Շահե Աճեմյանն արժանացել է «Մարտական Ծառայություն» մեդալի Գրիգոր Գրիգորյանն արժանացավ «Մարտական Ծառայության» մեդալի ԱՐԹԻԿՈւՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւՇԱՀԱՄԱԼԻՐ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ Փաշինյանը Pegasus-ով գաղտնալսում է իրեն անվստահելի մարդկանց․ «Փաստինֆո» Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ Սա պատմություն է մարդկանց մասին, որոնք ապրում եւ սիրում են, բայց չգիտեն, որ ապրում եւ սիրում են. Հովիկ Աֆյան Լավրովն ու Շոյգուն կմնան իրենց պաշտոններում․ Պեսկով Երբեք հանդես չեմ գա մի դերում, որի սցենարն ունի հակահայկական, թրքամետ գիծ. Անի Ղազարյան Տղերքը չկան...Տղերքն ավելի բարձրում մնացին….Գայանե Զարգարյանի հեղինակային նախագիծ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ Հայաստանը անկախ, զարգացող, հզոր երկիր էր մինչև 2018 թվականը. Միքայել Գրիգորյան


ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԹԱԼԱՆ

Տնտեսություն

Երբ պաշտոնական վիճակագրությունն անցած ամիս ներկայացրեց հունվարի դրությամբ երկրում թանկացումների վիճակագրությունը, բոլորը ցնցված էին: Այն պատճառով, որ թվեր նկարելու մեջ մասնագիտացած վիճակագիրներն անգամ ներկայացրել էին այնպիսի ցուցանիշներ, որոնք պարզապես աղաղակում էին երկրին մոտեցող սովի եւ համատարած թալանի մասին:

Բայց ահա նախօրեին, երբ նույն վիճակագրությունը ներկայացրեց փետրվարի գնաճի ցուցանիշները, պարզ դարձավ, որ հունվարի թանկացումներին երանի ենք տալու: Միայն մեկ թիվ. եթե հունվարին՝ 2020թ. հունվարի համեմատ վիճակագիրները ներկայացրել էին 4.5 տոկոս ընդհանուր գնաճ, ապա փետրվարին՝ նախորդ փետրվարի համեմատ այդ ցուցանիշն արդեն հասել է 5.3 տոկոսի: Այսպիսով, ի՞նչ պատկեր ունենք փետրվարին: Այդ 5.3 տոկոսը քիչ բան է ասում, քանի որ դա գնաճի ընդհանուր ցուցանիշն է: Շարքային քաղաքացիների համար, իհարկե, շատ ավելի կարեւոր է այն ապրանքների գները, որոնք օգտագործում է ամեն օր: Դրանց թվում առաջին տեղում սննդամթերքն է, եւ ահա այստեղ վիճակն արդեն ահավոր է: «Սննդամթերքի գներ: 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.8% գնաճ»,- տեղեկացնում է վիճակագրությունը: Սակայն սննդամթերքի մեջ էլ կա ամենօրյա եւ ոչ ամենօրյա կիրառման ապրանքներ, եւ հասկանալի է՝ հիմնական թանկացումները հենց ամենօրյա սպառման ապրանքատեսակների մոտ են: Այսպես. «Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 13.1% գնաճ»: Այնուհետեւ. «Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 19.7% գնաճ», այդ թվում, հիմնականում սպառվող արեւածաղկի բուսական յուղի գնաճը կազմել է 50.4%:

Ամենակարեւոր ապրանքախմբերից մեկը. «Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ գրանցվել է 9.0%»: Այդ թվում, հացը եւ ալյուրն անցած տարվա փետրվարի համեմատ թանկացել են համապատասխանաբար 8.4 եւ 13.3%-ով:

Էլ ավելի վատթար պատկեր է «Կաթնամթերք, պանիր եւ ձու» ապրանքախմբում, որտեղ. «2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 13.1% գնաճ»: Իսկ ձվի գինը աճել է 52.5%-ով: Շաքարավազը թանկացել է 40.6%-ով, մրգեղենը՝ 8.3%, եւ այսպես շարունակ: Կարճ ասած, փետրվարյան թանկացումները ռեկորդային են առնվազն վերջին 10 տարվա կտրվածքով ¥տե՛ս գրաֆիկը¤: Ընդ որում, այստեղ ոչ մի բացատրություն չի կարող լինել, բացի նրանից, որ պետությունն անտերության է մատնված, ու համապատասխան պետական կառույցներն ու Նիկոլի չտեսած օլիգարխները զբաղված են թալանով. ինչքան հնարավոր է, ինչ իմանաս, թե վաղն ինչ կլինի: Այլ բացատրություն չի կարող լինել, հաշվի առնելով, որ նույն վիճակագրությունը շարունակում է փաստել՝ աշխարհում գնաճի անգամներով պակաս մակարդակ է, իսկ շատ երկրներում՝ գնանկում: Վերջին տվյալները հունվարի վերաբերյալ են, եւ դրանք էլ պատկերացում կազմելու հնարավորություն տալիս են: Այսպես, եթե ըստ ՀՀ վիճակագրության, այս հունվարին՝ անցած հունվարի համեմատ, ինչպես արդեն նշեցինք, ունեցել ենք 4.5 տոկոս ընդհանուր գնաճ, ապա այդ նույն ցուցանիշը ԵՄ-ում ընդամենը 1.2 տոկոս է, որը խոսում է խոշոր ապրանքային շուկաներում առկա մինչեւ իսկ գնանկումային միտումների մասին: Կամ ԱՄՆ-ում գնաճը նույն տրամաբանության մեջ է՝ 1.4 տոկոս է: Ճիշտ է, որոշ երկրներում կա մեզանից էլ բարձր գնաճ (օրինակ՝ Ռուսաստանում): Սակայն խոսքը հիմնականում այն երկրների մասին է, որոնք հենց նման տնտեսական քաղաքականությամբ են առաջնորդվում. գնաճի բարձր մակարդակ՝ տեղական արտադրության խթանման համար: Այսինքն, անգամ այդ երկրների օրինակը չի խոսում համաշխարհային ապրանքային շուկաներում թանկացումների մասին: Իսկ եթե համաշխարհային ապրանքային (այդ թվում՝ սննդամթերքի) շուկաներում գնանկում է, իսկ Հայաստանում փետրվարին վիճակագիրները ներկայացրել են 5.3 տոկոս ընդհանուր եւ տասնյակ տոկոսներով սննդամթերքի թանկացում, դոլարի փոխարժեք կամ նման բացատրություններն արդեն վճռորոշ չեն: Ու առաջ է գալիս միակ բացատրությունը՝ պետական անտերություն ու համատարած թալան: Իսկ ամենավատն այն է, որ չկա որեւէ հույս, որ պետությունը կփորձի ինչ-որ բան փոխել. իշխանական վերնախավը հազիվ թե ցանկանա նեղացնել եղբայր-օլիգարխներին, որոնք իրենց միտինգային գլխաքանակ եմ մատակարարում:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

Շահե Աճեմյանն արժանացել է «Մարտական Ծառայություն» մեդալի Գրիգոր Գրիգորյանն արժանացավ «Մարտական Ծառայության» մեդալիԱՐԹԻԿՈւՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւՇԱՀԱՄԱԼԻՐ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻՓաշինյանը Pegasus-ով գաղտնալսում է իրեն անվստահելի մարդկանց․ «Փաստինֆո»Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներՍա պատմություն է մարդկանց մասին, որոնք ապրում եւ սիրում են, բայց չգիտեն, որ ապրում եւ սիրում են. Հովիկ Աֆյան Լավրովն ու Շոյգուն կմնան իրենց պաշտոններում․ ՊեսկովԵրբեք հանդես չեմ գա մի դերում, որի սցենարն ունի հակահայկական, թրքամետ գիծ. Անի Ղազարյան Տղերքը չկան...Տղերքն ավելի բարձրում մնացին….Գայանե Զարգարյանի հեղինակային նախագիծ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎՀայաստանը անկախ, զարգացող, հզոր երկիր էր մինչև 2018 թվականը. Միքայել ԳրիգորյանԱնպարտելի հերոս Ալբերտ ՀովհաննիսյանՄարիամ Փաշինյանը ողջ օրն անցկացրել է Իջեւանում «Լուրջ բիզնեսի համար չկան համապատասխան մասնագետներ»Փաշինյանի հերթական «զոհը» Փաշինյանի պատճառով շիշը գլխիս կոտրեցին, քայլել չեմ կարողանում. Մարգարիտա Խաչատրյան Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետՈստիկանությունը շարունակում է որոնել անհետ կորած մայր ու որդուն«Խոնարհվում եմ մեր հերոսների շիրիմների առջեւ».ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՄասնագիտական շրջանակներն ու արտախորհրդարանական այլընտրանքները թող իմանան՝ թուրքի հրամանով Սահմանադրության փոփոխությանն են նպաստում. Աննա ՄկրտչյանՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողջ իրականությունը պատերազմի մասին. Ահասարսուռ մանրամասներ 44-օրյա պատերազմը վերապրած Հերոսի շուրթերովՊուտինը եւ Էրդողանը կհանդիպեն անձամբՀամալսարանը Մերկելին աշխատանքի չի ընդունելՀայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերինՎերին Շորժա պաշտոնապես օկուպացվեց ազերիների կողմից. ՏեսանյութԱդրբեջանը ծրագրում է երկու տարվա ընթացքում ավարտել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման աշխատանքները. ԱլիևՎրաստանը Հայաստանին և Ադրբեջանին հանդիպումների հարթակ է առաջարկելԿապիտուլյանտը Եռաբլուրում ծաղիկները շիրիմներին դնելու փոխարեն շպրտում է բետոնին. ՏեսանյութՆախ թուրքերին հանձնեցինք Արարատ լեռն ու հայկական հողերը, ապա ներեցինք նրանց մեր դեսպանի սպանությունն ու մեր դաշնակից Հայաստանի դեմ ագրեսիան․ Շերին (տեսանյութ)Ռուսաստանի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմը կվերաճի աղետի. Արտաշես ԳեղամյանԲրիթնի Սփիրսի անվտանգության աշխատակիցը մանրամասներ է պատմել երգչուհու մասին․ New York TimesԵրգիչ Հայկոյի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանըՄտածում էի՝ այս տեսակը երբեք չի կարող պարտվել. ՍաղաթելյանԿատարվեց հոգեհանգիստ՝ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համարՈւղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմըԻրականացվել է ցեղասպան քաղաքականություն, պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվելԱդրբեջանցիները Վերին Շորժայի հատվածում բարձրացրել են իրենց դրոշը«Ըստ «ՌԲԿ»-ի՝ Հայաստանի իշխանությունները հանձնելու են Մարտունին, Մարտակերտն ու Իվանյանը». Անդրանիկ ՀովհաննիսյանԱրցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից անցել է 1 տարիՀակիրճ, ի՞նչ է ասել Նիկոլի մեծ եղբայր Ալիևը պատերազմից մեկ տարի անց. հիմնական մեսիջները.Արտակ ԶաքարյանԱմուլ, տգետ ռազմաքաղաքական ղեկավարությունը և բթացած մեծ հանրույթը այսօր թքած ունի, թե ինչ է կատարվում իր շուրջբոլորը. Շիրազ ԽաչատրյանԵրկրի ղեկին շարունակում է մնալ այն իշխանությունը, որը ոչ մի հնարավորություն և կամք չունի դիմագրավելու որևէ կարգի սպառնալիքի․ Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանը պատրաստակամություն է հայտնել կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ Օրվա խորհուրդԱնգամ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ, հայատյաց և զավթողական քաղաքականությունը՝ խախտելով բոլոր պայմանավորվածությունները․ Արցախի ԱԳՆՊատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը. Բագրատ ՍրբազանԴիլիջանի թունելը ժամանակավորապես կիսով չափ կհոսանքազրկվիԶանգվածային ծեծկռտուք Երևանի կենտրոնում. կան վիրավորներ, բերման ենթարկվածների մեջ կան մայրաքաղաքի և մի քանի մարզի բնակիչներԵրբ նորից վերականգնենք մեր պետականությունը, լավ կառավարումը ենթադրելու է միայն լավագույն կադրերի ներգրավում. ԹուրքագետՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՈսկին թանկանում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ