Սեպտեմբերի 21-ին Նոյեմբերյան քաղաքի հրապարակում տեղի կունենա զորահանդես՝ նվիրված ՀՀ անկախության 30-րդ տարեդարձին Քասախի երկու բնակիչների անհետանալու հարցով ՄԻՊ-ը զրուցել է ԱԱԾ-ի եւ Կարմիր խաչի հետ Էրդողանը հայտնել է, որ Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել Նիկոլի գործընկեր ազերի-թուրքերը, Գորիս-Որոտան ճանապարահատվածից ՀՀ քաղաքացիների են առևանգել. Արտակ Զաքարյան ՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացվում են նաև Հայաստանում «Էյր Արաբիան» համագործակցում է թուրքական «Պեգաս» ընկերության հետ. Նոր մանրամասներ հայկական ավիացիայի ոչնչացման մասին Վանա լիճը՝ ցամաքելու վտանգի առջև Շվեդիայի կառավարությունն օժանդակում է թավշյա հեղափոխությանը. Շվեդիայի դեսպան Չարենցավանի ոստիկանները հայտնաբերել են սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողին Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով


Սահմռկեցուցիչ ոճրապատում Շուշիի 1920 թ. մարտյան եղեռնագործությունից

Պատմական

Մի սահմռկեցուցիչ ոճրապատում Շուշիի 1920 թ. մարտյան եղեռնագործությունից

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի արխիվային վավերագրերում պահպանվում է հետևյալ մահագույժը. «Մարտի սկզբներին Շուշիում տեղի ունեցած հայերի կոտորածի ժամանակ (որին մի շարք ուսումնասիրողների հաշվարկներով զոհ է գնացել շուրջ 35.000 հայ-Ա. Մ.) գազանաբար սպանուել է Ղարաբաղի առաջնորդ Վահան եպիսկոպոսը: Գազանացած ասկեարները գլուխը կտրել են, նիզակի ծայրն անցկացրել ու քաղաքի փողոցներում շրջեցրել:

Վահան եպիսկոպոսը ծննդեամբ Մեղրեցի էր, ծնուած 1860 թ., սովորել է Մ. Աթոռի ճեմարանում. աւարտել է դասարանական բաժինը, ապա քահանայական աստիճան է ստացել 1885 թ.: Կնոջ մահուանից յետոյ մտաւ վանք, վեղար ստացաւ 1913 թ. ու նշանակուեց Տաթևի փոխանորդ (Սիւնեաց առաջնորդ-Ա. Մ.): 1917 թւից վարում էր Ղարաբաղի թեմի կառավարչի պաշտօնը: Վահան եպիսկոպոսը հեզ, համեստ պաշտօնեայ էր եկեղեցում: Մ. Աթոռում սոյն տարուայ յունիսի 13-ին կատարուեց Հոգեհանգիստ նրա յիշատակին:

Հանգուսցէ Տէր զհոգի հանգուցեալ ծառայի Իւրոյ ի լոյս երեսաց իւրոյ» (տե՛ս Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության, գիրք Ե, կազմող` Ս. Բեհբուդյան, Եր., 1999, էջ 291 ):

Շուշիի կոտորածն սկսվել է 1920 թ. մարտի 10-ի (նոր տոմարով` 23-ին-Ա. Մ.) առավոտյան ժամը 5-ին: Տ. Վարդան եպիսկոպոս Տեր-Գրիգորյանն սպանվել է առաջնորդարանում երեկոյան ժամը 10. 30-ի կողմերում: Նա չի կամեցել լքել առաջնորդարանը և թաքնվել, երբ դա նրան առաջարկվել է, նաև վստահ է եղել, որ թուրքերն իրեն ձեռք չեն տա: Ոճրի պահին առաջնորդարանում են եղել կոնսիստորիայի դիվանապահ Հովհաննես Ղարաբեկյանը` իր երեխաներով և եպիսկոպոսի որդին: Նրանցից բացի, նախճիրին զոհ են գնացել Տ. Խորեն ավ. քահ. Իսկանդարյանը, Տ. Հարություն ավ. քահ. Վարդապետյանը, Շուշիի թեմական դպրոցի (բացվել է 1838 թ.-Ա. Մ.) տեսուչ Ալեքսանդր Ծատուրյանը, ուսուցիչ Գաբրիել Ղուլիքևխայանը, հոգաբարձու Անդրեաս Բեկ Տեր-Հարությունյանը, Ղուկասյան ուսումնարանի (Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոց, բացվել է 1914 թ.-Ա. Մ.) տեսուչ, բժիշկ Նիկողայոս Յարամիշյանը և քաղաքի ուրիշ երևելիներ (նույն տեղում, էջ 409-410):

Քահանաներից փրկվել է միայն Տ. Գաբրիել Տեր-Հովհաննիսյանը, որը կիսամեռ, միանգամայն մերկ, բանտից փախչելով, ազատվել է սպանդից (նույն տեղում, էջ 423):

Հնարավորություն չի եղել առաջնորդարանից, կոնսիստորիայից (թեմակալ առաջնորդի նախագահությամբ թեմի հոգևոր-եկեղեցական գործերը վարող ատյանն էր-Ա. Մ.) և եկեղեցիներից դուրս բերել կարևորագույն փաստաթղթերը, զարդ-անոթեղենը, արժեքավոր իրերը, գանձերը: Թուրքերը թալանել, ապա հրկիզել են առաջնորդարանը, թեմական դպրոցը, եկեղեցիները` Կուսանաց անապատի Ս. Աստվածածինը (կառ. 1816 թ., չպահպանված), Նոր կամ Վերին թաղի Ս. Հովհաննես Մկրտիչը (Կանաչ ժամ, կառ. 1818 թ., ամբողջությամբ վերականգնված 2000-ական թթ., այժմ` մասամբ ավերված), Ագուլեցոց Ս. Աստվածածինը (կառ. 1822 թ., չպահպանված), Մեղրեցոց Ս. Աստվածածինը (կառ. 1836 թ., չպահպանված), Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ մայր տաճարը (կառ. 1868-1887 թթ., ամբողջությամբ վերականգնված 1998 թ., հրթիռակոծվել և վնասվել է 2020 թ. հոկտեմբերի 8-ին):

Պատրաստեց` Աշոտ Մանուչարյան

Պ. գ. թ., դոցենտ

Սեպտեմբերի 21-ին Նոյեմբերյան քաղաքի հրապարակում տեղի կունենա զորահանդես՝ նվիրված ՀՀ անկախության 30-րդ տարեդարձինՔասախի երկու բնակիչների անհետանալու հարցով ՄԻՊ-ը զրուցել է ԱԱԾ-ի եւ Կարմիր խաչի հետԷրդողանը հայտնել է, որ Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արելՆիկոլի գործընկեր ազերի-թուրքերը, Գորիս-Որոտան ճանապարահատվածից ՀՀ քաղաքացիների են առևանգել. Արտակ ԶաքարյանՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացվում են նաև Հայաստանում«Էյր Արաբիան» համագործակցում է թուրքական «Պեգաս» ընկերության հետ. Նոր մանրամասներ հայկական ավիացիայի ոչնչացման մասինՎանա լիճը՝ ցամաքելու վտանգի առջևՇվեդիայի կառավարությունն օժանդակում է թավշյա հեղափոխությանը. Շվեդիայի դեսպանՉարենցավանի ոստիկանները հայտնաբերել են սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողինՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովՑուլ, Խեցգետին.Ահա, թե որ նշաներին է հաջողություն սպասվում հոկտեմբեր ամսինԳՅՈւՄՐԻՈւՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ» դատաստանամատյան պոեմի շնորհանդեսը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 507 դեպք, մահացել է 18 քաղաքացիՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 20-ից 26-ըԱդրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա երկու վիրավոր. ՌԴ ՊՆ-ն հաստատում էՊրոֆեսորի վիճակը շարունակում է մնալ ծանր՝ ինսուլինի մեծ չափաբաժին, թոքաբորբ զուգակցված այլ խնդիրներովՌԴ-ում մեկնարկել են Պետդումայի ընտրություններըԵթե ձեռքերդ բռնող չկա, եթե ինչ-որ մեկին չես հարցնում ում հետեւից գնաս, եթե ինչ-որ մեկը քեզ չի հուշում` ուրեմն գնա բյուջեի փողերը լափածների հետեւիցՍեպտեմբերի 19-ին ՀՀ-ում փակ ճանապարհներ կլինեն. ոստիկանություն«Լեռնային Արցախ». Ադրբեջանցիները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել պատանի ֆուտբոլիստների վրաԵթե չոքած, խիարի նման թուրքի ստրուկ պիտի ապրեմ, ավելի լավ ա տան սպանեն. բողոքի ակցիաՍաղ ընկերներիս մասին պատմե՞մ՝ ոնց Շուշիում ընկան. ոստիկանը բորբոքվեցԿոչ եմ անում ընդդիմությանը դուրս գալ փողոց եւ տեր կանգնել ժողովրդական շարժմանը. ՊետրոսյանԱռանց սրանց հեռացման անհնար է անկման ընթացքը դանդաղեցնել կամ կանգառ ապահովել. ԱբրահամյանՓաշինյանը գրկախառնվել է ինքնախաբեության հետ, մնում է երազախաբություն չլինի. ՊետրոսյանԽուժանություն է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը. ՀՅԴ-ական պատգամավոր«Եթե անի սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը կապացուցի, որ դավաճան է և կապիտուլյանտ».Սվետլանա Հովհաննիսյան«Սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը համարում եմ մեր զինվորների աճյունների ոտնահարում».ԼՈՒՍԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆԱդրբեջանցիները Գորիս–Կապան ճանապարհին էքսկավատորի շերեփով հարվածել են հայկական բեռնատարին. Sputnik Արմենիա«Ադրբեջանցիները մեր եղբայրներն են». Վրաստանի վարչապետն ընդգծել է Ադրբեջանի ռազմավարական գործընկերության նշանակությունը Վրաստանի համար«Գնացել էի Արցախ` զինվոր որդուս տեսակցելու. արյունս սևացած վերադարձա». Լիանա ՍտեփանյանFact Check. կառավարությունը մանիպուլացնում է կարևորագույն ցուցանիշը«Դուք կուրացած ժողովուրդ եք, անգիտակից եqք, կուրացած եք ատելությունից ու նախանձից». Հենրիխ ԴանիելյանԲերման ենթարկվածների մեջ զոհված զինածառայողների ընտանիքի անդամներ են․ Էլինար ՎարդանյանՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ը, ՄԵԾ ՀԱՅ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է։Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին (տեսանյութ)Թալիբները զրկել են ուզբեկերենը պաշտոնական լեզվի կարգավիճակիցԴե հիմա լսեք, թե ինչ կասեմ. Հայ ազգի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի դիպուկ գրառումըՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մեկնաբանել է ադրբեջանցի զինծառայողների պահվածքը«Եթե դուք պատրաստ եք ծառայել Թուրքիայի հանրապետությանը, ապա մենք` ոչ». ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներինՉգիտեմ` ինչու են բացառություն անում․ Բաբլոյանը՝ պաշտոնյաներին ՊՇՌ թեստից ազատելու մասինFinal․ Էնրիկե Իգլեսիասը ավարտում է կարիերան (լուսանկարներ)Հայտնի է՝ որքան գումար է ծախսվել Պուտինի և Բայդենի հանդիպման համարԵրևանում անհնազանդության ակցիա է Անկախության տոնի համերգը չեղարկելու պահանջովԱրժանի լինենք Գյումրիի նախնիներին ու պայծառ սերունդներին. Արտյոմ ՂուկասյանԵրևանում տղամարդը Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներսԳիտնականները գտել են COVID-19-ից հավանական մահը կանխատեսելու եղանակըՈւղերձը՝ վրեժ. Ստեփանակերտում կայացել է «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրությունըԿենդանակերպի որ նշանները կհանդիպեն իրենց սիրուն 2021 թվականի աշնանըԱդրբեջանի փոխվարչապետը և Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ