Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի 2021 թվականի մրցաշարերին
Սպորտ
Grand Chess Tour-ը պլանավորում է 2021 թվականին վերսկսել մրցումները:
Որոշվել են ամռանը կայանալիք 5 մրցաշարերը: Առաջինը կլինի հունիսի 3-15-ը Բուխարեստում, ապա Փարիզը կընդունի արագ ու կայծակնային շախմատի պայքարը:
Հուլիսին շախմատիստներն ուժերը կչափեն Զագրեբում ու Սենթ-Լուիսում, իսկ օգոստոսին ամերիկյան քաղաքում կլինի Sinquefield Cup-ը:
Հայտնի են դարձել նաեւ 10 մասնակիցների անունները, նրանց թվում է նաեւ Լեւոն Արոնյանը: Նրա մրցակիցներն են լինելու Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դին Լիրենը, Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշնին, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Շահրիար Մամեդյարովը եւ Թեյմուր Ռաջաբովը:
Մագնուս Կարլսենն ու Հիկարու Նակամուրան հրաժարվել են ներգրավվել հիմնական կազմում: Նրանք հնարավոր է մրցաշարերից մի քանիսին մասնակցեն