Կհաջողվի արդյո՞ք Իրինա Գևորգյանին վերջապես նվաճել կանանց շախմատի Ուզբեկստանի չեմպիոնուհու տիտղոսը Ցավոք գնդակը իր չար գործն արեց, ընկա վիրավոր, արյան մեծ դաշտում. Newsmedia.am-ը շարունակում է ներկայացնել մեր նահատակված Հերոսների սխրանքի ուղղին <<Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության>> շարժումը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ է. տեսանյութ Երթը շարժվեց ՄԱԿ-ի գրասենյակ. տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը պաշտոն ու գնդապետի կոչում են շնորհել ՌԴ-ում հետախուզվողին Անվտանգության խորհուրդը հրապարակել է Օնիկ Գասպարյանի զեկույցի ձայնագրությունը (Տեսանյութ Մեկնարկեց <<Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության>> շարժման երթը. ուղիղ Ռոբերտ Բադալյանն ևս ապահովեց բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալը ՀՐԱՆՏ ԹԱԴևՈՍՅԱՆԻ ՇՔԵՂ ԱԼԲՈՄԸ ՎԱՅԵԼԵԼՈՎ Արտաշես Գեղամյան. Հայաստանի կորուստը Ռուսաստանի համար կվերածվի Հյուսիսային Կովկասի կորստի


Մեր գլխավերեւում՝ սարի վրա, թուրքերն էին, ողջ մնալու հավանականությունը հիսուն-հիսուն էր.Պատերազմը՝ լեգենդար հրամանատար Վլադիմիր Բալայանի որդու՝ Ալեքսեյ Բալայանի աչքերով

Հանդիպում

Այնքան հերոսներ են ապրում մեր կողքին, իսկ մենք նրանց հաճախ չենք ճանաչում և հավուր պատշաճի չենք մեծարում․․.Հերոսներ, որոնք կյանքի գնով կասեցրեցին մոլեգնող աղետը․ բառի բուն իմաստով․ խիզախումից մինչև կյանքը դնելով, առանց հետ նայելու․․․

Նման հերոսների շարքին է դասվում  լեգենդար հրամանատար Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը, ով արցախյան երկրորդ պատերազմի ամենաթեժ օրերին՝  խախտելով ԱՀ նախագահի հետ պայմանավորվածությունը, վտանգելով սեփական կյանքը՝ գերի է վերցրել սիրացի ահաբեկչի՝ ի ցույց դնելով աշխարհին, որ հայ զինվորի, Հայոց բանակի դեմ կռվում են մեծամասամբ վարձկան ահաբեկիչներ: Նշված սխրանքի համար Ալեքսեյ Բալայանը պարգևատրվել է  «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, պարգեւներից անմասն չեն մնացել նաեւ իր զինակից ընկերները:

Ի՞նչպես է մեր տղաներին հաջողվել գերի վերցնել ահաբկչին, ինչպիսի՞նն էր պատերազմը՝ պատերազմի ողջ արհավիրքը սեփական մաշկի վրա զգացած մեր Հերոսի աչքերով <<Իրավունքը>> փորձել է հետաքրքրվել անձամբ լեգենդար հերոսին արժանի որդուց՝ ԱԼԵՔՍԵՅ ԲԱԼԱՅԱՆԻՑ, ով պատմեց.

-Մեր աշխարհազորը  ձեւավորվել եւ սկսել է պայքարել Մարտակերտից, հետո, իրավիճակի թեժացման հետ կապված, կիսեցինք մեր՝ Վլադիրմիր Բալայանի անվան երեք հարյուր հոգանոց ջոկատը: Շուրջ ութսուն հոգով մենք առանձնացանք դեպի Կարմիր շուկա, որովհետեւ իրավիճակը այդ հատվածում շատ լարված էր, եւ լրացուցիչ օգնության կարիք կար հենց այդ կետում: Կարմիր շուկայում մենք մեր առաջին խրամատները գծեցինք եւ ողջ՝ մեզ վստահված ճակատով, դիրքավորվեցինք: Ինը օր մնացել ենք այնտեղ, օրը երկու-երեք անգամ թեժ մարտերի էինք բռնվում սիրացի ակաբեկիչների հետ: Ինչու եմ ասում սիրացի ահաբեկիչների, որովհետեւ հարյուր հոգուց բաղկացած ջոկատի իննսուն տոկոսը վարձկաններ էին:

-Պարոն Բալայան, ի՞նչպես Ձեզ հաջողվեց գերի վերցնել ահաբեկչին:

-Մեր հերթական մարտերի ընթացքում նրան նկատել էինք, վերջինս անտառում էր մենակ, վիրավոր ընկած: Իրենց լեզվով ալախ-ակբար էր կանչում, օգնություն խնդրում: Սկզբում մտածում էինք, որ հնարավոր է ծուղակ լինի, անգամ այդ օրը երեկոյան կապվեցի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ իրավիճակը ներկայացնելու, պատմեցի նաեւ, որ սիրիացի վարձկան է մեր առաջ անտառում: Նախագահը ասաց շատ լավ կլինի, որ կարողանանք վերցնել այդ վարձկանին, որպեսզի աշխարհին ցույց տանք, թե ովքեր են մեր դեմ կռվում, բայց նաեւ խորհուրդ տվեց, այսպես ասաց, ռիսկավատ չանեք, վտանգավոր է: Ամբողջ գիշեր տղաներով մտածում էինք, թե ինչ անենք, որ ճիշտ լինի, քանի որ կար տեսակետ տղաների մեջ, որ չի բացառվում, որ ծուղակ լինի: Առավոտ կանուղ յոթի կողմերը որոշեցինք որոշ խմբով առաջանալ եւ վերցնել այդ վարձկանին: Ամենաառաջինը մեր ջոկատից այդ վարձկանին մոտեցան Խաչատրյան Հարութը ու Բաղունց Արմենը, ապա Գարիկ Գալստյանը, որը նույն օրը զոհվեց: Իսկ եւս եւ Արթուր Մնացականյանը հսկում էինք շուրջբոլորը, որպեսզի գործողությունը հասցնենք իր նպատակին: Մեր գլխավերեւում սարի վրա թուրքերն էին, եւ ողջ մնալու հավանականությունը հիսուն-հիսուն էր: Մեծ էր հավանականությունը, որ թշնամու թիրախում կարող էինք հայտնվել: 

-Երբ վարձկանը այլեւս Ձեր, այսպես ասած, ձեռքերում էր, ի՞նչ էր ասում, ի՞նչպես էիք հասկանում նրան;

-Երբ սկզբում բռնեցինք մեր ոտքերն էր համբուրում, լացում էր, հիստերիկություն անում: Իրենց լեզվով ասում էր, որ եկել են հստակ աշխատավարձով, ամեն հայի գլուխը հարյուր դոլար եւ նման այլ արտահայտություններ: 

-Պատերազմից հետո, հետաքրքրվե՞լ եք այդ ահաբեկչի ճակատագրով:

-Որքանով, որ ես եմ տեղյակ, հստակ չեմ կարող ասել, նա շարունակում է մնալ մեր երկրում: Ավելին, որպես ահաբեկիչ դատապարտվելու է: Նորից եմ կրկնում իմ ունեցած տեղեկություններով, նա որպես գերի չի հանձնվելու, որովհետեւ քննության ընթացքում նրան վերցնելու օպերացիային մասնակից անձիք գնացել եւ ցուցմունք են տվել, թե ինչպես է դեպքը եղել, որ հատվածում ենք նրանք վերցրել եւ նման մանրամասներ: 

-Պարոն Բալայան, ինքներդ անցել եք պատերազմի դաժան ճանապարհով, որն՞  էր ըստ Ձեզ նման՝ ցավալի ելքի պատճառը:

-Մի քանի երկրի շատ հզոր բանակներ են կռվել մեր դեմ՝ ամենաժամանակակից զենքերով: Վերջին երեսուն տարվա մեջ աշխարհում տեղի ունեցած ամենադաժան պատերազմն էր արցախյան երկրորդ պատերազմը, ինչ զենք ունեին օգտագործեցին հայի դեմ: Անհարին էր դիմակայել, եթե պատերազմը չկանգներ լինելու ցեղասպանություն: Ասածս կարող են փաստել այն տղաները, ովքեր մնացել են ռազմի դաշտում մինչեւ վերջին օրը: Իսկ ովքեր փախած էին, այսօր իրավունք են վերապահում մեծ-մեծ խոսել: Մեծ մասը ուզում էր պատերազմին մասնակից լինել հեռվից, երիտասարդության մեծ մասը, ովքեր պարտավոր էին կանգնել եւ մաչտչնչել մինչեւ վերջ՝ կամ փախնում էր կամ գլուխ պահում, այդպես չի լինում:  Պատկերացրեք, եթե Սմերչ տեսակի զենքը տրված էր, որ պետք է խփեին քաղաքի վրա, իրենք այդ զենքով մի քանի անգամ պոստի վրա էին խփում: Եթե չկանգներ  պատերազմը, հաջորդ օրը կորցնելու էինք Ստեփանակերտը, որից հետո շրջափակման մեջ կընկներ Մարտունին, որին հաջորդելու էր թուրքի մշտական ձեռագիրը՝ ցեղասպանությունը: Սա իմ կարծիքն է:

-Պարոն Բալայան, ցավոք, մենք ականատես եղանք, որ Ձեր եւ Ձեր ջոկատի տղաների սխրանքը որոշ անձիք, մեղմ ասած, փորձում են ստվերել: Ընդհուպ, որ նոյեմբերի մեկին Ձեր ջոկատին նահանջի հրաման է տրվել:

-Այո, շատ մեծ ցավ եմ ապրում, առավելեւս, որ որ այդ անհիմն բամբասանքները տարածվում են առանց մանրամասնություններին տեղյակ լինելու: Հենց նման կեղտոտ բամբասանքներն են ստեղծում պատերազմի մասին աղավաղված իրականություն: Ես չեմ ուզում անդրադառնալ այս ստին, առավելեւս, որ ճշմարտությունն ակնհայտ է: Ցանկանում եմ ընդգծել միայն, որ ոչ մեկը մեզ նահանջի հրաման չի տվել` ես դա ասում եմ, որպես ջոկատի հրամանատար: Իրականում նոյեմբերի մեկին տեղի է ունեցել հերթափոխ` մենք գնացել ենք Մարտունի, մեր փոխարեն Կարմիր Շուկա-Շեխեր դիրքը մեկ այլ ջոկատ է ուղարկվել: Եվ, վերջապես, ասվածս փաստում է նաեւ այն, որ  Կարմիր Շուկան հիմա էլ, փառք Աստծո  մեր վերահսկողության տակ է: Պարզապես շատ մեծ ցավ եմ, որ ոմանք ինչ-ինչ հանգամանքներից դրդված փորձում են խեղաթյուրել իրողությունները, այն էլ հիմա, երբ բոլորս, ինչպես երբեւէ պետք է համախմբված մեր երկրի կողքին կանգնենք:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Կհաջողվի արդյո՞ք Իրինա Գևորգյանին վերջապես նվաճել կանանց շախմատի Ուզբեկստանի չեմպիոնուհու տիտղոսըՑավոք գնդակը իր չար գործն արեց, ընկա վիրավոր, արյան մեծ դաշտում. Newsmedia.am-ը շարունակում է ներկայացնել մեր նահատակված Հերոսների սխրանքի ուղղին շարժումը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ է. տեսանյութԵրթը շարժվեց ՄԱԿ-ի գրասենյակ. տեսանյութՆիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը պաշտոն ու գնդապետի կոչում են շնորհել ՌԴ-ում հետախուզվողինԱնվտանգության խորհուրդը հրապարակել է Օնիկ Գասպարյանի զեկույցի ձայնագրությունը (ՏեսանյութՄեկնարկեց շարժման երթը. ուղիղՌոբերտ Բադալյանն ևս ապահովեց բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալըՀՐԱՆՏ ԹԱԴևՈՍՅԱՆԻ ՇՔԵՂ ԱԼԲՈՄԸ ՎԱՅԵԼԵԼՈՎԱրտաշես Գեղամյան. Հայաստանի կորուստը Ռուսաստանի համար կվերածվի Հյուսիսային Կովկասի կորստի«Թղթի վրա քաղաքականություն խաղալու ժամանակ չունենք». ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆՍտեփանակերտում և Մարտակերտում այսօր կիրականացվեն հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներՌԴ-ն ԵԽԽՎ-ում դեմ է քվեարկել ոչ թե հայ գերիների հարցի ներառմանն, այլ՝ իրենց պետության դեմ օրակարգում ընդգրկված երկու կետին. իրավաբանՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 667 դեպք, մահացել է 24 մարդ«Ո՞վ է շահում ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումից և ով տուժում. հակառուսական անիմաստ վայնասունը». Արփինե ՀովհաննիսյանԱրման Անդրեասյանն ու Արման Ավագյանը հավակնում են ազատ ոճի ըմբշամարտի 2021թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալինՏեղի կունենա երթ դեպի ՄԱԿ-ի գրասենյակ Արարատյան դերբի, թեժ հանդիպում Բունդեսլիգայում․ Ինչ դիտել այսօրԱրցախում մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ բնակչության պատվաստումներըՍննդային թունավորում Տավուշում․ 12-ամյա երեխան մահացել է, 4 քաղաքացի է տեղափոխվել է Իջևանի ԲԿՍեփական բռնապետի «օրինակին» հետևելով, Բաքվում մայր ու մանուկ հերթի տակ այցելում են տխրահռչակ «Ռազմական ավարի զբոսայգին» և ծաղրում մեզ, բայց նաև իրենց.Վարդան ՈսկանյանՔաղաքացիական դիրքորոշման և/կամ քաղաքական հայացքների համար աշատանքից ազատում են բուժաշխատողներին.Գեւորգ ԳրիգորյանՍա Գորիսում է, Սյունիքը հանձնելու ձևը gps «դեմարկացիան»էր, որ բանավոր պայմանավորվածություն էր հոգեխանգարված դավաճանի և իլհամի միջևԷս ողորմելին հիմա էլ տարբեր համայնքներում «քրեական ենթամշակույթի» անվան տակ մարդկանց ապօրինի ձևով բերման ա ենթարկում ու բոլորին պարտադիր հարցնում՝ «ընտրություններին խառնվելու ե՞ք... ինչքա՞ն ձեն կարաք բերեք».Նարեկ ՍամսոնյանԹանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ ոսկու․ NYMEXFacebook-ը ավելացնում է փոդքաստներն ու «կենդանի աուդիո-սենյակները»Նավթի համաշխարհային գներն աճում ենԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵրևանի թիվ 54 երթուղայինում ուղևորին սպանելու մեջ կասկածվող 58–ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզումՏԵՍԱՆՅՈՒԹ. Չենք թալանել, չենք թալանում ու չենք թալանի.«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր Հայկ Բաբուխանյանը Գյումրիում«Հրապարակ»․ Եթե նախագահը չդիմի՝ ընդդիմությունը կդիմի ՍԴԵղանակը Հայաստանում«Փաստ»․ Իշխանությունն ապավինում է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան«Հրապարակ»․ Հրաժարվել են Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ«Փաստ»․ Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը«Հրապարակ»․ Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է«168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում ենԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՄենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Պատերազմը Եռաբլուրում չի ավարտվել. նոր փոսեր են փորվում…Հակառուս բալագանը խաղում է մարդկանց նուրբ նյարդերի վրա. Վահան ԲաբայանՌուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8589 դեպքՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 578-ով«Կգա ազգի առաջ պատասխան տալու ժամանակը»Ես ինձ դժբախտ եմ զգում` Շուշին կորցնելու համար. պետք է պայքարենք, որ հետ բերենք մեր հայրենիքը. Լալա Մնացականյան Չենք խաբել, չենք խաբում եւ չենք խաբի, չենք թալանել, չենք թալանում ու չենք թալանի. Հայկ Բաբուխանյանը` ԳյումրիումԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել ՈւկրաինայիցԳյումրիում բացվեց «Ազգի ձայնի» եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գրասենյակըԵրևանում ասուլիս տալուց հետո Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալն ազատվել է աշխատանքից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ