-Նախ պետք է ընդգծել, որ «Իսկանդերը» ՌԴ ռազմարդյունաբերական ոլորտի վերջին սերնդի հրթիռային համակարգերից է, որը իր ծանրակշիռ տեղն ունի այդ համակարգում, ինչպես նաև Ռուսաստանի, որպես ժամանակակից ռազմարդյունաբերութայան գերհզոր պետության միջազգային վարկանիշը ձևավորող զինատեսակներից մեկն է։
Երկրորդ, Ես կարծում եմ, որ Փաշինյանի այդ արտահայտությունը, «Ինչո՞ւ կրակած Էսկանդերը չի պայթել, կամ պայթել է 10 տոկոսով», ոչ թե նրա չիմացության կամ կոմպետետուության պակասի արդյունք է, ինչին իհարկե մենք ականատես ենք եղել բազմիցս, այլ նախօրոք մտածված, միտումնավոր հարված էր Հայաստանի ու Արցախի փաստացի միակ անվտանգության երաշխավոր, մեր ռազմավարական դաշնակից, Ռուսաստանի Դաշնությանը ու նրա միջազգային վարկանիշին։
Փաշինյանը զգում է պատկերավոր ասած, իր մոտալուտ «վախճանը» վարչապետի պաշտոնում։ Նրա բոլոր գործողությունները ուղված են իմիտացիոն տպավորություն ստեղծելուն, թե ինքը շարունակում է ղեկավարել երկիրը, գիտակցելով, որ իր օրերը հաշված են։ Սակայն նրա տերերը նրան իշխանության էին բերել ըստ իս մի բանի համար՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից, և ապահովել ՆԱՏՈ-ի ուժերի տեղակայումը նշածս տարածաշրջանում։ Փաշինյանը կատարեց իր վրա դրված առաջադրանքի մի մասը միայն, հանձնելով Արցախի 9 շրջանները, արդյունքում ապահովելով ՆԱՏՈ-ի անդամ, մեր դարավոր թշնամի Թուրքիայի մուտքը Հարավային Կովկաս, բայց այդուհանդերձ, չնայած իր թիմի իշխանության գալու առաջին իսկ օրվանից հակառոսական ակցիաներին ու հայտարարություններին, այդպես էլ չկարողացավ կատարել իր գլխավոր առաքելությունը՝ ստեղծելով հակառոսական տրամադրություններ մեր ժողովրդի մեջ, դուրս մղել Ռուսաստանին Հայաստանից, հետևաբար ամբողջ Հարավային Կովկասից, որտեղ հաստատվելու համար վերջին 200 տարվա ընթացքում Ռուսաստանը ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներում ավելի, քան 1,5 մլն. զոհ է տվել, ապահովելով իր Հարավային սահմանները։
Հիմա Փաշինյանը զգալով իր մոտալուտ անկումը, հասկանալով, որ իշխանափոխությունից հետո ինքը իր թիմի հետ հայտնվելու է մեղադրյալի աթոռին, որոշել է իբր հարվածելով Ռուսաստանի միջազգային վարկանիշին վերջին ծառայությունները մատուցել իր տերերին, ակնկալելով նրանցից փոխհատուցում ի դեմս իր ու իր ընտանիքի համար երաշխավորված ապագայի որեւէ արեւմտյան երկրում:
Բարեկամ Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի պետական, քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների արձագանքը Փաշինյանի տվյալ հայտարարությանը ևս մեկ անգամ հաստատում է, որ Փաշինյանը վաղուց արդեն կորցրել է հայ ժողովրդի և Հայաստանի անունից խոսելու բարոյական լիգիտիմությունը։