Մոտենում ենք այն սահմանին, որից հետո անկում է գրանցվելու. Պրոֆեսոր Չարչյանը համաճարակային իրավիճակի մասին
Առողջապահական
«Ինչ վերաբերում է կորոնավիրուսի երրորդ ալիքին, ապա ես ինքս վիրուսոլոգ չեմ եւ վստահորեն չեմ կարող ասել, որ կարող են լինել այդ հերթական ալիքները, թե՝ ոչ: Սակայն, որպես բժշիկ, ես կարող եմ ասել, որ այսօր հանրային իմունիտետ կոչվածը, որի մասին ես դեռեւս մարտի 20-ից ասում էի, արդեն սկսվել է անդրադառնալով վիրուսի երրորդ ալիքին, ասել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Վնասվածքաբանության եւ Օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԸ, ընդգծելով.
- Տեսեք, պաշտոնական տվյալներով 160 հազար եւ ավելի վարակվածներ ունենք արդեն: Բայց մտածեք, թե նման քանիսը չեն հայտնաբերվել, չեն գրանցվել. այդ թիվը, բնականաբար, շատ ավելի բարձր է: Ըստ իս, մենք մոտենում ենք այն սահմանին, որից հետո անկում է գրանցվելու: Ինքս թերեւս լավատես եմ. գուցե դա բժշկական ինտուիցիան է, բայց, ըստ իս, երրորդ ալիք, որպես այդպիսին, չի լինելու: Իսկ եթե անգամ լինի, ապա էական մեծ ալիք չի լինելու դա:
Զրույցն ամբողջությամբ այստեղ