Իջևանցի դպրոցի տնօրենը Նիկոլի ցույցին ներկայացել է որպես մարզադպրոցի աշխատակից
ՆերքաղաքականՀավանաբար բոլորս տեղյակ ենք, որ Հայաստանում, որպես վարչապետ գործուղված Նիկոլ անունով պարոնն անգամ վարչական ռեսուրսների ամբողջական կիրառմամբ չկարողացավ հրապարակում հավաքել՝ իր լեզվով ասած, «հպարտ» քաղաքացիների անգամ 5%-ին: Թե ինչու Նիկոլը չկարողացավ կես հրապարակ մարդ հավաքել վարչական ռեսուրսների ամբողջական կիրառմամբ, թերևս մեկ այլ հարց է, սակայն, թե ովքեր էին հրապարակում հավաքված «ուռա», «Նիկոլ վարչապետ» «դըմփ-դըմփ հու՛» բղավողները, հավանաբար շատերի զարմանքը կարող է հարուցել: Շատ է խոսվում այն մասին, որ «հեղափոխականները» չանչել են պետական գրեթե բոլոր կառույցները՝ ստիպելով պետական աշխատողներին մասնակցել իրենց «հեղափոխական» հանրահավաքներին:
Դրա վառ ապացույցը տեսանյութում, իբրև մարզադպրոցի աշխատակից ներկայացող տղամարդն է: Պարզվում է՝ տղամարդը ոչ թե մարզադպրոցի աշխատակից է, այլ Իջևան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն՝ Հրայր Պողոսյանը:
Առկա տեսանյութում, որպես մարզադպրոցի աշխատակից ներկայացող դպրոցի տնօրենը, պարզվում է ակնհայտորեն թաքցնում է իր ով լինելու հանգամանքը: Վերջինս որևէ կերպ չի նշում, որ ինքը Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենն է: Ավելին՝ այն դպրոցի տնօրենը, որն ըստ մամուլում հրապարակված հոդվածի, կոտրել է աշակերտներից մեկի ծնողի ծնոտը: Դպրոցի տնօրեն Հրայր Պողոսյանը տեսանյութում նշում է հետևյալը. «Հազարական դրամ ենք հավաքել, ավտոբուս վարձել, եկել հանրահավաքի»:
Սակայն մեր իջևանյան աղբյուրները նշում են, որ «վերևներից» դպրոցի տնօրենին գերժամանակակից ավտոբուս են տրամադրել, որպեսզի վերջինս դպրոցի աշխատակիցներին կարողանա տեղափոխել Երևան՝ Նիկոլի հանրահավաքին:
Նշենք նաև, որ վերոնշյալ դպրոցի տնօրենը՝ թուրքական «ճանին ջափա» ասույթը տեսանյութում ներկայացնում է որպես հայկական ժողովրդական ասացվածք...
Հ.Գ Ահա թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում իր իսկ համախոհներին դարձնել դպրոցի տնօրեն։
Ա. Ավագյան