«Փաստ»․ Իշխանությունը կորցնում է նաև ուժայիններին․ Փաշինյանը փորձում է հակաքայլեր ձեռնարկել
Մամուլի տեսություն
«ՀՀ-ում ստեղծված քաղաքական խոր ճգնաժամը բոլոր ոլորտներում առաջացրել է փակուղային իրավիճակ, ինչի հետ պայմանավորված՝ ամենուր, ըստ էության, կաթվածահար վիճակ է, իսկ քաղաքական զարգացումները վաղուց դուրս են եկել թե՛ քաղաքական, թե՛ քաղաքագիտական տրամաբանությունից։
Այս մասին, բնականաբար, տեղյակ է նաև Փաշինյանը, որն իր հերթին փորձում է հակաքայլեր ձեռնարկել: Դրանցից մեկն այն է, որ իշխանություններն ուզում են պետական պահպանության ծառայությանը տալ վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ՝ այն դուրս բերելով ԱԱԾ համակարգից: Մյուս կողմից՝ երեկ ինտենսիվ լուրեր էին շրջանառվում, որ ռազմական ոստիկանությունը սկսել է ճնշումներ գործադրել զինվորականների վրա, որպեսզի չպահանջեն Փաշինյանի հրաժարականը: Ըստ մեր տեղեկությունների, առայժմ ապարդյուն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: