Ամսի 28-ին ծնվածների բնավորությունը
Հասարակություն
Սա բարդ թիվ է, քանի որ տարբեր հատկություններով օժտված թվեր է ներառում: 2-ը մեղմ, ենթարկվող, շրջապատից կախված է: 8-ը մագնիսական ձգողականությամբ անհատականություն է ու գրավիչ հակառակ սեռի համար: Գումարը՝ 1-ը, ակտիվ ու նախաձեռնող հրամանատար է:
Հուզական առանձնահատկությունները: Այս մարդիկ շատ հետաքրքիր են, խելացի ու զգայուն: Լավ երևակայություն ունեն, կարող են արվեստի բնագավառում փայլել: Դրանից բացի, շատ ամբիցիոզ են:
Սիրային հարցերում ու ընկերության մեջ հավատարիմ են: Չեն դոմինանտում, բայց լավ գիտեն, թե ինչ են ուզում: Մեղմ են, հիշաչար չեն, հեշտությամբ են համոզում ուրիշներին: Շատ խելացի են, հոգևոր ստիմուլի կարիք են զգում: Նրանց հետ հարաբերությունները հավասարապես ֆիզիկական ու հոգևոր պետք է լինեն: Եթե հոգևոր շփում չկա, զուգընկերը արագ հոգնեցնում է: Սեռական առումով ուժեղ թիվ է, նրա զուգընկերն էլ պետք է ուժեղ լինի: Սեքսը նրանց համար նույնքան կարևոր է, որքան հոգևոր ու հուզական շփումը: 28-երը հաճախ հանրահայտ են ու կարողանում են ազդել ուրիշների վրա: Հասնում են իրենց ուզածին առանց բռնության: Անկեղծ ու հավատարիմ են, պահպանում են հին ընկերներին ու անընդհատ ընդլայնում են ընկերների շրջանակը: Նրանք հաջող ամուսնություն են կնքում, իսկ ամուսնու մեջ կարևոր համարում են խելքը: Եթե զուգընկերը խելացի չէ, տառապում են:
Թերությունները: 28-երը կարող է հասկացված չլինեն: Հոգևոր ու բարոյական հատկանիշները փողից ավելին են գնահատում: Եթե նրանց տաղանդներն ու ունակությունները գնահատված չեն, դեպրեսիայի մեջ են ընկնում, կորցնում են ինքնավստահությունը:
Երջանիկ թվերը՝ 11, 20, 29, 17, 26, 10, 28:
Թշնամի թվերը՝ 5, 14, 23:
Ուրախ ամսաթվերը՝ 1, 2, 8: