Լարսը փակ է բեռնատարների համար
Հասարակություն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը, Քեթի-Ջաջուռ ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Լոռու մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Շիրակի մարզի Աշոցք, Քեթի, Ջաջուռ գյուղերում բուք է։
Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա: