«Յուվենտուս» - «Պորտու», «Բորուսիա» - «Սևիլիա». Բուքմեյքերների կարծիքը
Հասարակություն
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղերում Թուրինի «Յուվենտուսը» տանը կմրցի պորտուգալական «Պորտուի» հետ, իսկ Դորտմունդի «Բորուսիան» կընդունի իսպանական «Սևիլիային»:
«Յուվենտուս» – «Պորտու» խաղում բուքմեյքերական գրասենյակներն Իտալիայի չեմպիոնի հաղթանակը միջինը գնահատում են 1.40 գործակցով, պորտուգալացիներինը՝ 7.50, իսկ ոչ ոքին՝ 4.75:
«Բորուսիա» – «Սևիլիա» խաղում գերմանական թիմի հաղթանակը ստացել է 2.20 գործակից, իսպանացիներինը՝ 3.10, իսկ ոչ ոքին՝ 3.60:
Մարտի 9-ին կայանալիք 2 խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Պորտուն» հաղթել է 2։1 հաշվով, իսկ «Սևիլիան» պարտվել է 2։3 հաշվով։