ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Համացանցային աստղ դարձած Գագիկ Սողոմոնյան ֆեյք էջն ուշագրավ մանրամասներ է ներկայացնում, թե ինչպես «Իսկանդերը» թարս բուսնեց: Իրանում ամերիկյան «Բոյինգը» «խուրդելուց» հետո Արման Բաբաջանյանն ամերիկացիների հետ պայմանավորվում է, որ «ներելու» դիմաց Նիկոլը ռուսական զինագործության պարծանք «Իսկանդերը» հրապարակավ կվարկաբեկի, ինչը եւ տեսանք 1in.am-ում: Արմեն Աբազյանը զգուշացնում է, որ Մոսկվան շատ կոշտ է արձագանքելու: Նիկոլն էլ մոգոնում է «շուստրիություն»` որ կզանգահարի Օնիկ Գասպարյանին, մուննաթ կգա, թե բա` էս ինչ սխալ բան էիք ինձ զեկուցել, ԱԱԾ-ն զանգը կձայնագրի, որ դա ռուսներին ներկայացվի, թե` Գլխավոր շտաբը սխալ էր զեկուցել, բոլորը պաշտոնանկ են արվելու: Ըստ Գագիկ Սողոմոնյան էջի, Օնիկ Գասպարյանն այդ զանգի ժամանակ հայհոյում է Նիկոլին, ասելով` այդ ինչ շառ ես անում: Դրանից հետո Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղում է Նիկոլի բարբաջանքի վրա, եւ շարունակությունը հայտնի է... Եվ ստացվում է այնպես, որ Նիկոլը ոչնչով չի կարող ապացուցել, որ իրեն սխալ են զեկուցել, իսկ եթե հանկարծ ձայնագրության արտահոսք լինի` ավելի վատ Նիկոլի համար: