«Պատմությունը էլ մեզ սխալվելու ժամանակ չի տալու». ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՏեսանյութերԱյսօր «Իրավունքի» հյուրն էր Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրող, գրականագետ, բ. գ. թ. ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
- Պարոն Վարդանյան, թանգարանը ի՞նչ նոր ծրագրեր ունի:
- Դեռևս անցած տարվա վերջին ուրվագծեցինք 2021թվականի մեր անելիքները: Եվ գիտ. խորհրդով առաջնահերթ հիմնական գործառույթները հաստատեցինք: Այսինքն` ամեն բաժին գիտի ինչ ծավալի արխիվ պետք է մշակի: Ամեն գիտ. աշխատող գիտի իր անելիքները: Հաստատված են նաև հեղինակները գրականության, թատերարվեստի, երաժշտարվեստի, կինոարվեստի ասպարեզներում: Ինչպես պիտի փորձենք այս սուղ պայմաններում ապահովել մեր 5 մասնաճյուղերի բնականոն գործունեությունը: Եվ, իհարկե, միջոցառումների թևը, որը մեր կարևորագույն գործառույթներից է: 20-ից ավել հոբելյաններ ենք առանձնացրել, որոնց պետք է անդրադառնանք այս կամ այն կերպով: Առաջիկայում բանակի օրվան նվիրված մի քանի միջոցառում ենք նախատեսել:
-Երկրում տիրող իրավիճակի շուրջ հատկապես շատ են բարձրաձայնում մշակույթի գործիչները, որի համար ասում են ծախված են:
- Ընդհակառակը` ծախվածը նա է ով լուռ է…մտավորականն իրավունք չունի լուռ մնալու: Այլ բան է, որ ոմանք անկեղծ չեն:
- Ի՞նչ կարծիք ունեք «Ուժեղ Հայաստան` Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնության վերաբերյալ:
-Այս նախաձեռնությունը պետք է սատարողներ շատ ունենա: Ողջունում եմ այն քաղաքական ուժերին, որոնք համախմբվել են Ռուսաստանի հետ մեր կապերը նորոգելու, ամրապնդելու գործի շուրջ:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
Հ.Գ-Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք «Իրավունք» TV- ի եթերում, ինչպես նաև կարդացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա համարում: