Պարզեցվել է էքսպրես բեռների տեղափոխման ընթացակարգը Դատարանը եւս փաստեց, որ Հայկ Բաբուխանյանը սորոսական չէ, բայց հայցը մերժեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո) Որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ «Հայրենիքի փրկության շարժումը» ժամը 17:00-ին հանրահավաք է հրավիրում Նա առաջիններից է եղել, ով եղել է արցախյան պատերազմում, եղել խրամատում Մարտի 9-ը վերջնաժամկետ է ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ Նիկոլի համար.Հրանտ Մելիք-Շահնազարյան Շուտով Վահրամ Սահակյանը հանդես կգա «Անմարդկային կատակերգությունը» տրագիկոմեդիայով Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում «Յուվենտուս» - «Պորտու», «Բորուսիա» - «Սևիլիա». Բուքմեյքերների կարծիքը


«Երբեք ոչ մի տղամարդու համար նման քայլերի չէի գնա». Լիլիթ Բադանյանը՝ «Սարի աղջիկ» սերիալում իր դերի և իրական տեսակի մա

Մշակութային

Դերասանուհի Լիլիթ Բադանյանը «Սարի աղջիկ» հեռուստասերիալում իր դերը դեբյուտային է համարում, քանի որ մինչև այս շարունակական կերպար չի ունեցել: Զրույցում րույցում Լիլիթը պատմել է հեռուստասերիալի, իր ճանապարհին հանդիպած բարդությունների, թատրոնում խաղալու և մասնագիտության հետ մեծ նպատակներ չկապելու մասին:

Լիլիթի խոսքով՝ ֆիլմերում և սերիալներում նկարահանման փորձ, որպես այդպիսին, չի ունեցել, նկարահանվել է, բայց շատ կարճատև կերպարներով: «Այս հեռուստասերիալն առաջինն է, որտեղ հանդես եմ գալիս հիմնական, շարունակական կերպարով: Մինչև այդ աշխատում էի «Իմացիր ավելին» նախագծում՝ որպես տնօրեն, Դիանա Գրիգորյանն ինձ ճանաչում էր, գիտեր, որ դերասանուհի եմ, մի փոքր ծանոթ էր նաև իմ դերասանական շնորհքին: Երբ հեռուստասերիալի համար հայտարարված քաստինգի ժամանակ օգնում էի Դիանային կազմակերպչական հարցերով, նույնիսկ չգիտեի, որ ինքս էլ զբաղվածություն կունենամ նախագծում: Շատ ուրախացա, որ այսպես ստացվեց: Հիմա շարունակում եմ մնալ «Իմացիր ավելին» հաղորդման տնօրեն, բայց, երկրում տիրող իրավիճակով պայմանավորված այս պահին նկարահանումները դադարեցված են» ,- ասաց նա:

Ըստ երիտասարդ դերասանուհու՝ այն, ինչ իր կերպարը՝ Լեյլին է անում կյանքի հետ, Լիլիթը չէր անի: «Լեյլին անկազմակերպ, զգացմունքների հիման վրա քայլեր անող աղջիկ է, ով չի հասկանում, որ տղամարդուն կողքիդ երկար պահելու համար պետք է մի փոքր համբերատար լինել, մտածված քայլեր անել: Իր քայլերի արդյունքում նա դառնում է իր սիրելիի համար տհաճ կին, քանի որ ոչ մի տղամարդ չի սիրում այդքան խանդոտ, հիստերիկ կնոջ: Չնայած այս ամենին՝ նրա քայլերն արդարացված են, որովհետև սիրում է Վանին: Ինքս բնավորությամբ շատ ավելի զուսպ, հպարտ եմ, ինքնասիրությունս շատ ավելի բարձր է, երբեք ոչ մի տղամարդու համար նման քայլերի չէի գնա: Ինստագրամի իմ էջին հեռուստադիտողները, ի զարմանս ինձ, բավականին լավ հաղորդագրություններ են ուղարկում, արդարացնում կերպարս՝ մտածելով, որ ոչ թե սցենարիստը, այլ ես եմ որոշում Լեյլիի ճակատագիրը» ,- նշեց նա:

Լիլիթն անկեղծացավ, որ խաղալու ընթացքում նաև բարդություններ են լինում, առավել ևս, երբ աշխատանքին լրջությամբ է մոտենում: «Սերիալային տեմպը շատ արագ է և երբ ինչ-որ կտորում պետք է շատ էմոցիաներ ցույց տաս, նախապատրաստվելու ժամանակը շատ քիչ է: Այստեղ արդեն աշխատանքը բարդանում է, բազմիցս ասել եմ, որ սերիալում խաղալն ավելի բարդ է, քան ֆիլմում: Դու պետք է ավելի ճկուն, մարզված լինես, որ որսաս պահը, կերպարի խաղի մեջ մտնես, բայց երբ սիրում ես աշխատանքդ, այն հաճույքով ես անում, ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում: Նաև շատ են օգնում մեր ավելի փորձառու, ավագ գործընկերների խորհուրդները: Նրանց փորձն այնքան մեծ է, որ խորհուրդները չլսելն ուղղակի հիմարություն կլինի: Այն ճանապարհը, որը նրանք վաղուց անցել են, մենք նոր ենք փոքրիկ քայլերով անցնում»,- ընդգծեց նա:

Լիլիթն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը չորս տարի առաջ: Պատմեց, որ ավարտելուց հետո միանգամից ընդունվել է «Գոյ» թատրոն: «Համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով թատրոնում այս պահին 60-ից ավելի հանդիսատես թողնել չի թույլատրվում: Բավականին ժամանակ է՝ չենք խաղում, վերջինն Ամանորյա ներկայացումներն են եղել, բայց հիմա, հուրախություն բոլորիս, մի քանի պրեմիերա ունենք, որոնք արդեն պատրաստ են, թարմ խաղացանկով հանդես կգանք: Հավատացեք, դերասանը թատրոնով է դերասան դառնում և մնում դերասան: Երգիչը գնում է ձայնային վարժությունների, իսկ դերասանն այդ վարժությունները բեմում է անում, մարզվում է ամեն առումով»,- նկատեց նա:

Խոսելով դերասանական ասպարեզի հետ կապված իր նպատակների մասին՝ Լիլիթն ասաց, որ համեստ է, մեծ ախորժակ չունի, քանի որ տեսնում է երկրի իրավիճակը:

Շուկան մեծ չէ, պահանջարկ և առաջարկ չկա: Համալսարանում մեծ քանակությամբ դերասաններ են կրթվում, բայց անգործ են մնում: Մեր կուրսում 23 հոգի էինք, հիմա մեկ-երկուսն են, որ թատրոնում են խաղում և նկարահանվում են տարբեր նախագծերում: Չկա տեղ, որտեղ կարող ես քեզ մատուցել, ներկայացնել: Երկրից դուրս գալու ցանկություն չունեմ, հետևաբար, Օսկարներ վերցնելու ձգտում՝ ևս, իրատես մարդ եմ: Իսկ եթե այս ամենը դնենք մի կողմ, կասեմ, որ դերասանից կախված է ինքնակրթությունը: Մեր մասնագիտությունն այնպիսին է, որ այսօր կարող ես բժշկի, վաղը՝ կոշկակարի կերպարում լինել: Պետք է տեղեկացված լինես բոլոր մասնագիտություններից, որպեսզի կարողանաս դերդ ճիշտ մատուցել: Արտաքինը ևս կարևոր է, պետք է խնամված լինես, քանի որ որոշ մարդկանց համար օրինակ ու թելադրող ես դառնում» ,- եզրափակեց դերասանուհին:

https://www.tert.am/life/am/news/2021/01/23/lilit/70896

Պարզեցվել է էքսպրես բեռների տեղափոխման ընթացակարգըԴատարանը եւս փաստեց, որ Հայկ Բաբուխանյանը սորոսական չէ, բայց հայցը մերժեցՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո)Որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ«Հայրենիքի փրկության շարժումը» ժամը 17:00-ին հանրահավաք է հրավիրումՆա առաջիններից է եղել, ով եղել է արցախյան պատերազմում, եղել խրամատումՄարտի 9-ը վերջնաժամկետ է ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ Նիկոլի համար.Հրանտ Մելիք-ՇահնազարյանՇուտով Վահրամ Սահակյանը հանդես կգա «Անմարդկային կատակերգությունը» տրագիկոմեդիայով Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում«Յուվենտուս» - «Պորտու», «Բորուսիա» - «Սևիլիա». Բուքմեյքերների կարծիքը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 182 նոր դեպք. մահացել է 10 մարդԲաքվում իրավապահները ցրել են ֆեմինիստների բողոքի ակցիան (լուսանկարներ, տեսանյութ)Մեծ Բրիտանիայում ընկած հազվագյուտ երկնաքարի բեկորը կարող է «կյանքի գոյության համար անհրաժեշտ բաղադրիչներ» պարունակել Այս զարհուրելի հանցագործությունը մի քանի հետևությունների է բերում.Ռուբեն ՄելիքյանՈւ՞մ պատճառով չեղարկվեց հայ գերիների վերադարձը Հայաստան.Գագիկ ՀամբարյանԱկնհայտ է, որ նման կարողություններով օժտված օդանավակայանի կառուցումը միանշանակորեն միտված է ոչ թե քաղաքացիական, այլ հենց ռազմական նշանակության ենթակառուցվածք ստեղծելուն. Վ. ՈսկանյանԹանկարժեք մետաղների գներն աճել են՝ բացառությամբ ոսկու․ NYMEXԿԱՐԱԲԱԼԱ . ՄԻ ԼԵԳԵՆԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՉեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնսՄԱՐՏԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՆավթի համաշխարհային գներն աճում են«Փաստ». Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին, բայց նրան չեն հավատում«Ժողովուրդ»․ Բանակի հայտարարությանը չմիացած 4 բարձրաստիճան զինվորականներից մեկի՝ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի հրամանի պատճառով 60 հոգանոց զորքն անհետ կորել է07:00 - «Հրապարակ»․ Սեւանում նոր օդանավակայան կառուցել, զարկ տալ տուրիզմին. իմքայլականի իդեանԿողոպտել են «Սիսական» ջոկատի հրամանատարի հայրական տունը«Փաստ»․ Իշխանությունը կորցնում է նաև ուժայիններին․ Փաշինյանը փորձում է հակաքայլեր ձեռնարկել«Փաստ»․ «Հպարտ քաղաքացին» ոչ միայն շարունակելու է մնալ աղքատ, այլ նաև առերեսվելու է նոր վտանգների«Հրապարակ»․ Օնիկ Գասպարյանը կաբինետից դուրս չի գալու․ զիջումների գնացողը լինելու է ոչ թե նա, այլ Նիկոլ Փաշինյանը«Փաստ»․ Հերոսների և հակահերոսների մշտական փնտրտուքի շրջապտույտում«Հրապարակ»․ Վարդազարյանին «սրախողխող» անելու երկրորդ սերիան է սպասվում«Ժողովուրդ»․ Ինչ է սպասվում մարտի 16-ից. ՊՆ-ն որոշել է զորավարժություն անցկացնելԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներումԻրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քԵրեւանում տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան նվիրված "Make her Smile" ակցիանՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը մեղադրվում է հօգուտ Ադրբեջանի եւ ՄԹ լրտեսության մեջ. Արմեն ԱշոտյանՕրվա հրամայականը. Շարժման առաջնորդները և ԳՇ ղեկավարությունը պետք է անհապաղ հանդիպեն միմյանց հետ համատեղ քայլերը հստակեցնելու նպատակով.Արցախի նախկին վարչապետՍիփան Փաշինյանը ժամանեց Իջևան«Չեմ ընդունում, երբ կինը նախանձ է եւ չար».ՇՊՌՈՏՍԻՄ-ում մեծարեցին «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» շարժման կանանցՌուս խաղաղապահներն օգտվել են Իջևան քաղաքում շուկայի հարևանությամբ տեղակայված տաքսիներիցԶուր մի ջանացեք՝ քիրվայական ձեր դեմքն այլեւս արյամբ է ապացուցված. Եփրիկյան5 հետաքրքիր փաստ կանանց մասին«Չկա որեւէ նվեր, որը որ անտեսվել է իմ կողմից».ԼՈՒԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆՎստահ եմ, եւ համոզված, որ ազգային արժեհամակարգը կրող Տեսակի շնորհիվ է Հայն ուղղելու իր մեջքըԵրկրի առաջին նախագահը, կարծում եմ, զերծ պետք է մնա «պահի թելադրանքով արձանագրումներից», այլ առավել կենտրոնանա ոչ թե պահերի, այլ հորիզոնների վրա. Արմեն ԱշոտյանՍիրիայի նախագահը եւ նրա կինը վարակվել են կորոնավիրուսովԵվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ Բարձր հանձնակատարից հարցնում են հայ գերիներին վերադարձնելու հստակ քայլերի մասինՌուս խաղաղապահները Իջևանի շուկայում գնումներ են անում. Նունե Ներսիսյան (Լուսանկարներ)Հայկական դիվանագիտությունը հպարտ է հատկապես այն հանգամանքով, որ առաջին կին դեսպանը Դիանա Աբգարն է եղել. ՀՀ ԱԳՆԲոլոր նրանք ովքեր սատարում են կապիտուլյանտին, ոչինչով չեն տարբերվում կապիտուլյանտից և ալիևից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ