Բռնցքամարտիկները Բուլղարիայից վերադառնում են 4 մեդալով
Սպորտ
Ստրանջայի մրցաշարին մասնակցող բռնցքամարտի Հայաստանի պատվիրակությունն այսօր կլինի Երևանում։
Մեր մարզիկները Բուլղարիայից հայրենիք կբերեն 4 մեդալ։
91 կգ քաշային Նարեկ Մանասյանը նվաճել է արծաթե մեդալ, սակայն ֆեդերացիայից կարծում են, որ նա արժանի էր ոսկե մեդալի ու ինչպես ամբողջ մրցաշարի ժամանակ՝ այնպես էլ եզրափակիչում շատ լավ մենամարտ է անցկացրել, բայց մրցավարները տարօրինակ կերպով հաղթանակը շնորհել են տանտերերի՝ Բուլղարիայի ներկայացուցչին։
63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը նվաճել են բրոնզե մեդալներ։
Այս մրցաշարում Հայաստանը երկու հավաքականներով է հանդես եկել, որոնք ներկայացրել են բռնցքամարտի ֆեդերացիան ու բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան: