Ռուս խաղաղապահներն օգտվել են Իջևան քաղաքում շուկայի հարևանությամբ տեղակայված տաքսիներից
Հասարակություն
Ժամեր առաջ համացանցում ակտիվորեն սկսեցին շրջանառվել լուրեր այն մասին, որ ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի Ազատամուտ համայնքում: Թեև ՀՀ Պաշտպանության նախարարությունը և Տավուշի մարզպետարանը հերքեցին լուրը, սակայն հասարակությունը շարունակում է պնեդել, որ Ազատամուտ համայնքում իրավիճակը լարված է:
Մեր տեղեկություներով, Իջևանում, ինչպես նաև Ազատամուտ համայնքում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Իջևանյան մեր աղբյուրների պնդմամբ, ռուս խաղաղապահները Իջևան քաղաքում ազատ ելումուտ են անում։
Մեր աղբյուրը նշում է, որ ռուս խաղաղապահներն անգամ օգտվել են Իջևան քաղաքում, շուկայի հարևանությամբ տեղակայված տաքսիներից:
Հայկ Գևորգյան