САМОСУД չպետք է լինի, և դատարանում մեր ժողովուրդը պետք է ստանա բոլոր հարցերի պատասխանները. Արտակ Զաքարյան Ինչպես ոտքի կանգնեցնել Մայր Հայաստանը ԲԴԽ նախագահը դիմել է Արարատ Միրզոյանին՝ Արման Բաբաջանյանի պահվածքի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջով Պարզեցվել է էքսպրես բեռների տեղափոխման ընթացակարգը Դատարանը եւս փաստեց, որ Հայկ Բաբուխանյանը սորոսական չէ, բայց հայցը մերժեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո) Որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ «Հայրենիքի փրկության շարժումը» ժամը 17:00-ին հանրահավաք է հրավիրում Նա առաջիններից է եղել, ով եղել է արցախյան պատերազմում, եղել խրամատում


Ի սկզբանե որոշված էր, որ մենք պատերազմից պետք է հետ չգանք. Արթուր Վարդանյան

Հանդիպում

«Իրավունքը» զրուցել է «Բեւեռների միացում» ազգային, սոցիալ-մշակութային վերլուծական ՀԿ հիմնադիր նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ, ով առաջիններից մեկն էր, որ իր ջոկատով կամավորագրվել եւ մեկնել էր պատերազմ:

«ԵԹԵ ԿԱՅԻՆ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ, ԻՆՉՈ՞Ւ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԵՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ»

– Պարոն Վարդանյան, պատերազմի առաջին օրերին ասում էիք, թե սա մեր վերջնական պատերազմն է լինելու, եւ վերջնականապես մեր ազատությունն է որոշվելու: Ըստ Ձեզ, ինչո՞ւ չստացվեց:

– Միգուցե գիտեինք, թե ինչ կարգի պատերազմ է լինելու, բայց պատրաստ չէինք դրան, եւ նաեւ մեր թերությունները շատ էին: Նախ սխալ կազմակերպչական աշխատանքներ տարանք, եւ ոչ թե նկատի ունեմ ջոկատներին, այլ՝ պետական մակարդակով: Հենց առաջին օրվանից սկսած` սխալներն այնքան շատ էին, որ հնարավոր էր ընթացքում գոնե ուղղել: Հիշո՞ւմ եք` մինչեւ պատերազմը «Իրավունքին» տված իմ հարցազրույցներից մեկի ժամանակ զգուշացրել էի, որ Արցախը վտանգված է: Երբ սկսվեց Տավուշի ուղղությամբ հարձակում, արդեն այդ ժամանակ պետք է ունենայինք նախնական պատրաստված ջոկատներ եւ հասկանայինք` թշնամին իրականում պատրա՞ստ է խաղաղ բանակցությունների, թե՞ պատրաստվում է էլ ավելի լայնամասշտաբ հարձակման: Չեմ ասում, թե միայն ես եմ այդ մասին զգուշացրել, բոլորը գիտեին` թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, թե՛ հանրային գործիչները: Բայց, չգիտես ինչու, ոչինչ չձեռնարկեցինք, այլ հիմնվեցինք մի թեզի վրա, թե կան խաղաղ բանակցային տարբերակներ, մինչդեռ պետք էր հաշվի առնել մեր թշնամու ցանկությունը` նա խաղաղ բանակցությամբ ցանկանո՞ւմ է հասնել Արցախի խնդրի լուծման: Արդյունքում սա հաշվի չառանք, եւ մեզ համար եղավ ճակատագրական:

– Գուցե նախօրոք արդեն կանխորոշվա՞ծ էր պատերազմի այսպիսի ելքը, այսինքն` լավ էլ  ամեն ինչ հաշվարկվա՞ծ էր...

– Հետաքրքիր է, որ հիմա շատերն ասում են, թե Արցախը արդեն վաճառված էր, եւ կային դավաճաններ: Հայրս զոհվել է Աղդամում 90-ականների պատերազմի ժամանակ, եւ միայն սա ինձ բավարար էր, որպեսզի չհամաձայնվեի Արցախի այն կարգավիճակի հետ, որ ներկայումս կա: Եվ, ի վերջո, եթե Արցախը ծախված էր, եւ կային դավաճաններ, ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում: Եթե թե՛ պետական մակարդակով, թե՛ ընդդիմության, իշխանության, հանրային գործիչների, մտավորականների կողմից բարձրաձայնվում է, որ եղել է դավաճանություն այն մարդկանց նկատմամբ, ովքեր գնացել են կռվելու` լինի ժամկետային զինվոր, թե կամավոր, ապա ինչո՞ւ այդ դավաճանները պատասխանատվության չեն ենթարկվում: Ովքե՞ր են այդ դավաճանները, եւ ո՞ւմ պատճառով այսօր կորցրինք հայրենիքը: Այսօր վտանգի տակ է ներկայիս պետականությունը` ՀՀ անկախությունը, հիմա մենք այս հարցը ինչպե՞ս ենք լուծելու:

«ՄԻ ԳՆԴԱՊԵՏ ԻՆՁ ՓԱՍՏԱՑԻ ԱՍԱՑ` ՔԵԶ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԵՆ»

– Բացի դավաճանները, տեւական ժամանակ խոսվում էր այն մասին, թե դասալքություն է եղել, որոշներն առանց հրամանի` դիրքեր են զիջել...Ի՞նչ իրավիճակ էր կամավորների մոտ:

– Նախ սկսեմ նրանից, որ երբ հասանք Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի խաչմերուկ` մինչեւ Սարսանգի ջրամբար, մեզնից, չգիտեմ ինչու, բոլորիցս երկուական «մագազին» հավաքեցին: Իսկ իմ զենքի առաջին փամփուշտով կրակել եմ թուրքին, որը գտնվում էր 20 մետր հեռավորության վրա: Զենքն առանց փորձարկելու էր, ինչն աննախադեպ երեւույթ է: Այդպիսի բան չի կարելի, յուրաքանչյուր զինվոր, մի քիչ ռազմական ոլորտից հասկացող մեկը կփաստի, որ երբ դու մարտի դաշտ ես դուրս գալիս, պետք է փորձարկես քո ձեռքի զենքը: Իսկ եթե չես փորձում, չգիտես` միգուցե կրակելու պահին ձախողվես, եւ այն լինի ճակատագրական ոչ միայն քեզ համար, այլեւ քո կողքի կանգնած ընկերների: Հիմա հարց եմ տալիս` ինչո՞ւ նռնակ չեմ ունեցել, ինչո՞ւ կապ չեմ ունեցել: Առաջին օրը տվեցին կապ, բայց երկու ժամ հետո ինձնից վերցրին: Ասացին` տուր, ես էլ հանձնեցի: Մեզ բարձրացրել են Մռավի լեռը, ո՛չ կապ ենք ունեցել, ո՛չ նռնակ, շաբաթուկես անց` խնդրանքներից հետո նոր կապ տվեցին, որը չէր աշխատում, եւ ասացին, որ օգտագործենք միայն այն դեպքում, երբ մեր կյանքին վտանգ սպառնա: Այսինքն` զոհվելուց առաջ կապի դուրս գանք եւ ասենք` մենք այլեւս չկանք: Ի դեպ, հետո եմ իմացել, որ մեր ռազմաճակատ մեկնելուց հետո` հոկտեմբերի 4-5-ին լուրեր են տարածվել Հայաստանում, թե Արթուր Վարդանյանն իր տղաների հետ, ովքեր կամավորագրվել էին մեր կազմակերպության հետ, բոլորն անհետ կորած են կամ՝ զոհված: Ինչ-որ մարդիկ զանգահարել են մեր կազմակերպություն եւ նույնիսկ կնոջս ասել, որ ձեր ամուսինը անհետ կորած է, եթե տեղեկություն եք ուզում իմանալ, եկեք Ստեփանակերտ: Ճիշտն ասած, այդպես էլ չհասկացա, ո՞րն էր միտքը:

– Ենթադրում եք, որ ինչ-որ կերպ ծրագրվա՞ծ էր Ձեր «անհետ կորելը» կամ «զոհվելը»:

– Ոչ թե ենթադրում եմ, այլ հիմնավոր կասկածներ ունեմ, որ հենց ի սկզբանե որոշված էր, որ մենք պետք է հետ չգայինք, որովհետեւ, երբ վերադարձանք Ստեփանակերտ, այնտեղ հանդիպեցի մի շատ լավ անձնավորության, որը գնդապետ էր (անունը չեմ տա, ցավոք, հետո զոհվեց), նա ինձ փաստացի ասաց` քեզ վերացնելու են, դու էլ հետ չես գալու, բայց թե ինչու, հետո կխոսենք:

«ՄԵԶ ՀԵՏ Ո՛Չ ՍՊԱ ՄՆԱՑ, Ո՛Չ ՏԵՂԱՆՔԸ ՃԱՆԱՉՈՂ ՈՐԵՎԷ ԱՆՁ»

– Իսկ առաջնագծում զգո՞ւմ էիք, որ ոչ միայն ճակատից, այլեւ թիկունքից կարող է վտանգ լինել:

– Միայն այն, որ մեզ իջեցրին մի տեղ եւ ասացին, թե այս դիրքը պետք է պահեք, բայց մեզ հետ ո՛չ սպա մնաց, ո՛չ տեղանքը ճանաչող որեւէ անձ, արդեն կարելի էր որոշակի եզրակացություն անել: Դիրքերում էինք, երբ մի փոխգնդապետ գիշերվա ժամը 01:30-ին հայտնվեց ու հարցրեց, թե հրամանատարն ո՞վ է: Ինձ կանչեցին, հարցրի` ի՞նչ է պատահել, ասաց, որ հողերը ծախել են, թողեք, գնացեք: Բայց ո՞ւր գնայինք, եթե ճանապարհ էլ չգիտեինք: Մի նեղ կածան կար` 25 կմ ներքեւ, այդ անտառների միջով ո՞ւր գնայինք: Ճիշտն ասած, բարկացա եւ ասացի` կներեք, բառիս համար, բայց դուք հիմա՞ր եք: Այս տղաներն անձրեւին, ցրտին կանգնած են դիրքում, դուք եկել ասում եք, թե հողերը ծախված է, հրահանգ են տվել, թե գնացեք: Եթե նույնիսկ այդպես է, ինչպե՞ս կարելի է խուճապ առաջացնել: Դրանից անցավ մեկ ժամ, ուրիշ կամավորականներ եկան եւ ասացին` թքած այդ ամենի վրա, մոռացե՛ք, մենք մնում ենք մեր դիրքերը պահենք: Դե մենք էլ տեղներիցս չէինք էլ շարժվել` ինչպես կայինք, այնպես մնացել էինք: Մի փաստ եւս ինձ շատ տարօրինակ թվաց, երբ բարձրացանք դիրքեր, երկրորդ օրն ինձ մոտեցավ մեր ջոկատից մեկն ու ասաց, թե իմանայինք այսպես է, չէինք գա, հողերը ծախված են: Ես խենթացել էի... Կարծես, դիտավորյալ էր արվում այդ ամենը` մարդկանց կոտրելու համար: Եվ խնդիրն այն է, որ հենց այդ նույն մարդիկ այսօր եկել եւ պաշտպանում են իշխանություններին: Ապշած եմ, չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ էին ամեն կերպ փորձում մեզ կոտրել, ո՞րն էր իմաստը: Իհարկե, մենք չընկճվեցինք, կռվեցինք, բայց մեզ հնարավորություն չտրվեց ծայրահեղ ծանր վիճակում տեղից շարժվելու: Ո՞ւմ հրահանգն էր, ո՞վ էր ծրագրավորել, չգիտեմ, բայց համոզված եմ` պատմությունը եւ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի:

– Ըստ Ձեզ, ինչո՞ւ առ այսօր չի հրապարակվում, թե քանի գերի ու անհետ կորած ունենք:

– Նախ՝ ցանկանում եմ ցավակցել բոլոր զոհվածների ընտանիքներին: Հուսով եմ` մեր գերիները եւ նաեւ անհետ կորածները ողջ-առողջ կվերադառնան իրենց տուն: Ըստ իս, այդ թվերը գաղտնի են պահվում, որպեսզի ավելի մեծ հանրային դժգոհություն չառաջացնեն: Բայց ես գերադասում եմ դառը ճշմարտությունը` քաղցր ստից: Հասկանում եմ, որ հույսը շատ լավ բան է, բայց ճշմարտությունն ասել այսօր կամ մեկ ամիս հետո, միեւնույնն է, նույն իրավիճակն է ստեղծելու: Մենք ավելի լավ է ճշմարտությունն ասենք ծնողներին, ոչ թե սուտը դարձնենք հույս: Այդ ստերով շուտով մենք, իսկապես, կկործանվենք: Այսօր կանգնած ենք պետություն կորցրելու առաջ: Եթե ազգովի չսթափվենք, պետություն ենք կորցնելու: Իսկ եթե պետություն կորցրինք, կդառնանք անհայրենիք, ի՞նչ ենք ասելու մեր ապագա սերունդներին, որ չկարողացանք հայրենիք պահել, որովհետեւ պառակտված էինք ու մեղադրում էինք մեկս մյուսի՞ն: Այսօր փորձում ենք մեղադրել նույնիսկ այն մարդկանց, ովքեր կանգնած են եղել սահմանին: Բայց անգամ մեկ օր, մեկ ժամ, եթե մարդ գնացել է կռվելու, ինձ համար հերոս է: Սոցցանցերում պտտվում էին մեղադրանքներ, թե ոչ մի պաշտոնյայի երեխա չի կռվել, իսկ հիմա այդ նույն պաշտոնյաները փորձում են մեղադրել սահմանին կանգնած զինվորի՞ն, ով եկել էր Լոռու կամ Շիրակի մարզից: Այդ նույն զինվորը, անհետ կորածը կամ գերին, բոլորը մեզ համար հերոսներ են: Հերի՛ք է պառակտում մտցնել մեր ժողովրդի եւ նաեւ այն տղերքի միջեւ, ովքեր կամավոր են գնացել ու վտանգի տակ են դրել իրենց կյանքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

САМОСУД չպետք է լինի, և դատարանում մեր ժողովուրդը պետք է ստանա բոլոր հարցերի պատասխանները. Արտակ ԶաքարյանԻնչպես ոտքի կանգնեցնել Մայր Հայաստանը ԲԴԽ նախագահը դիմել է Արարատ Միրզոյանին՝ Արման Բաբաջանյանի պահվածքի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջովՊարզեցվել է էքսպրես բեռների տեղափոխման ընթացակարգըԴատարանը եւս փաստեց, որ Հայկ Բաբուխանյանը սորոսական չէ, բայց հայցը մերժեցՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո)Որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ«Հայրենիքի փրկության շարժումը» ժամը 17:00-ին հանրահավաք է հրավիրումՆա առաջիններից է եղել, ով եղել է արցախյան պատերազմում, եղել խրամատումՄարտի 9-ը վերջնաժամկետ է ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ Նիկոլի համար.Հրանտ Մելիք-ՇահնազարյանՇուտով Վահրամ Սահակյանը հանդես կգա «Անմարդկային կատակերգությունը» տրագիկոմեդիայով Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում«Յուվենտուս» - «Պորտու», «Բորուսիա» - «Սևիլիա». Բուքմեյքերների կարծիքը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 182 նոր դեպք. մահացել է 10 մարդԲաքվում իրավապահները ցրել են ֆեմինիստների բողոքի ակցիան (լուսանկարներ, տեսանյութ)Մեծ Բրիտանիայում ընկած հազվագյուտ երկնաքարի բեկորը կարող է «կյանքի գոյության համար անհրաժեշտ բաղադրիչներ» պարունակել Այս զարհուրելի հանցագործությունը մի քանի հետևությունների է բերում.Ռուբեն ՄելիքյանՈւ՞մ պատճառով չեղարկվեց հայ գերիների վերադարձը Հայաստան.Գագիկ ՀամբարյանԱկնհայտ է, որ նման կարողություններով օժտված օդանավակայանի կառուցումը միանշանակորեն միտված է ոչ թե քաղաքացիական, այլ հենց ռազմական նշանակության ենթակառուցվածք ստեղծելուն. Վ. ՈսկանյանԹանկարժեք մետաղների գներն աճել են՝ բացառությամբ ոսկու․ NYMEXԿԱՐԱԲԱԼԱ . ՄԻ ԼԵԳԵՆԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՉեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնսՄԱՐՏԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՆավթի համաշխարհային գներն աճում են«Փաստ». Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին, բայց նրան չեն հավատում«Ժողովուրդ»․ Բանակի հայտարարությանը չմիացած 4 բարձրաստիճան զինվորականներից մեկի՝ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի հրամանի պատճառով 60 հոգանոց զորքն անհետ կորել է07:00 - «Հրապարակ»․ Սեւանում նոր օդանավակայան կառուցել, զարկ տալ տուրիզմին. իմքայլականի իդեանԿողոպտել են «Սիսական» ջոկատի հրամանատարի հայրական տունը«Փաստ»․ Իշխանությունը կորցնում է նաև ուժայիններին․ Փաշինյանը փորձում է հակաքայլեր ձեռնարկել«Փաստ»․ «Հպարտ քաղաքացին» ոչ միայն շարունակելու է մնալ աղքատ, այլ նաև առերեսվելու է նոր վտանգների«Հրապարակ»․ Օնիկ Գասպարյանը կաբինետից դուրս չի գալու․ զիջումների գնացողը լինելու է ոչ թե նա, այլ Նիկոլ Փաշինյանը«Փաստ»․ Հերոսների և հակահերոսների մշտական փնտրտուքի շրջապտույտում«Հրապարակ»․ Վարդազարյանին «սրախողխող» անելու երկրորդ սերիան է սպասվում«Ժողովուրդ»․ Ինչ է սպասվում մարտի 16-ից. ՊՆ-ն որոշել է զորավարժություն անցկացնելԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներումԻրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քԵրեւանում տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան նվիրված "Make her Smile" ակցիանՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը մեղադրվում է հօգուտ Ադրբեջանի եւ ՄԹ լրտեսության մեջ. Արմեն ԱշոտյանՕրվա հրամայականը. Շարժման առաջնորդները և ԳՇ ղեկավարությունը պետք է անհապաղ հանդիպեն միմյանց հետ համատեղ քայլերը հստակեցնելու նպատակով.Արցախի նախկին վարչապետՍիփան Փաշինյանը ժամանեց Իջևան«Չեմ ընդունում, երբ կինը նախանձ է եւ չար».ՇՊՌՈՏՍԻՄ-ում մեծարեցին «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» շարժման կանանցՌուս խաղաղապահներն օգտվել են Իջևան քաղաքում շուկայի հարևանությամբ տեղակայված տաքսիներիցԶուր մի ջանացեք՝ քիրվայական ձեր դեմքն այլեւս արյամբ է ապացուցված. Եփրիկյան5 հետաքրքիր փաստ կանանց մասին«Չկա որեւէ նվեր, որը որ անտեսվել է իմ կողմից».ԼՈՒԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆՎստահ եմ, եւ համոզված, որ ազգային արժեհամակարգը կրող Տեսակի շնորհիվ է Հայն ուղղելու իր մեջքըԵրկրի առաջին նախագահը, կարծում եմ, զերծ պետք է մնա «պահի թելադրանքով արձանագրումներից», այլ առավել կենտրոնանա ոչ թե պահերի, այլ հորիզոնների վրա. Արմեն ԱշոտյանՍիրիայի նախագահը եւ նրա կինը վարակվել են կորոնավիրուսովԵվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ Բարձր հանձնակատարից հարցնում են հայ գերիներին վերադարձնելու հստակ քայլերի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ