Ֆերդինանդ Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի ձյուդոյիստին և դարձել բրոզնե մեդալակիր
Սպորտ
Տաշքենդում ընթանում է ձյուդոյի Մեծ Սաղավարտ մրցաշարը, որտեղ մարզիկները պայքարում են նաեւ Օլիմպիական խաղերի վարկանշային միավորների համար:
Մինչեւ 73 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը հաջող ելույթներ է ունեցել և դարձել բրոզնե մեդալակիր։
Նա հաղթանակներ է տարել ուզբեկ, մոնղոլ ու ադրբեջանցի մարզիկների նկատմամբ՝ հասնելով կիսաեզրափակիչ: Այստեղ նա զիջել է ղազախ ձյուդոյիստին:
3-րդ տեղի համար պայքարում Կարապետյանն առավելության է հասել ֆրանսիացի մարզիկի նկատմամբ:
Բրոնզե մեդալից բացի Կարապետյանը վաստակել է նաեւ վարկանշային կարեւոր միավորներ: