Ինչպես ոտքի կանգնեցնել Մայր Հայաստանը ԲԴԽ նախագահը դիմել է Արարատ Միրզոյանին՝ Արման Բաբաջանյանի պահվածքի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջով Պարզեցվել է էքսպրես բեռների տեղափոխման ընթացակարգը Դատարանը եւս փաստեց, որ Հայկ Բաբուխանյանը սորոսական չէ, բայց հայցը մերժեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո) Որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ «Հայրենիքի փրկության շարժումը» ժամը 17:00-ին հանրահավաք է հրավիրում Նա առաջիններից է եղել, ով եղել է արցախյան պատերազմում, եղել խրամատում Մարտի 9-ը վերջնաժամկետ է ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ Նիկոլի համար.Հրանտ Մելիք-Շահնազարյան


Մտավորականները չեն կարող մնալ անտարբերության նիրհի մեջ. «Ձայն հայրենեացը» պատրաստվում է երրոդ հավաքին

Մշակութային

Մշակույթի մի խումբ գործիչների նախաձեռնությամբ ստեղծվել է «Ձայն հայրենեաց» շարժումը, որը մտավորականների կամավոր միություն է: «Ձայն հայրենեացն» արդեն երկու մեծ հավաք է իրականացրել եւ երկրի ճակատագրով մտահոգ մտավորականներին հնարավորություն տվել արտահայտելու իրենց տեսակետն ու այս բարդ իրավիճակից դուրս գալու ուղիներ առաջարկել: Շարժման երրորդ` ընդլայնված հավաքին ընդառաջ զրուցել ենք նախաձեռնության համակարգող խմբի անդամներ գրականագետ, ԵՊՀ դասախոս, դոցենտ ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԻ եւ մշակութային գործիչ, ՀՀ հանրային խորհրդին կից մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՅԱՆԻ հետ: 

- Պարոն Սրապիոնյան այսօր Հայաստանում տիրող հասարակական ու քաղաքական իրավիճակների մասին տարբեր գնահատականներ են հնչում, հետևաբար` պահանջներ, կոչեր... Հաճախ դրանք բոլորովին իրարամերժ գնահատակններ են: Երկրի համար օրհասական այս իրավիճակում ի՞նչ վերաբերմունք կամ ասելիք ունի այսօր հայ մտավորականը. Ո՞րն է ձեր գնահատականը: 

- Հայաստանյան այսօրվա իրավիճակը մոտավորապես հիշեցնում է անցյալ դարի 20-ական թվականները`մի շարք տարբերություններով: Այն ժամանակ Հայաստանը և նրա կառավարիչները (որոնք, իմիջիայլոց, բոլորն էլ անխտիր մտավորականներ էին) պարտադրված էին հռչակել Անկախ հանրապետություն, իսկ ներկայիս կառավարությունը  ժառանգություն էր ստացել որոշակի կշիռ և հեղինակություն ունեցող և հաղթած պետություն, ավելի կամ պակաս չափով կայուն պետական կառույցներ ստեղծած, իր օկուպացված տարածքներն ազատագրած երկիր... Շարքը կարելի է շարունակել: Ներկայիս մտավորականությունը պարտավոր է շարունակել իր նախորդների ազգանվեր գործը, այն է` անտարբեր չմնալ մեր երկրում տիրող կործանարար իրավիճակի հանդեպ: Հենց այդ գիտակցությամբ էլ հայրենի մտավորականության մի հոծ խումբ ստեղծել է «Ձայն հայրենեաց» քաղաքացիական շարժումը: Այսօր մեր հիմնական անելիքը հայ հասարակությանը իրականության վերաբերյալ սթափ տրամադրություն հաղորդելն ու կարծիք ձևավորելը:   

-Պարոն Սրապիոնյան, դուք նորաստեղծ «Ձայն հայրենեաց» մտավորականների շարժման ստեղծման հեղինակներից մեկն եք և արդեն հանդես եք եկել ձեր քննադատական ու կտրուկ տեսակետներով, արդյո՞ք մտավախություն չունեք քաղաքականացվելու, մշակույթից «հեռանալու»:

- Նախ` ինչ է նշանակում քաղաքականացվել: Այսօր սույն վարչակազմի ապաշնորհ գործունեության պատճառով քաղաքականացվել է ամեն ինչ` մշակույթը, տնտեսությունը, իրավական համակարգը: Հասարակությունը երկփեղկված, ավելի ճիշտ է` բազմափեղկված է նախկինների, ավելի նախկինների, ամենանախկինների, սևերի ու սպիտակների, այլ գույների, մերոնցների ու ձերոնցների, այլոցների և այսպես շարունակ: Կանխագծված պատերազմում դառը պարտությունը, համատարած սուգը, զոհերը, հաշմանդամ դարձած երիտասարդները, անհետ կորածները քաղաքականացում ե՞ն, թե՞ ոչ: Ազգային հոգևոր և նյութական մշակութային արժեքների մերժումը, պետական կառավարման համակարգի կազմալուծումը, տգիտությունը, անհարդուրժողոկանությունը, ատելության խոսքը, բռնապետության հաստատումը քաղաքականացում ե՞ն, թե՞ ոչ... Այս ամենը տեսնող ու հասկացող մտավորականները կարո՞ղ են մնալ անտարբերության նիրհի մեջ` վախենալով քաղաքականացված լինելու պիտակից: Կարծում եմ հենց անտարբեր մնալն էլ կարող է դառնալ մշակույթից «հեռանալու» պատճառ: Ո՞ւմ են պետք այն գործիչները, որոնց ստեղծածը չպիտի ծառայի Հայրենիքին ու նրա ծաղկմանը: 

- Պարոն Հարոյան հարցս ուզում եմ Ձեզ ուղղել. Հնարավո՞ր է արդյոք փոխվի ձեր բռնած ուղին և, պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար, միանաք քաղաքական որևէ ուժի: 

-Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնց խորթ չեն վերնշված խնդիրները, որոնք մտահոգ են մեր վաղվա օրորվ և զգում են առկա սպառնալիքները, չեն առաջնորդվում ամբոխավարությամբ և կուսակցական նեղ շահերով, կամա, թե ակամա գաղափարակից են և, ինչու ոչ, հնարավոր է միանալ  նման քաղաքական ուժի` պայքարն ավելի արդյունավետ դարձնելու և մեր հիմնական նպատակներն ի կատար ածելու համար: 

-Պարոն Սրապիոնյան, ըստ Ձեզ, ինչպե՞ս է «Ձայն հայրենեաց» մտավորականների շարժումը մտադիր ազդել այսօրվա բարդ ու ճակատագրական իրավիճակի փոփոխության վրա: Ի՞նչ քայլեր եք նախատեսում: 

Հասկանալի է` մտավորականությունը, առհասարակ մշակույթի գործիչները կամ գիտնականները ապստամբներ կամ հեղափոխականներ չեն` բառի սովորական ըմբռնման տեսանկյունից: «Ձայն հայրենեաց» շարժումը համոզված է, որ մեր ժողովրդի մի ստվար զանգված մեծ մոլորության մեջ է հայտնվել` տրվելով այսօրվա իշխանությունների ամբոխավարական, ճշմարտությունից հեռու ճշմարտանման քարոզչությանը: Ժողովրդականության քողի տակ այս իշխանությունները ժողովրդին են հրամցնում կեղծ, մերժելի գաղափարներ` կեղծելով իրականությունը, մեր պատմությունը, աղավաղելով մեր ձեռքբերումների իրական արժեքները: Նրանք վարկաբեկում են հայ եղեկեցին` հեղինակազրկելով նշանավոր գործիչներին: Վարկաբեկում են մեր հերոսական զինվորականությանն ու հրամանատարներին «90%-ով ադրբեջանցիներով բնակեցված Շուշին հայկակա՞ն քաղաք է» տգետ ու դավաճանական հարցադրումներով, թշնամու ախորժակը բավարարելուն միտված և պայմանավորված պատերազմ հրահրելով մեր երկիրը տանում են անդառնալի աղետի: «Ձայն հայրենեացի» նպատակը այս ամենը մերժող գաղափարական հզոր շարժում ստեղծելն է: 

-Պարոն Հարոյան արդյո՞ք միայն Երևանում են նախատեսվում անցկացնել ձեր հավաքներն ու միջոցառումները: Իսկ մարզեր այցելություններ կլինե՞ն արդյոք` լսելի դարձնելու մայրաքաղաքից հեռու ապրող մտավորականների ձայնը ևս: Կներգրավվի՞ արդյոք Սփյուռքը:   

-Մենք շատ լավ հասկանում ենք, որ առանց համահայկական ընդվզման անհնար է  դրսից մեր վզին փաթաթված այս ազգային համընդհանուր աղետի առաջն առնել: Ուստի ՀՀ մարզեր այցելելն ու մարզերի մտավորականության հետ համագործակցելը պարտադիր պայման է: Հունվարի 26-ին արդեն նախատեսված է առաջին այցելությունը Լոռվա մարզ: Սփյուռքի հետ Մայր Հայրենիքի կապը գոյատևաման խնդիրներում միշտ էլ առաջնային է համարվել: Այս իշխանությունները հենց Սփյուռքի դերի նվազեցման նպատակով էլ վերացրին Սփյուռքի նախարարությունը: Մենք մեր մեջ ունենք Սփյուռքի խնդիրներին քաջածանոթ գործիչներ, որոնք լծվել են Սփյուռքի հետ կապերը թարմացնելու և հայրենաշինության գործում նրա մասնակցությունը ապահովելու առաքելությանը: 

- Պարոն Հարոյան հայտնի է, որ «Ձայն հայրենեաց» շարժումը արդեն երկու մեծ հավաք է անցկացրել, ի՞նչ հանրագումարի եք եկել դրանց արդյունքում: Ե՞րբ է նախատեսվում հաջորդ հանդիպումը և ի՞նչ ասելիքով. արդյոք միայն ելույթներով ու գնահատական հնչեցնելով կսահմանափակվեք, թե՞ կլինեն նաև կառուցողական առաջարկներ: 

-Միայն հավաքներ կազմակերպելն ու կարծիքներ արտահայտելն, անշուշտ, բավարար չեն: Նախորդ երկու հանդիպոմների արդյունքում հավաքվել և ի մի են բերվել մասնակիցների առաջարկներն ու կարծիքները, կազմվել է կոչ-հայտարարություն, որն ուղարկվել է շահագրգիռ շատ կառույցների: Հունվերի 25-ին «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում կկայանա մեր շարժման երրորդ հավաքը` առավել ընդլայնված մասնակիցների կազմով: Այդ հավաքին ներկա կլինեն շարժմանը միացած և խնդրով մտահոգ շատ կառույցներ, որոնց առաջարկներով կկազմվի գործունեության ծրագիր, որով էլ կառաջնորդվենք հետագայում: Մեր գերագույն խնդիրը, ինչպես նշեցինք, այս աղետալի վարչակազմի հեռացումն է իշխանության լծակներից` իրենց «վարչապետի» գլխավորությամբ:

Ինչպես ոտքի կանգնեցնել Մայր Հայաստանը ԲԴԽ նախագահը դիմել է Արարատ Միրզոյանին՝ Արման Բաբաջանյանի պահվածքի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջովՊարզեցվել է էքսպրես բեռների տեղափոխման ընթացակարգըԴատարանը եւս փաստեց, որ Հայկ Բաբուխանյանը սորոսական չէ, բայց հայցը մերժեցՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը (ֆոտո)Որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ«Հայրենիքի փրկության շարժումը» ժամը 17:00-ին հանրահավաք է հրավիրումՆա առաջիններից է եղել, ով եղել է արցախյան պատերազմում, եղել խրամատումՄարտի 9-ը վերջնաժամկետ է ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ Նիկոլի համար.Հրանտ Մելիք-ՇահնազարյանՇուտով Վահրամ Սահակյանը հանդես կգա «Անմարդկային կատակերգությունը» տրագիկոմեդիայով Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում«Յուվենտուս» - «Պորտու», «Բորուսիա» - «Սևիլիա». Բուքմեյքերների կարծիքը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 182 նոր դեպք. մահացել է 10 մարդԲաքվում իրավապահները ցրել են ֆեմինիստների բողոքի ակցիան (լուսանկարներ, տեսանյութ)Մեծ Բրիտանիայում ընկած հազվագյուտ երկնաքարի բեկորը կարող է «կյանքի գոյության համար անհրաժեշտ բաղադրիչներ» պարունակել Այս զարհուրելի հանցագործությունը մի քանի հետևությունների է բերում.Ռուբեն ՄելիքյանՈւ՞մ պատճառով չեղարկվեց հայ գերիների վերադարձը Հայաստան.Գագիկ ՀամբարյանԱկնհայտ է, որ նման կարողություններով օժտված օդանավակայանի կառուցումը միանշանակորեն միտված է ոչ թե քաղաքացիական, այլ հենց ռազմական նշանակության ենթակառուցվածք ստեղծելուն. Վ. ՈսկանյանԹանկարժեք մետաղների գներն աճել են՝ բացառությամբ ոսկու․ NYMEXԿԱՐԱԲԱԼԱ . ՄԻ ԼԵԳԵՆԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՉեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնսՄԱՐՏԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՆավթի համաշխարհային գներն աճում են«Փաստ». Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին, բայց նրան չեն հավատում«Ժողովուրդ»․ Բանակի հայտարարությանը չմիացած 4 բարձրաստիճան զինվորականներից մեկի՝ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի հրամանի պատճառով 60 հոգանոց զորքն անհետ կորել է07:00 - «Հրապարակ»․ Սեւանում նոր օդանավակայան կառուցել, զարկ տալ տուրիզմին. իմքայլականի իդեանԿողոպտել են «Սիսական» ջոկատի հրամանատարի հայրական տունը«Փաստ»․ Իշխանությունը կորցնում է նաև ուժայիններին․ Փաշինյանը փորձում է հակաքայլեր ձեռնարկել«Փաստ»․ «Հպարտ քաղաքացին» ոչ միայն շարունակելու է մնալ աղքատ, այլ նաև առերեսվելու է նոր վտանգների«Հրապարակ»․ Օնիկ Գասպարյանը կաբինետից դուրս չի գալու․ զիջումների գնացողը լինելու է ոչ թե նա, այլ Նիկոլ Փաշինյանը«Փաստ»․ Հերոսների և հակահերոսների մշտական փնտրտուքի շրջապտույտում«Հրապարակ»․ Վարդազարյանին «սրախողխող» անելու երկրորդ սերիան է սպասվում«Ժողովուրդ»․ Ինչ է սպասվում մարտի 16-ից. ՊՆ-ն որոշել է զորավարժություն անցկացնելԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներումԻրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քԵրեւանում տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան նվիրված "Make her Smile" ակցիանՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը մեղադրվում է հօգուտ Ադրբեջանի եւ ՄԹ լրտեսության մեջ. Արմեն ԱշոտյանՕրվա հրամայականը. Շարժման առաջնորդները և ԳՇ ղեկավարությունը պետք է անհապաղ հանդիպեն միմյանց հետ համատեղ քայլերը հստակեցնելու նպատակով.Արցախի նախկին վարչապետՍիփան Փաշինյանը ժամանեց Իջևան«Չեմ ընդունում, երբ կինը նախանձ է եւ չար».ՇՊՌՈՏՍԻՄ-ում մեծարեցին «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» շարժման կանանցՌուս խաղաղապահներն օգտվել են Իջևան քաղաքում շուկայի հարևանությամբ տեղակայված տաքսիներիցԶուր մի ջանացեք՝ քիրվայական ձեր դեմքն այլեւս արյամբ է ապացուցված. Եփրիկյան5 հետաքրքիր փաստ կանանց մասին«Չկա որեւէ նվեր, որը որ անտեսվել է իմ կողմից».ԼՈՒԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆՎստահ եմ, եւ համոզված, որ ազգային արժեհամակարգը կրող Տեսակի շնորհիվ է Հայն ուղղելու իր մեջքըԵրկրի առաջին նախագահը, կարծում եմ, զերծ պետք է մնա «պահի թելադրանքով արձանագրումներից», այլ առավել կենտրոնանա ոչ թե պահերի, այլ հորիզոնների վրա. Արմեն ԱշոտյանՍիրիայի նախագահը եւ նրա կինը վարակվել են կորոնավիրուսովԵվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ Բարձր հանձնակատարից հարցնում են հայ գերիներին վերադարձնելու հստակ քայլերի մասինՌուս խաղաղապահները Իջևանի շուկայում գնումներ են անում. Նունե Ներսիսյան (Լուսանկարներ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ