Թարմ տվյալներ Թալինից Սրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը 42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվը Հայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող) Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանը Հայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները Շիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսը Վրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվել Օմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեք Ինչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը


Հրապարակային չափալախ Նիկոլին. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

Ռետրո

Մետրոյում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Վարչապետի նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ նա «Այո»–ի բուկլետներ է բաժանել ուղեւորներից՝ երիտասարդ մի աղջիկ, բուկլետը պատռել եւ նետել է դեպի վարչապետը, ինչին Փաշինյանն արձագանքել է. «Նորմալ է, մենք հարգում ենք ձեր տեսակետը, ժողովրդավարությունը հենց դրա համար է»։

Ավելի վաղ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվ է մտել Երեւանի Մետրոպոլիտենից եւ կից գրառում է կատարել. «Քարոզարշավ եմ անում Մարիամի եւ Շուշանի հետ»։ Փաշինյանը դուստրերի հետ Մետրոյի ուղեւորներին նախընրական քարոզարշավի շրջանակում «Այո»–ի բուկլետներ է բաժանել, այնուհետեւ բարձրացել է ավտոբուս եւ այնտեղ էլ բուկլետներ բաժանել։

Նոր Հայաստանում Սևանը դատարկում են՝ հոսանք տալու նպատակով

Օրեր առաջ Iravunk.com-ը հարցում էր ուղարկել շրջակա միջավայրի նախարարություն, հղելով հետևյալ հարցը՝
Iravunk.com-ին Կոտայքի մարզի բնակիչները տեղեկացրել են, որ այս ձմռան օրերին Սեւանից ջուր է բաց թողնվում, եւ ըստ էության ոչ ոռոգման նպատակներով:
1. Ի՞նչ նպատակով է այն բաց թողնվում: Հարցումն ուղարկելուց օրեր անց, պատասխանեցին մեր հարցին: Ստորև ներկայացնում ենք այն ամբողջությամբ. 

 Ի պատասխան Ձեր 2020 թվականի փետրվարի 27-ի գրության հայտնում եմ, որ Սևանա լճից ջրի բացթողումն իրականացվում է Կառավարության որոշմամբ: Համաձայն ՀՀ կառավարության 2016թ. ապրիլի 28-ի N488-Ն որոշման՝ Սևանա լճից ջրի բացթողումն սկսվում է «Սևան» հէկի ջրընդունիչի փականների կնիքների հանումով: Այս գործընթացը կատարվում է լիազոր ներկայացուցիչների հանձնախմբի կողմից, դրա վերաբերյալ կազմվում է համապատասխան ակտ, որտեղ նշվում է կնիքների հանման և փականների բացման օրը և ժամը: Սևանա լճից նախատեսված ծավալների բացթողման ավարտից հետո «Սևան» հէկի ջրընդունիչի փականների կնքման աշխատանքներն իրականացվում են նույն հանձնախմբի անդամների մասնակցությամբ:

Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների կողմից 2020թ. մարտի 2-ին իրականացվել են ուսումնասիրություններ «Սևան» հէկի ջրընդունիչների, ջրթողնման ջրատարի, Գեղամավանի ջրաչափական դիտակետի և թունելի ելքից մինչև սեգմենտաձև վահանակի տարածք:

 Պարզվել է, որ «Սևան» հէկի ջրընդունիչների վահանակները փակված վիճակում են, իսկ  հոլոգրաֆիկ կնիքները՝ անվնաս: Սևանա լճից ջրառ չի իրականացվել:

 Գեղամավանի ջրաչափական դիտակետում ջրի ելքը կազմում էր մոտ 60լ/վ, ինչը սեգմենտաձև վահանակի բացվածքից թափվում էր Հրազդան գետ: Այդ ջրաքանակի հիմնական մասը գոյանում է հէկի տարածքի, մոտ 6կմ երկարությամբ թունելի գրունտային ջրերից:

Ստացվում է, որ Նոր Հայաստանում հոսանք ապահովելու համար դատարկում են Սեւանը, ինչը, տեղի չի ունեցել նախկինում: 

Հայկ Գևորգյան

Ստյոպա Սաֆարյանը հայտնվեց ոչ թե սաունայում, այլ դատարանում

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում մեկնարկել LIVEnews.am-ի լրագրող Թագուհի Ասլանյանն ընդդեմ ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանի դեմ դատական առաջին նիստը։ Մեր գործընկերուհին ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանից պահանջում է անձնական վիրավորանք հասցնելու համար հրապարակային ներողություն և փոխհատուցում։

Կողմերը նախ անդրադարձան հայցի հիմքին եւ պահանջներին: Հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Վիաբյանը դատարանին ներկայացրեց, որ պատասխանող Ստոյպա Սաֆարյանը վիրավորել է իր վստահորդին, ասելով. «Ես չեմ  համենում։ Ինձ հրավերներ մի ուղարկեք ո՛չ սաունաների, ո՛չ ձեր տարածքների, ո՛չ ձեր տների, դուք իմ կինը չեք, որ ինձ որևէ տեղ հրավիրեք, իմ կինը կարող է ինձ տեղ հրավիրել»: Միառժամանակ նշելով, որ վիրավորանքը ուղղված էր ամձամբ լրագրողի անձին:

Փաստաբանը դատարանին ներկայացրեց, որ վերոնշյալ վիրավորական արտահայտությունները արձանագրել են նաեւ մի շարք լրատվամիջոցներ, որոնք էլ տարածվել են  համապատասխան լրատվամիջոցներով: Եվ, որ դիմել են դատարան, որպեսզի դատարանը  պարտավորեցնի Ստոյապա Սաֆարյանին` հրապարակային ներողություն խնդրել և բարոյական վիրավորանքի համար վճարել՝ 1 մլն դրամ, որպես փոխհատուցում։

Պատասխանող կողմը` Ստյոպա Սաֆարյանը եւ իր ներկայացուցիչն էլ գտնում են, որ հայցը անհիմն է եւ ենթակա է մերժման:

Պատասխանելով նիստը նախագահող դատավորի եւ հայցվոր կողմի հարցերին, մասնավորապես, թե ինչի՞ց է ենթադրել, որ լրագրողը նրան հրավիրում է սաունա` Ստյոպա Սաֆարյանը կտրուկ պատասխանեց. «Ես այդպես եմ ենթադրել»: Ապա կատարեց հաջորդ դարակազմիկ արտահայտությունը. «Ես չգիտեի, որ իմ գրասենյակ ներխուժողը լրագրող է, ես նրան չեմ Ճանաչել, որպես լրագրող»: Ապա րոպեներ անց ինքն իրեն հերքելով նկատեց. «Ես գիտեի, որ նրանց լրատվամիջոցը զբաղված է իմ եւ իմ ընտանիքին վիրավորող նյութեր»:

Այսինքն մի դեպքում պարոն Սաֆարյանը փաստում էր, որ չի ճանաչում լրագրող Թագուհի Ասլանյանին, բայց մյուս դեպքում` վստահ է, որ լրատվամիջոցը, որտեղ լրագրողը աշխատում է իր եւ իր ընտանիքի մասին բացասական նյութեր է հրապարակում:

Ավելին, ըստ պարոն Սաֆարյանի, նա իրավունք ուներ ենթադրելու, որ Թագուհի Ասլանյանը եկել էր ասենք իրեն ասֆալտին փռելու. «Այ՛ո, քանի որ ես չէի ճանաչում նրան, որպես լրագրող, կարող էի ենթադրել ամենատարբեր բաները, օրինակ, որ եկել է ինձ ասֆալտին փռելու կամ չգիտեմ ինչ»:

Սաֆարյանը լիքը սուտ էր ասում ու դա ապացուցելի է, հաջորդ նիստի ժամանակ մենք կապացուցենք

 

Աննա Հակոբյանի ընկերուհին նոր պաշտոն է ստացել

Քննչական կոմիտեի լրատվական վարչության նախկին ղեկավար Նաիրա Հարությունյանը նոր պաշտոն է ստացել: Վերջինս տեղափոխվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ, որտեղ վերահսկում է բոլոր ուժային կառույցների լրատվականների գործունեությունը: Մեր տեղեկություններով Նաիրա Հարությունյանը վարչապետի տիկին Աննա Հակբոյանի մտերիմ ընկերուհին է, հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանի վստահված անձը: 

Ա. Ավագյան 

 

Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետի որոշմամբ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ նա նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

 

«Այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը»

«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։ Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին: Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-երի յուրաքաչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար: Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը», - այս մասին գրում է ՀՀ պաշտպանության նախարարի արդեն նախկին մամուլի քարտուղար ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

Լիլիթ Մակունցի և ԱՄՆ հայ համայնքի հանդիպումը հարթ չի անցել

«Պարզվում է, այս օրերին Վաշինգտոնում են ոչ միայն Աննա Հակոբյանն ու Մելանյա Թրամփից «խիզախ կին» մրցանակին արժանացած Լյուսի Քոչարյանը, այլև Լիլիթ Մակունցը, որը մարտի 3-ին փակ հանդիպում է ունեցել «Քարնեգի հիմնադրամի» գիտական կենտրոնում: 

Միջոցառմանը մասնակցել են նախկին դեսպաններ, փորձագետներ, դիվանագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, մասնավորապես ներկա են եղել Ասո Դավիդյանը, Արամ Համփարյանը, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: 

Պարզվում է, հանդիպումն այդքան էլ հարթ չի անցել, քանի որ հյուրերը շուրջ 1,5 ժամ փորձել են Մակունցից գեթ մեկ հոդաբաշխ բացատրություն և հիմնավորում ստանալ ապրիլի 5-ի հանրաքվեի անհրաժեշտության վերաբերյալ, սակայն այդպես էլ համոզիչ հիմնավորումներ չեն լսել: 

Ինչպես պնդում է հանդիպման մասնակիցներից մեկը, ներկաները փորձել են հասկանալ մի քանի դատավորի փոխելու պատճառով հանրաքվեի կազմակերպման տրամաբանությունը: 

Ի դեպ, հանդիպման հենց նույն օրը «Քարնեգիի» փորձագետ Թոմ Դե Վաալը բավականին կոշտ հոդված է հրապարակել հեղինակավոր «World Politics Review» պարբերականում, որտեղ քննադատել է ՀՀ իշխանություններին` իրավունքի գերակայության սկզբունքի ոտնահարման համար, նշելով, որ թափանցիկ ընտրությունների կազմակերպումը դեռևս ժողովրդավարության գրավական չէ»,-գրում է թերթը: 

Ով է հրահանգել ջարդուփշուր անել «Վստրեչի Ապերի» տունը «Ժողովուրդ»

«ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի պաշտոնավարմանը մնացել է 13 օր, եւ ինչպես Ազգային ժողովում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 19-ին հայտնի կլինի՝ Արման Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել որպես ոստիկանապետ, թե հրաժեշտ կտա այդ պաշտոնին:

Եվ, ահա, ոստիկանապետի աթոռին մնալու հեռանկարը Արման Սարգսյանին գցել է ցայտնոտի մեջ: Այն, ինչ մարտի 5-ին կատարվել է հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի տանը, չի տեղավորվում որեւէ տրամաբանության մեջ ու ոչ մի աղերս չունի նոր Հայաստանի իրականության հետ:

Անցած գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող տների վրա։ Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաեւ կատարել հափշտակություն՝ տանելով բնակարանից օծանելիք, ոսկյա շղթա:

Այս տեղեկությունը երեկ հայտնեց Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Արամ Վարդանյանի սանիկ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, ցույց տալով կոտրված ապակիները, հայտարարեց. «Մայրը, փոքր երեխան քնած են եղել։ Ապակին կոտրել են, զենքը պահել են նրանց վրա. երեխան լուրջ վնասներ է կրել»։

Ուշագրավն այն է, որ այդ վայրագություններին անձամբ ականատես է եղել Էրեբունու ոստիկանապետը՝ Խորեն Բարխոյանը: Արամ Վարդանյանի հարեւանները երեկ լացելով ArmLur.am-ին պատմում էին, որ ողջ գիշեր չեն քնել, լսել են, թե ինչպես են Վարդանյանի հարազատները գոռում, օգնություն խնդրում: Սա ոչ այլ ինչ է, քան ոստիկանական ահաբեկչություն` ուղղված ՀՀ քաղաքացու դեմ: Ու կապ չունի` քաղաքացին ով է, ինչքան հնչեղ անուն ունի: Եթե նա հանցանք է կատարել, պետք է նրան պատժել օրենքով` պահպանելով բոլոր նորմերը, ոչ թե հարձակվել տան վրա` կանանց ու երեխաներին սպառնալով զենքով ու տանից ոսկե շղթա կամ օծանելիք տանելով:
Նշենք, որ երեկ այդպես էլ ո՛չ ոստիկանությունը, ո՛չ Քննչական կոմիտեն պաշտոնապես չհայտնեցին, թե ինչու էին բեմականացրել այդ շոուն. Միայն հայտնի դարձավ, որ կա Վարդանյանին բերման ենթարկելու որոշում. թե ինչ գործով, ինչու, ինչ հիմքով, պարզ չէ: Արդյոք այսկե՞րպ է փորձում ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը բարձրացնել ոստիկանության վարկանիշը եւ նշանակվել որպես ոստիկանապետ. ամոթալի է:

Այս արարքը պետք է խստագույնս պատժվի եւ արժանանա կոշտ գնահատականի ամենաբարձր մակարդակով, հակառակ դեպքում` ժամանակը չի ների այս վայրագությունն ու թշնամությունը»:

 

 

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

СОБАКА БЫВАЕТ КУСАЧЕЙ ТОЛЬКО ОТ ЖИЗНИ СОБАЧЬЕЙ (ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՆԱԼՈՒ ԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Կինոլոգների համաշխարհային կազմակերպության` հայաստանյան թափառող շները կատաղել են, որովհետեւ հեղափոխության իրենց մասնակցությունը անտեսվել է, իշխանությունը զավթողներն ամեն ինչ յուրացրել են, անգամ իրենց հասանելիք ոսկորները:

 

ԱԲՍՈՒՐԴ

Էս ինչ զուլում երկիր ա, միայն Հայաստանի վարչապետը կարող է ծաղկուն Ծաղկաձորը մի ակնթարթում դարձնել Կորոնաձոր:

 

ՀԱՐԵՎԱՆԻ ՇՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ Ա (ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՆԻԿՈԼԻՆ ՇՈՒՆ ՆՎԻՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 

«Այո»-ի շտաբից հայտնում են, որ Նիկոլին շուն նվիրելուց հետո Չալոն իր կամանդով հեռացել է շտաբից:

 

ՈՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԻ, ՈՎ ԳՆԱ ՍԱՆԱՏՈՐԻԱ

 

Էս ինչ զուլում աշխարհ ա, հայկական չալոները հեղափոխություն անեն, Նիկոլը վրացական  շան թուլին գրկի-սիրի:

 

ՀՈԳԻ, ՀՈԳԻ, ԵՍ ՀՈԳԵԿԱՆՉՆ ԵՄ (ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ԽՈՍՆԱԿԻ ՀՈԳԻՆ (ԴՈՒԽԸ) ԿԱՆՉԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Սպիրիտների համաշխարհային ասոցիացիայից հայտնում են` Հայաստանի նոր իշխանությունից ում հոգին էլ որ կանչում ես, Սորոսն է հայտնվում` իր երեսուն արծաթով:

Թարմ տվյալներ ԹալինիցՍրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվըՀայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող)Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանըՀայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքներըՇիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսըՎրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվելՕմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեքԻնչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերումԹրամփը հայհոյել է ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան զինվորականինՈր հատապտուղը կօգնի բարելավել հիշողությունը եւ տրամադրությունըՄարիամ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակելԻ՞նչ վտանգներ կարող են թաքնված լինել տոնածառներումՎանաձորի համայնքապետի պաշտոնակատարը ծառայողական մեքենայով էր այցելել ՔՊ շտաբ (ֆոտո)ՄԻԵԴ-Ը ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ Է ԲԱՔՎԻՆ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԳԵՐԵՎԱՐՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ Ահազանգ Եղվարդից, ՔՊ-ի համար ուղղորդում ենՕրվա հանդիպումների անոնսԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից անջատվածՍտեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել էՎարչապետի հետ երբևէ խնդիր չեմ ունեցել. Դիանա ԳասպարյանԲելառուսից ևս 419 փախստական վերադարձվել է ԻրաքՕգտակա՞ր է արդյոք, թե՞ վնասակար սուրճից լիովին հրաժարվելըՍասուն Մկրտչյան, Ադամ Սահակյան, հաղթանակած հերոսներ, որոնց ժամանակն ու տարածությունը ոչ թե մոռացնել է տալիս, այլ ամեն օր յուրովի է վերածնում նրանց անունն ու սխրանքներըԳիտնականները պարզել են, թե ինչն է omicron-շտամին «ավելի մարդկային» դարձրելՈստիկանները բերման են ենթարկել Դավիթ Համբարձումյանի կողմնակից Այնթապ համայնքի ղեկավարինԸնդդիմությունն է հանձնել հողերը. Մասիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուՇնորհակալ եմ քեզ` Ադամս, այն հպարտության համար, որ տվել ես ինձ...Հերոսածին մայրիկի գրառումըԺամը 11։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 6,15 տոկոսըԳյումրիում վրաերթի են ենթարկել 38-ամյա կնոջ և 12-ամյա երկու աղջիկների7 նշան, որ տղամարդը զղջում է եւ ցանկանում է ետ բերել ձեզ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ