Շարժումը իր պահանջը հանձնեց ՄԱԿ-ի գրասենյակին. տեսանյութ Հանձնարարեք բոլոր Երևանյան լաբորատորիաները, դադարեցնեն նման թեսդավորումները Պաշտոնաթող դատավորները հանդիպել են Գագիկ Ջհանգիրյանի հետ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են արտերկրում Մենք հանձնեցինք մեր պահանջը ՄԱԿ-ի գրասենյակին. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. տեսանյութ Կհաջողվի արդյո՞ք Իրինա Գևորգյանին վերջապես նվաճել կանանց շախմատի Ուզբեկստանի չեմպիոնուհու տիտղոսը Ցավոք գնդակը իր չար գործն արեց, ընկա վիրավոր, արյան մեծ դաշտում. Newsmedia.am-ը շարունակում է ներկայացնել մեր նահատակված Հերոսների սխրանքի ուղղին <<Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության>> շարժումը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ է. տեսանյութ Երթը շարժվեց ՄԱԿ-ի գրասենյակ. տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը պաշտոն ու գնդապետի կոչում են շնորհել ՌԴ-ում հետախուզվողին


Հապաղելն ու անգործությունը հանցագործությանը համարժեք է. ՀՀ նախկին վարչապետը՝ ԳՇ հրամանատարությանը

Թեմա
ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կարծիքով՝ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը պարտավոր է խորապես գիտակցել սեփական պատասխանատվությունը Հայրենիքն անվերականգնելի կորուստներից փրկելու գործում:
 
«Թուրքիան եւ Ադրբեջանը արցախյան երկրորդ պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում անց են կացնում երկրորդ, զորամիավորումների եւ զինտեխնիկայի ներգրավման առումով բավականին ընդգրկուն, համատեղ զորավարժություններն, ընդ որում մեր սահմանների ուղղակի հարեւանությամբ: Բնական հարց է առաջանում. բառացիորեն ամիսներ առաջ պատերազմում հաղթած բանակները ինչո՞ւ պետք է իրար հետեւից անցկացնեն համատեղ զորավարժություններ (այս հարցադրումն ավելի առարկայական է դառնում հատկապես այն տեղեկատվության ֆոնին, որ Ադրբեջանը 2021թ իր ռազմական բյուջեն ավելացրել է շուրջ 50%-ով): Արդյո՞ք այդ պետությունները պատրաստվում են նոր լայնածավալ պատերազմական գործողությունների: Կարծում եմ՝ այս հարցին պատասխանելու համար առանձնահատուկ խորաթափանցություն չի պահանջվում: Ո՞ւմ դեմ է պլանավորվում այդ պատերազմը այլեւս կարեւոր չէ, քանի որ բոլոր դեպքերում այն չի շրջանցելու Հայաստանը: Իսկ եթե հաշվի առնենք թե՛ Էրդողանի եւ իր արտգործնախարարի եւ թե՛ Ալիեւի վերջին օրերի հայտարարություններն, ապա առանց վարանելու կարող ենք արձանագրել, որ մենք կանգնած ենք նոր, այլեւս Հայաստանի հանդեպ սանձազերծվող, պատերազմի շեմին:
 
Այս պնդումն ավելի ակտուալ է հնչում հատկապես Սյունիքի ռազմավարական կարեւորության դիրքերը ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ թողնելու մասին Վարչապետ կոչված անձի որոշման լույսի ներքո: Եվ եթե ավելացնենք այն աղմկահարույց փաստը, որ Կապանի փողոցներով երթեւեկում եւ նկարահանումներ են անում ազերի զինվորականներն, ապա իրավիճակն առավել քան սպառնալի է ներկայանում:
 
Բոլորովին չկարեւորելով ստեղծված իրավիճակի սպառանալիությունը արձանագրող հավելյալ փաատեր ներկայացնելու անհրաժեշտությունը (իսկ դրանք շատ շատ են), ըստ իս, առանձնահատուկ կարեւորություն է ստանում այդ սպառնալիքներին դիմագրավելու մեր քայլերի խնդիրը:
 
Այլևս պարզ է, որ սպառնալիքի տակ է ոչ թե Հայոց Պետությունը, այլ Հայաստանի գոյությունն ընդհանրապես: Ավելին, այլեւս որեւէ կասկած չի հարուցում այն, որ մեր Հայրենիքի գոյության բոլոր սպառնալիքների ‹‹գլխավոր ճարտարապետը››, մեր ազգային անվտանգության համար մեկ սպաառնալիքը՝ Վարչապետն է եւ նրա հենարանը հանդիսացող ուժայինները՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Դատախազությունը, քնչական մարմիններն ու նրա ուսապարկերը:
Սակայն նույնչափ ակնհայտ է, որ մեր պետության անվտանգության համար մեկ երաշխավորը Բանակն է՝ ի դեմս Գշխավոր Շտաբի եւ Զինված ուժերի հրամկազմի:
 
Գլխավոր Շտաբը եւ կորպուսների հրամանատարները փետրվարի 25-ին հանդես եկան հայտարարությամբ, որով, գնահատելով երկրի անվտանգային վիճակը ծայրաստիճան մտահոգիչ, պահանջեցին երկրի Վարչապետի եւ նրա Կառավարության հրաժարականը: Թվում էր, որ այդ հայտարարությամբ Գլխավոր Շտաբը հրապարակավ արձանագրում էր, որ Հայաստանի Զինված Ուժերը խորապես գիտակցում եմ մեր Պետության անվտանգության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության ապահովման խնդրում իրենց սահմանադրական պատասխանատվությունը եւ պատրաստ են այն իրացնել՝ անվտանգության գլխավոր խոչնդոտը հեռացնելու միջոցով:
 
Եվ թեպետ ԳՇ հայտարարությունը մեծ ոգեւորությամբ ընդունվեց հասարակության ճնշող մեծամասնության կողմից եւ արժանացավ հանրության լուրջ աջակցությանը, այդուհանդերձ մենք Գլխավոր Շտաբի ղեկավարության կողմից իր սահմանադրական պարտքի կատարմանը ուղղված որեւէ քայլի ականատեսը չեղանք:
 
Ոմանք փորձում են այս իրավիճակում քննադատության սլաքներն ուղղել դեպի ընդդիմությունը, թե ինչո՞ւ ընդիմությունը չի օգտվում ԶՈՒ հրամկազմի առերեւույթ աջակցությունից եւ չի գնում կտրուկ քայլերի: Բոլորովին չմերժելով Հայրենիքի փրկության գործում ընդիմության գործողություններում իրավիճակին համապատասխան վճռականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, այդուհանդերձ պետք է փաստել, որ հենց 17-ի նախաձեռնության շնորհիվ ձեւավորվեց Հայրենիքի փրկության շարժումը, որին այսօր միացել են հազարավոր մտավորականներ, արվեստի եւ գիտության ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, տեղական ինքնկառավարման մարմիններ, սփյուռքյան կառոույցներ, սովորական քաղաքացիներ եւ հանրային կյանքի այլ մասնակիցներ: Եվ հենց նրանք իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին ԳՇ պետին եւ ԶՈՒ հրամկազմին եւ հետեւողականորեն պահանջում են ՀՀ Նախագահից իր սահմանադրական պարտավորությունների անշեղ կատարումը:
Բայց նույնիսկ այդ պայմաններում երկրի անվտանգությունը երաշխավորելու գործում ԶՈՒ հրամանատարության սահմանադրական պարտավորությունները բոլորովին չեն նվազում: Ավելին, եթե մի պահ պատկերացնենք, որ հանրությունը չի գիտակցում այն իրական սպառնալիքները, որոնք կախված են մեր ժողովրդի գլխին եւ չի ձեռնարկում ինքնակազմակերպման գործողություններ, արդյո՞ք Գլխավոր Շտաբի պետը կամ ԶՈՒ հրամկազմը լոկ հայտարարությամբ հանդես գալով կարող էր համարել, որ իր սահմանադրական պարտավորությունը կատարել է: Անշուշտ՝ ո՛չ, որովհետեւ ԶՈՒ Գլխաավոր Շտաբը պատասխանատու է մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար, առկա սպառնալիքները չեզոքացնելու համար, այլ ոչ թե այդ մասին հանրությանը տեղեկացնելու համար: Ուստի՝ միանգամայն արդարացված են մեր հանրության սպասելիքները ԳՇ հրամանատարությունից՝ պատմական զարգացումների ներկա փուլում խորապես գիտակցել սեփական պատասխանատվությունը Պետությունն ու Հայրենիքն անվերականգնելի կորուստներից փրկելու գործում եւ դիմել համապատասխան գործողությունների: Այս առումով ես համակարծիք եմ Դավիթ Շահնազարյանի հետ եւ համոզված եմ, որ հանրությունն իրավունք ունի պահանջել Օնիկ Գասպարյանից համապատասխան գործողություններ:
 
Միաժամանակ ավելորդ չէ նշել, որ օրենքով ռազմական դրության պայմաններում բոլոր ուժալին կառույցների (ԱԱԾ, Ոստիկանություն, ԱԻՆ) զինված ստորաբաժանումները (ներքին զորքեր, ալֆա, պետական պաշտպանության ծառայություն և այլն) անցնում են ԶՈՒ օպերատիվ կառավարման տակ և այս տեսակետից Գլխավոր Շտաբի պետը պետք է իր ձեռքը վերցնի բոլոր այդ միավորների գործողությունների օպերատիվ կառավարումը՝ օրենքի ողջ խստությամբ, ընդհուպ ձերբակալումը, բացառելով դրանց ներգրավումը ցույցերի ընթացքում, բացառելով նաև դրանց կողմից խաղաղ ցուցարարների հանդեպ բիրտ ուժի կիրառումը կամ դրա ցուցադրումը (վերջինիս վառ օրինակը ԱԺ-ում դիպուկահարների և զինված ոստիկանների հայտնվելն էր): Այս առումով առնվազն տարօրինակ էր, որ ԳՇ պետի օպերատիվ կառավցարման տակ գտնվող նշված ոստիկանական ստորաբաժանումները արգելափակել էին հենց ԳՇ պետին ի պաշտպանություն պահեստազորի սպաների և ծառայողների հանրահավաքը Պաշտպանության նախարարության առջեւ:
 
Իրադարձությունների զարգացումն այնպիսին է, որ ԶՈՒ հրամկազմը պետք է չհապաղի Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտավորությունը կատարելու ուղղությամբ վճռական քայլերի դիմելու գործում: Այլապես մենք կհայտնվենք այն վիճակում, որում հայտնվեց Արցախը պատերազմից առաջ: Ես ի նկատի ունեմ այն, որ ինչպես Փաշինյանը պատերազմից առաջ գլխատեց Արցախի Պաշտպանության Բանակը՝ստիպելով հեռացնել բոլոր փորձառու եւ պատերազմի բովով անցած հրամանատարներին՝ փոխարինելով նրանց անփորձ ապաներով՝ աջ ու ձախ կոչումներ շնորհելով, այնպես էլ մեր պարագայում, հապաղելու դեպքում, նա կամ կհեռացնի ԶՈՒ հրամկազմի իրեն աննազանդ ղեկավարներին կամ կձերբակալի նրանց՝ փոխարինելով անփորձներով:
 
Մի խոսքով, Արցախը դե ֆակտո կորցնելուց հետո, Փաշինյանի ձեռամբ մենք կանգնած ենք ոչ թե Պետությունը, այլ Հայաստանը կորցնելու ռեալ վտանգի առջեւ, եւ սա պետք է գիտակցի նախ եւ առաջ Գլխավոր Շտաբի հրամանատարությունը: Հապաղելն ու անգործությունը հանցագործությանը համարժեք է», - գրում է ՀՀ նախկին վարչապետ Խ. Հարությունյանը:
Շարժումը իր պահանջը հանձնեց ՄԱԿ-ի գրասենյակին. տեսանյութՀանձնարարեք բոլոր Երևանյան լաբորատորիաները, դադարեցնեն նման թեսդավորումներըՊաշտոնաթող դատավորները հանդիպել են Գագիկ Ջհանգիրյանի հետԱրմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են արտերկրումՄենք հանձնեցինք մեր պահանջը ՄԱԿ-ի գրասենյակին. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. տեսանյութԿհաջողվի արդյո՞ք Իրինա Գևորգյանին վերջապես նվաճել կանանց շախմատի Ուզբեկստանի չեմպիոնուհու տիտղոսըՑավոք գնդակը իր չար գործն արեց, ընկա վիրավոր, արյան մեծ դաշտում. Newsmedia.am-ը շարունակում է ներկայացնել մեր նահատակված Հերոսների սխրանքի ուղղին շարժումը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ է. տեսանյութԵրթը շարժվեց ՄԱԿ-ի գրասենյակ. տեսանյութՆիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը պաշտոն ու գնդապետի կոչում են շնորհել ՌԴ-ում հետախուզվողինԱնվտանգության խորհուրդը հրապարակել է Օնիկ Գասպարյանի զեկույցի ձայնագրությունը (ՏեսանյութՄեկնարկեց շարժման երթը. ուղիղՌոբերտ Բադալյանն ևս ապահովեց բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալըՀՐԱՆՏ ԹԱԴևՈՍՅԱՆԻ ՇՔԵՂ ԱԼԲՈՄԸ ՎԱՅԵԼԵԼՈՎԱրտաշես Գեղամյան. Հայաստանի կորուստը Ռուսաստանի համար կվերածվի Հյուսիսային Կովկասի կորստի«Թղթի վրա քաղաքականություն խաղալու ժամանակ չունենք». ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆՍտեփանակերտում և Մարտակերտում այսօր կիրականացվեն հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներՌԴ-ն ԵԽԽՎ-ում դեմ է քվեարկել ոչ թե հայ գերիների հարցի ներառմանն, այլ՝ իրենց պետության դեմ օրակարգում ընդգրկված երկու կետին. իրավաբանՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 667 դեպք, մահացել է 24 մարդ«Ո՞վ է շահում ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումից և ով տուժում. հակառուսական անիմաստ վայնասունը». Արփինե ՀովհաննիսյանԱրման Անդրեասյանն ու Արման Ավագյանը հավակնում են ազատ ոճի ըմբշամարտի 2021թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալինՏեղի կունենա երթ դեպի ՄԱԿ-ի գրասենյակ Արարատյան դերբի, թեժ հանդիպում Բունդեսլիգայում․ Ինչ դիտել այսօրԱրցախում մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ բնակչության պատվաստումներըՍննդային թունավորում Տավուշում․ 12-ամյա երեխան մահացել է, 4 քաղաքացի է տեղափոխվել է Իջևանի ԲԿՍեփական բռնապետի «օրինակին» հետևելով, Բաքվում մայր ու մանուկ հերթի տակ այցելում են տխրահռչակ «Ռազմական ավարի զբոսայգին» և ծաղրում մեզ, բայց նաև իրենց.Վարդան ՈսկանյանՔաղաքացիական դիրքորոշման և/կամ քաղաքական հայացքների համար աշատանքից ազատում են բուժաշխատողներին.Գեւորգ ԳրիգորյանՍա Գորիսում է, Սյունիքը հանձնելու ձևը gps «դեմարկացիան»էր, որ բանավոր պայմանավորվածություն էր հոգեխանգարված դավաճանի և իլհամի միջևԷս ողորմելին հիմա էլ տարբեր համայնքներում «քրեական ենթամշակույթի» անվան տակ մարդկանց ապօրինի ձևով բերման ա ենթարկում ու բոլորին պարտադիր հարցնում՝ «ընտրություններին խառնվելու ե՞ք... ինչքա՞ն ձեն կարաք բերեք».Նարեկ ՍամսոնյանԹանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ ոսկու․ NYMEXFacebook-ը ավելացնում է փոդքաստներն ու «կենդանի աուդիո-սենյակները»Նավթի համաշխարհային գներն աճում ենԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵրևանի թիվ 54 երթուղայինում ուղևորին սպանելու մեջ կասկածվող 58–ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզումՏԵՍԱՆՅՈՒԹ. Չենք թալանել, չենք թալանում ու չենք թալանի.«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր Հայկ Բաբուխանյանը Գյումրիում«Հրապարակ»․ Եթե նախագահը չդիմի՝ ընդդիմությունը կդիմի ՍԴԵղանակը Հայաստանում«Փաստ»․ Իշխանությունն ապավինում է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան«Հրապարակ»․ Հրաժարվել են Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ«Փաստ»․ Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը«Հրապարակ»․ Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է«168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում ենԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՄենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Պատերազմը Եռաբլուրում չի ավարտվել. նոր փոսեր են փորվում…Հակառուս բալագանը խաղում է մարդկանց նուրբ նյարդերի վրա. Վահան ԲաբայանՌուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8589 դեպքՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 578-ով«Կգա ազգի առաջ պատասխան տալու ժամանակը»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ