Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետին չի թողնում հրաժարական տալ
Ներքաղաքական
Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտարարությամբ նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Տեղի ունեցածից հետո, ներքաղաքական իրավիճակը կարծես թե առավել լարվել է:
Ամեն կերպ աթոռից կառչած վարչապետը հիմա էլ սկսել է կախվել փրփուրներից:
Մեր տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն արդեն երկու օր է, ինչ ցանկանում է հրաժարական տալ, սակայն ինչ-ինչ հանգամանքներ նրան հետ են պահում:
Ավելի կոնկրետ՝ մեր աղբյուրը նշում է, որ վարչապետ Փաշինյանը՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանին թույլ չի տալիս հրաժարականի դիմում ներկայացնել:
Սակայն ոստիկանապետին մոտ կանգնած մեր աղբյուրը նշում է, որ Վահե Ղազարյանն իրեն ոստիկանապետի պաշտոնում այլևս չի պատկերացնում:
Ա. Ավագյան