2021 թվականի ապրիլից նշանի ներկայացուցիչներին, որոնք երկար տարիներ առաջընթաց չեն ունեցել, հնարավորություն կտրվի կայանալ ֆինանսական դաշտում.ինչ է սպասվում 2021թվականին՝ համաստեղության տարբեր նշանների տակ ծնվածներին
Աստղագուշակ
Իսկ ինչ է սպասվում 2021թվականին՝ համաստեղության տարբեր նշանների տակ ծնվածներին «Իրավունքը» խնդրել է կանխատեսել աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհանիսյանին
- ԽՈՅ. Եթե 12 ամիսները բաժանենք 3 փուլի, ապա առաջին 4 ամսվա ընթացքում այս նշանի ներկայացուցիչները պետք է պահպանեն խոսքի ուժը, մարդկանց հետ ճիշտ շփման եզրեր գտնեն: Հաջորդ 4 ամսվա ընթացքում տարին կամփոփեն մի շարք իրադարձություններով, որոնք, կարծես թե, դուրս կլինեն վերահսկողությունից: Դրանք ճակատագրական իրադարձություններն են, որոնք փոփոխության ենթակա չեն եւ պետք է ընդունել առանց պայքարի ու էներգիայի կորստի:
ՑՈՒԼ. Նշանի ներկայացուցիչների համար 2021-ը բավական բարենպաստ, ուրախություններով լի տարի կլինի: Արիության դրսեւորումը շատ կարեւոր է, նախաձեռնող բնավորությանը ամեն կերպ կաջակցի տարվա հովանավորը եւ կբերի նրան նյութական ձեռքբերումներ: Շատ ճանապարհներ հեշտությամբ կբացվեն հենց իրենք, շատ գործեր հաջողությամբ կավարտվեն, ընտանեկան հարաբերությունները կշտկվեն:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Տարին կսկսեն մի փոքր բարդ, որովհետեւ կլինեն իրադարձություններ, որոնք դուրս կմղվեն վերահսկողությունից: Բայց պետք է դրանք ընդունելով` գնալ առաջ, չկորցնել լավատեսությունը: Կարեւոր է մեծ ուշադրություն դարձնել ընտանեկան փոխհարաբերություններին եւ շփումների կարգավորմանը:
ԽԵՑԳԵՏԻՆ. 2021 թվականի ապրիլից նշանի ներկայացուցիչներին, որոնք երկար տարիներ առաջընթաց չեն ունեցել, հնարավորություն կտրվի կայանալ ֆինանսական դաշտում:
ԱՌՅՈՒԾ. Առաջին 4 ամսվա ընթացքում բարենպաստ է լուծել ընտանեկան խնդիրները: Հաջորդ 4 ամիսը հնարավորություն կընձեռի հարմարվել նոր իրավիճակներին, կլինի մեծ էներգիայի կուտակում: Տարին կեզրափակվի կուտակված ամբողջ լավատեսությամբ, բայց կարեւոր է տարվա մեջ պահպանել բարձր տրամադրվածությունը եւ լսել սրտի ձայնին:
ԿՈՒՅՍ. Փոփոխությունները նյութական դաշտում շատ շոշափելի կլինեն, լավատեսությունը պետք է պահպանել ցանկացած իրավիճակում: Գործերը հաջողությամբ կնքելու հնարավորություն կտրվի, եւ տարին կավարտեն շատ հաջող կերպով: Տարվա 2-րդ փուլում հնարավոր են կտրուկ իրադարձային փոփոխություններ, որոնք չենք անվանում լավ կամ վատ:
ԿՇԵՌՔ. Տարվա լավագույն նշաններից մեկն է: Հաջողությունների հասնելու գլխավոր մեխը համարձակությունն է, այսինքն՝ գործել համարձակ եւ չմոռանալ նվիրվել այն գործերին, որոնք նախաձեռնել են: Կարեւոր է հասկանալ՝ ինչ նպատակներ կան եւ ինչպես հասնել դրանց, մյուս հարցերը կստացվեն ինքնաբերաբար, եւ շատ խնդիրներ կլուծվեն միանգամից:
ԿԱՐԻՃ. Նշանի ներկայացուցիչների համար նոր հնարավորություններ կստեղծվեն, դրանք կարող են տեսանելի չլինել, բայց պետք է լինել շատ ավելի զգոն, ուշադրություն դարձնել խոսքին եւ օգտվել հովանավորչությունից:
ԱՂԵՂՆԱՎՈՐ. Յուրահատուկ դրական տարի է, կլուծվեն ե՛ւ ֆինանսական, ե՛ւ անշարժ գույքի հետ կապված կարեւոր հարցերը: Տարվա ընթացքում տարբեր գործեր մեծ հաջողությամբ կպսակվեն, եւ նոր գործերի սկիզբ կլինի:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Կենդանակերպի այս ներկայացուցիչների համար 2020-ը ծանր տարի էր, բայց 2021-ում լավ ընթացք կլինի, որը կտեւի 8 տարի: Լավատեսությունը պետք է պահպանել բոլոր դեպքերում, հնարավորություններ կունենան ե՛ւ ոգեւորելու, ե՛ւ ոգեւորվելու, պետք է պահպանել հավատը եւ ներշնչանքը դեպի լավը, լինել զգոն եւ չտրվել այլ էներգիաների ու հոսանքների:
ՋՐՀՈՍ. Կլինեն ռիսկային իրավիճակներ, եւ համարձակությունը շատ կարեւոր է: Իրադարձությունների ավարտը կլինի հօգուտ ջրհոսների, եթե չտրվեն տարբեր հոսանքների, գործեն համարձակ եւ ճիշտ:
ՁԿՆԵՐ. Կենդանակերպի այս ներկայացուցիչները տարվա էներգիան կրողներն են: Տարին հագեցած կլինի այնպիսի իրադարձություններով, որոնք կառուցվել են 2020 թվականին: Հնարավոր է` իրավիճակը փոքր-ինչ անկառավարելի թվա, սակայն կարեւոր է պահպանել փոխհամագործակցության մեծ դաշտը, մեկուսացված գործելն արդյունավետ չի լինի: