Ադրբեջանցիներն իմ պատվերով, փողի դիմաց, ձեռք են բերել Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը․ Ա․Հովհաննիսյան
Մամուլի տեսություն
Միջին Ասիայում այս պահին բնակվում են 8 էթնիկ ադրբեջանցիներ, որոնք հայախոս են, նաեւ ունեն ՀՀ անձնագրեր, նրանցից 3-ը՝ Ալմաթի քաղաքում, 5-ը Ղրղզստանի Բիշքեք եւ Օշ քաղաքներում․ նրանք իմ պատվերով ձեռք են բերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը։ Այս մասին 168.am-ի «Ռեւյու» հաղորդաշարին ասել է Հայաստանից արտաքսված Ղազախստանի քաղաքացի, «Օրբելի» կենրոնի ղեկավար Անդրանիկ Հովհաննիսյանը։ Չեչեն ընկերների միջոցով հոկտեմբերի կեսերին նրանց հետ հանդիպմանը, որոնք տեղյակ չեն եղել իր հայկական ծագման մասին, ադրբեջանցիները, ալկոհոլի ազդեցության տակ, ասել են, թե իրենց մոտ է Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը, նաեւ հպարտացել են, թե պատերազմում իրենք հաղթում են եւ դրա էլքը վաղուց է կանխորոշված։ Նրանք նաեւ ցույց են տվել իրենց հայկական անձնագրերը։
Ա․Հովհաննիսյանը ցուցադրել է տեսանյութ, որտեղ երեւում է ՀՀ դիվանագիտական անձնագիր, որի վրա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է եւ նրա տվյալները, ապա ավելացրել, թե այժմ կպատմի, թե որտեղից իրեն այդ տեսանյութը։
Ա․Հովհաննիսյանը նաեւ կասկած է հայտնել, որ ԱԱԾ-ն կարողացել է 25 րոպեում պարզել, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գործակալ չէ եւ հերքեց, ինչը անհնար էր րոպեների ընթացքում ստուգել, մինչդեռ իր հարցմանը 1 տարուց ավելի չեն կարողանում պատասխանել, թե ինչ սպառնալիք է ներկայացնում ինքը ՀՀ ազգային անվտանգությանը։
«Ինչ վերաբերում է այլ գործակալների հարցին, ժամանակին ես ասում էի Թբիլիսիում խորհրդավոր հանդիպումների, էմիսարների մասին, մեկի անունը ես տվեցի՝ Արսեն Խառատյան, իսկ որտեղ է նա հիմա։ Պատերազմի առաջին օրվանից նա փախել է Հայաստանից եւ թաքնվում է արտասահմանում։ Նա քննարկել է Արցախի եւ այլ հարցեր։ Նաեւ տալիս եմ Արմեն Գրիգորյանի անունը, Լենա Նազարյանի, Լիլիթ Մակունցի անունը, Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի անունները։ Թող ստուգվեն այս անձերը։ Ես կարծում եմ՝ Մակունցի նշանակումով նրան ուղղակի հանում են Հայաստանից, որ երբ ՀՀ-ում տեղի ունենա արժանապատիվ քաղաքացիների հեղափոխությունը, ես երկրորդ օրը կլինեմ Հայաստանում եւ բազմաթիվ հարցեր կառաջադրեմ Մակունցի վերաբերյալ։ Երբ նա ասում էր, թե մշակույթն իր մեջ է, թող ստուգեն, գուցե թուրքական մշակո՞ւյթն է նրա մեջ։ Բայց հարցերից մեկն այսօր կտամ․ տիկին Մակունց, ինչո՞վ էիք զբաղված Հայ-ռուսական սլավոնական համալսարանում 2017 թվին, ինչ գաղտնի դասընթացներ էիք անցկացնում, փորձելով հավաքագրել ուսանողներին, այդ թվում՝ ինձ։ Ո՞ւմ ֆինանսավորմամբ է անցկացրել այդ դասընթացները, ի՞նչ առաջարկ է արել ինձ՝ իր դավաճանական ծրագրերում ներգրավելու համար եւ ինչ պատասխան է ստացել։ Ու թերեւս այդ պատճռով են իմ մուտքն արգելել։ Վարչապետի աշխատակազմում աշխատելու ժամանակ իրենք են ինձ գործուղել Տաջիկստան, 3-4 օր հետո վերադարձա, բայց ինձ ասացին, որ իմ մուտքն արգելված է», ասել է Անդրանիկ Հովակիմյանը եւ խոստացել ապացույցներ ներկայացնել, որոնցից կան ԱԱԾ-ում եւ որոշ ընդդիմադիր գործիչների ձեռքին։
Իրեն արված առաջարկների թվում եղել է Ստամբուլյան կոնվենցիայի գովերգումը, ընդդեմ եկեղեցու գործելը, հայ-ադրբեջանական խաղաղասիրական ծրագրերում ներգրավվելը, ԼԳՏՊ համայնքի քարոզն անելը․ այդ ամենը դավաճանական ծրագրեր են, ասել է նա։
«Այդ ծրագրերից մեկով պետք էր քարոզել, որ Արցախի 7 շրջանները գրավված են, իսկ բուն Արցախում պետք է ապրեն թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները», ասել է նա։