ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Բոլորիս մտահոգությունը հարուցել էր այն տգեղ միջադեպը, որ զորքն իբր հրաժարվում է գնալ Արցախ մարտական ծառայության: Ինչպես պնդում է համացանցի աստղ դարձած Գագիկ Սողոմոնյան ֆեյք էջը, հենց Նիկոլի նախաձեռնությամբ Արցախից արձակուրդ եկած զինվորներին հավաքել են մի զորամասում, եւ տխրահռչակ Շիշ Բռնողը կազմակերպել է, որ մի քանիսի ծնողները` ազգուտակով, հավաքվեն զորամասի մոտ ու զորքին բունտի դրդեն, թե բա` ինչու պիտի մենք գնանք Ղարաբաղ ծառայությունը շարունակելու: Այդ էջը պնդում է, որ Փաշինյանը Ալիեւի մոտ պարտավորվել է, որ ՀՀ-ից Արցախ զինվորները չեն գնալու ծառայության, եւ Շիշ Բռնողի թիմի միջոցով այնպիսի վիճակ է ստեղծում, որ վերջում ասի` ես կապ չունեմ, ժողովուրդը որոշեց, որ Ղարաբաղում Հայաստանից զինվոր չպիտի գնա ծառայության: