Դա վարչապետի անզգույշ փորձն է իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու համար ՀՐԱՏԱՊ. Ո՛չ բարբարոսությանը․․․ Ի վերջո ի՞նչ կապ ունի Շուշին ադրբեջանական քաղաք համարող կինը Խաչատուր Սուքիասյանի հետ. մեկնաբանում է խոսնակը Դուք չհանձնվեցիք, որ ունենանք խաղաղ երկիր, բայց Ձեր որդիներին ու ամուսիններին ասացիք՝ Հայրենիքն ամենաթանկն է. դուք Հայրենիքին նվիրեցիք ձե՛ր ամենաթանկը. Վազգեն Մանուկյան Ձեր էության վառ գույների շնորհիվ է աշխարհը փոխվում, դառնում ավելի բարի ու լցվում համբերությամբ. Արման Թաթոյանը շնորհավորել է կանանց «Առաջիկա շաբաթը վճռական է լինելու մեր հայրենիքի համար». Էդուարդ Շարմազանով Իջևանը երբեք այսքան անտեր չէր եղել. Իջևանում աղբարկղերն այրվել են ՇՆՈՐՀԱՎՈՐ սիրելի կանայք Լարսը փակ է բեռնատարների համար Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը կնվազի


«Եթե լուրջ քայլեր չարվեն, ապրիլից թոշակների, աշխատավարձերի, նպաստների վճարման խնդիրներ կլինեն». «Փաստ»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպիսի՞ն կլինի 2021-ը Հայաստանի տնտեսության համար, և արդյո՞ք իշխանություններին կհաջողվի չեզոքացնել սպասվող տնտեսական ցնցումներն ու հնարավորինս մեղմել պետական բյուջեի դեֆիցիտը: Այս և այլ հարցերի մասին է «Փաստ» օրաթերթի զրույցը «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան ելնելով ներկա իրավիճակից՝ Ձեր կարծիքով, տնտեսական առումով ինչպիսի՞ն կլինի 2021 թվականը, ի՞նչ ազդեցություն կունենա ճգնաժամը պետական բյուջեի վրա:

-2021թ.-ի տնտեսական կանխատեսումները բացասական են, իսկ այդպիսի կանխատեսումների պատճառները՝ շատ։ Անշուշտ տնտեսական անկման հետևանքները անմիջապես իրենց ազդեցությունն են թողնելու պետական բյուջեի եկամուտների վրա։ Եկեք հաշվի առնենք, որ պետական բյուջեի հիմնական եկամուտները՝ մոտ 95 %-ը, կազմում են հարկերից հավաքագրվող գումարները, որի մեջ ԱԱՀ-ի տեսակարար կշիռը կազմում է մոտավորապես 40 %, շահութահարկի գծով՝ մոտ 7 %, եկամտային հարկի մասով՝ մոտ 28 %, ակցիզային հարկի մասով՝ մոտ 11 %, և այլն։ Ինչպես նկատեցինք, պետական բյուջեի եկամուտները մուտքագրվում են մի քանի խողովակներով, որտեղ ամենամեծ տեսակարար կշիռն ունի ԱԱՀ-ն։ ԱԱՀ – ն գոյանում է ՀՀ տարածքում ապրանքների վաճառքից, ծառայությունների մատուցումից, աշխատանքների կատարումից։

Հաշվի առնելով, որ մարդկանց տնօրինվող եկամուտները էականորեն կրճատվել են, որոնք գոյանում էին հիմնականում աշխատավարձից, տուրիզմի ոլորտում ներգրավվածությունից, տրանսվերտներից, ապա միանշանակորեն կարող ենք փաստել, որ բնակչության տնօրինվող եկամուտների կրճատումը հանգեցնելու է սպառման ծավալների էական կրճատման, ինչը նշանակում է պետական բյուջե մուտքագրվող ԱԱՀ-ի խողովակի հոսքը էական կրճատվելու է: Երկրորդ կարևորագույն խնդիրը շահութահարկի հավաքագրումն է, որը գոյանում է բիզնեսում առաջացած շահույթներից: Ներկա պայմաններում քաջ գիտակցում ենք, որ 2020-ի ընթացքում բիզնեսի գերակշիռ մասը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, չի գործել և շահույթ չի ստացել, քանի որ անցյալ տարին անցավ տոտալ լոքդաունի, պատերազմական իրավիճակի և հասարակության տրամադրությունների անկման պայմաններում:

Հետևաբար աշխատավարձի, աշխատատեղերի, վարձակալության վճարների կրճատումներն իրենց հերթին ազդելու են պետական բյուջե մուտքագրվող եկամտային հարկի վրա։ Եթե նկատեցինք, պետական բյուջեի մուտքերն ապահովող կարևորագույն խողովակների հոսքի կրճատում է սպասվում 2021թ.-ին, ինչը նշանակում է 2021թ.-ի բյուջեի եկամուտների թերակատարում: Սրան զուգահեռ, 2021թ.-ի բյուջեով նախատեսված է պարտադիր պետական ծախսեր՝ աշխատավարձերը, կենսաթոշակները, սոցիալական նպաստները, որոնք, սակայն, այս տարի պետությունը չի կարողանա այս պայմաններում սպասարկել:

-Այս դեպքերում ինչպե՞ս պետք է մեղմվի բյուջեի դեֆիցիտը:

- Սովորաբար նման դեպքերում կա՛մ պարտքի ներգրավում է իրականացվում, կա՛մ ծախսերի կրճատում։ Համադրելով ներկա իրողությունները՝ կարելի է պնդել, որ առաջիկա ամիսներին արդեն տեսանելի կլինեն պետական ծախսերի լուրջ խնդիրներ և վճարման հապաղումներ:

- Ի դեպ, համավարակով պայմանավորված՝ շատերն իրենց բիզնեսը տեղափոխեցին օնլայն հարթակ: Արդյո՞ք սա ևս իր ազդեցությունն է ունեցել բյուջեի մուտքերի նվազման վրա:

- Սա համընդհանուր խնդիր է, քանի որ ողջ աշխարհն է այդ ուղղությամբ շարժվում, որը կրկին աշխատուժի կրճատման և հարկերի նվազման է հանգեցնում: Ու թեև բիզնեսի համար նման ավտոմատացումը շահավետ է, սակայն ավտոմատացումից բխող աշխատատեղերի կրճատումը իր բացասական ազդեցությունն է թողնում բնակչության զբաղվածության վրա: Ինչ վերաբերում է այդ հարթակից բյուջեի մուտքերին, ապա այստեղ կա լուրջ վարչարարության խնդիր դրանց բացահայտումների հետ կապված: Այս առումով իրացման ծավալների թերհայտարարագրելու ռիսկը բավական մեծ է, քանի որ, իմ գնահատմամբ, ՀՀ ՊԵԿ-ը այնքան ռեսուրս չունի, որով կարողանա ամբողջական և արդյունավետ վերահսկողություն իրականացնել օնլայն բիզնեսի վրա: Այստեղ ևս լուրջ խնդիր ունենք, որը միանշանակ ազդելու է բյուջեի մուտքերի վրա:

-Այս պարագայում ի՞նչ դեղատոմս կարող եք առաջարկել 2021-ի տնտեսական բացասական սպասումները չասենք չեզոքացնելու, այլ՝ մեղմելու համար:

-Ես կարծում եմ, որ հրատապ անհրաժեշտություն կա, որպեսզի պետությունն իրականացնի խթանող տնտեսական քաղաքականություն: Այստեղ երկու ուղղություն կա՝ հարկավոր է որոշ տեղերում հարկերը կրճատել, մյուս կողմից՝ պետական ծախսի ավելացում իրականացնել: Քանի որ բյուջեն խնդիր ունի, ուստի, հաշվի առնելով ներկա իրողությունները, պետք է դիտարկել պետության կողմից բիզնեսի խթանման քաղաքականությունը, որպեսզի թե՛ բիզնեսները չտուժեն, թե՛ բյուջեն: Անխուսափելի է պետական պարտքի ներգրավումը, իսկ ներգրավված պարտքը պետք է ուղղել ոչ թե պարտադիր վճարների սպասարկմանը, այլ կապիտալ ծախսերի իրականացմանը:

Ի դեպ, 2021 թվականի բյուջեն կազմվել է հարկաբյուջետային կանոնների լուրջ խախտումներով՝ բյուջեի դեֆիցիտը գերազանցում է կապիտալ ծախսերը, ինչը նույնն է, թե ընտանիքում ամեն օր պարտք ներգրավենք և այդ գումարով ապրենք: Հարկավոր է անպայման բյուջեում փոփոխություն անել, կապիտալ ծախսերն ավելացնել և արտահանմանը միտված ճյուղերին ուղիղ աջակցություն ցուցաբերել: Սրանք այն կարևորագույն և հրատապ քայլերն են, որոնք չիրականացնելու դեպքում ապրիլից կունենանք թոշակների, աշխատավարձերի, նպաստների ուշացումներ՝ դրանից բխող բացասական հետևանքներով:

 

Դա վարչապետի անզգույշ փորձն է իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու համարՀՐԱՏԱՊ. Ո՛չ բարբարոսությանը․․․Ի վերջո ի՞նչ կապ ունի Շուշին ադրբեջանական քաղաք համարող կինը Խաչատուր Սուքիասյանի հետ. մեկնաբանում է խոսնակըԴուք չհանձնվեցիք, որ ունենանք խաղաղ երկիր, բայց Ձեր որդիներին ու ամուսիններին ասացիք՝ Հայրենիքն ամենաթանկն է. դուք Հայրենիքին նվիրեցիք ձե՛ր ամենաթանկը. Վազգեն ՄանուկյանՁեր էության վառ գույների շնորհիվ է աշխարհը փոխվում, դառնում ավելի բարի ու լցվում համբերությամբ. Արման Թաթոյանը շնորհավորել է կանանց«Առաջիկա շաբաթը վճռական է լինելու մեր հայրենիքի համար». Էդուարդ ՇարմազանովՀայաստանի համար ողբերգական ժամերին ցավի ու տառապանքի առյուծի բաժինն եք լուռ ամփոփել ձեր հոգիներում՝ թույլ չտալով մեզ վշտից ընկճվել. ԲԴԽ նախագահի ուղերձըԻջևանը երբեք այսքան անտեր չէր եղել. Իջևանում աղբարկղերն այրվել ենՇՆՈՐՀԱՎՈՐ սիրելի կանայքԼարսը փակ է բեռնատարների համարԵղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը կնվազիԱշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 116,8 միլիոնըԻջևանցի դպրոցի տնօրենը Նիկոլի ցույցին ներկայացել է որպես մարզադպրոցի աշխատակիցԹուրքիան նախազգուշացրել է ԱՄՆ-ին C-400-ի պատճառով ճնշման հետևանքների մասինՍիրիայում ավտոմեքենաներ են պայթել. կան տասնյակ զոհերԱռանձնահատուկ ցանկանում եմ գլուխ խոնարհել մեր զինծառայող եւ կամավոր կանանց հիշատակի առաջ․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձըՄեր պատմության ընթացքը ցույց է տվել, թե ինչքա՛ ն ուժեղ է հայ կինը՝ մեր վերածննդի խորհրդանիշը. Արմեն ՍարգսյանԿանայք անձնուրաց նվիրումի, սիրո ու քնքշանքի մարմնացումն են մեր կյանքում․ Կաթողիկոսի ուղերձըՀռոմի պապը կոչ է արել հարգել և պաշտպանել կանանց Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 337 նոր դեպք. մահացել է 8 մարդԹեժ կիրակին․ Զախարյանը լավագույնն էր, Մանչեսթերը կրկին կարմիր է, Գլազգոն՝ կապույտՊատերազմից խուսափելու, իսկ դրա լինելու դեպքում՝ Արցախյանի արդյունքները չկրկնելու համար կարևորագույն նախապայման է Նիկոլի հեռացումը, բանակում սա հասկանո՞ւմ են. Անդրանիկ ԹևանյանԱլիևի համար այս աղետը խափանելու կամ առժամանակ հետաձգելու միակ ձևը Փաշինյանի իշխանության երկարաձգումն է. ՂազինյանԱԱԾ УПСИ-ի և ОТО-ի պետերը Աբազյանի մոտից դուրս գալուց հետո սկսել են ծիծաղել նրա վրա՝ ֆեյքին ամեն գնով գտնելու հանձնարարականի պատճառով.MediaportԷրդողանի ներկայացուցիչը նախազգուշացրել է ԱՄՆ-ին ճնշում չգործադրել Թուրքիայի վրա S-400-ների պատճառովՇուշին ու Արցախը ադրբեջանական անվանող կինը Խաչատուր Սուքիասյանի տան աշխատողն է (Video).MediaportՏերը Սուրբ Հոգու սփոփանքը պարգեւի պատերազմի ծանր կորուստների միջով անցած մեր մայրերին ու քույրերին. Գարեգին ԲՄԱՐՏԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԹող ձեր երջանկությունը երբեք չսահմանափակվի միայն տոնական մեկ օրով. Արմեն ԴանիելյանBrent նավթի գինը բարելի դիմաց 71 դոլարից անցել էԶինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի և անբավարար տեսանելության պատճառովԲիթքոինի արժեքն աճել է՝ հասնելով մինչեւ 51 302 դոլարիԱԱԾ տնօրենը հանձնարարել է բաժինների պետերին ամեն գնով գտնել Գագիկ Սողոմոնյան կեղծ օգտատիրոջը. ԳաբրիելյանովԱրցախի ՊԲ 124 սպա աջակցություն են հայտնել Օնիկ ԳասպարյանինՍյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման մասին ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությունից հետո նոր հարցադրումներ ի հայտ եկան. Տիգրան ԱբրահամյանԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներումՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 8 - 14 ՄԱՐՏ 2021Հապաղելն ու անգործությունը հանցագործությանը համարժեք է. ՀՀ նախկին վարչապետը՝ ԳՇ հրամանատարությանըԹշնամու զինվորները գնդակահարեցին Նաիրիին, ապա գերեվարվածների աչքի առաջ 200 զոհերի վրա բենզին լցրեցին, այրեցինԲանակն իր անելիքի տերը պետք է լինի առանց հապաղման, քաղաքական դաշտը` իր. Գևորգ ԳևորգյանՀայաստանն անդունդի եզրին է, իսկ ոմանք արտահերթի կեղծ օրակարգից են խոսում․ ՇարմազանովՀայաստանն անդունդի եզրին է, իսկ ոմանք արտահերթի կեղծ օրակարգից են խոսում․ Էդուարդ ՇարմազանովԱլիեւ-Էրդողան-Նիկոլ եռյակը խաղարկում են Հայաստանը թրքացնելու սցենարը. ՋամալյանՈ՞ւր ենք գնում՝ առանց ծնողների. Տեր Հովսեփ քհն. ՍարգսյանՓաշինյանական ջերմեռանդ աջակիցները կրկին հարձակվում են եկեղեցու վրաՎթարային ջրանջատում Շիրակի մարզում մարտի 7/8-ինԱմսվա աստղագուշակ․ մարտ 2021 թ․Air France-ի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Բուլղարիայում` սրահում կռվարարի պատճառովՄեծ Բրիտանիայի թագուհին ինքնաթիռը երկրի վարչապետի հետ կօգտագործի«Օնիկ Գասպարյանն ամեն ինչ անում է ճիշտ եւ օրինական». Ռուբեն ՀայրապետյանՓաշինյա՛ն Նիկոլ, այլեւս չենք վստահում ձեզ, հեռացե՛ք. Անահիտ Բախշյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ