրորդ սերիան է սպասվում«Ժողովուրդ»․ Ինչ է սպասվում մարտի 16-ից. ՊՆ-ն որոշել է զորավարժություն անցկացնելԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներումԻրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քԵրեւանում տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան նվիրված "Make her Smile" ակցիանՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը մեղադրվում է հօգուտ Ադրբեջանի եւ ՄԹ լրտեսության մեջ. Արմեն ԱշոտյանՕրվա հրամայականը. Շարժման առաջնորդները և ԳՇ ղեկավարությունը պետք է անհապաղ հանդիպեն միմյանց հետ համատեղ քայլերը հստակեցնելու նպատակով.Արցախի նախկին վարչապետՍիփան Փաշինյանը ժամանեց Իջևան«Չեմ ընդունում, երբ կինը նախանձ է եւ չար».ՇՊՌՈՏՍԻՄ-ում մեծարեցին «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» շարժման կանանցՌուս խաղաղապահներն օգտվել են Իջևան քաղաքում շուկայի հարևանությամբ տեղակայված տաքսիներիցԶուր մի ջանացեք՝ քիրվայական ձեր դեմքն այլեւս արյամբ է ապացուցված. Եփրիկյան5 հետաքրքիր փաստ կանանց մասին«Չկա որեւէ նվեր, որը որ անտեսվել է իմ կողմից».ԼՈՒԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆՎստահ եմ, եւ համոզված, որ ազգային արժեհամակարգը կրող Տեսակի շնորհիվ է Հայն ուղղելու իր մեջքըԵրկրի առաջին նախագահը, կարծում եմ, զերծ պետք է մնա «պահի թելադրանքով արձանագրումներից», այլ առավել կենտրոնանա ոչ թե պահերի, այլ հորիզոնների վրա. Արմեն ԱշոտյանՍիրիայի նախագահը եւ նրա կինը վարակվել են կորոնավիրուսովԵվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ Բարձր հանձնակատարից հարցնում են հայ գերիներին վերադարձնելու հստակ քայլերի մասինՌուս խաղաղապահները Իջևանի շուկայում գնումներ են անում. Նունե Ներսիսյան (Լուսանկարներ)Հայկական դիվանագիտությունը հպարտ է հատկապես այն հանգամանքով, որ առաջին կին դեսպանը Դիանա Աբգարն է եղել. ՀՀ ԱԳՆԲոլոր նրանք ովքեր սատարում են կապիտուլյանտին, ոչինչով չեն տարբերվում կապիտուլյանտից և ալիևից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ