ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները լքում են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ ներկա է Աննա Հակոբյանը
ՄշակութայինՄի շարք քաղաքացիներ լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ Պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգին ներկա է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:
Mediaport-ն է գրել ու նշել, որ իր տեղեկություններով՝ քաղաքացիները փորձել են բարձրանալ կառավարական սրահ ու Աննա Հակոբյանի երեսին ասել, թե ինչ են մտածում նրա և նրա ամուսնու մասին, սակայն անվտանգության տասնյակ աշխատակիցները արգելել են, որից հետո քաղաքացիները դուրս են եկել համերգասրահից:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կինն ու դուստերերը օրերս են վերադարձել Մոսկվայից, որտեղ թանկարժեք ռեստորաններում տոնում էին Հին Նոր տարին: Mediaport-ն ավելի վաղ հայտնել էր, որ նրանք ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթաց են սկսել Մոսկվայում:
http://www.asekose.am/am/post/qaxaqacinere-lqoum-en-aram-xacatryan-hamergasrahe--qani-or-nerka-e-anna-hakobyane
Դիտեք նաև՝