ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 19 – 25 ԱՊՐԻԼ 2021 Արդեն 15 օր է, որ ես չեմ Պետական Կամերային երաժշտական թատրոնի տնօրենը. Առաքելյան Ինչպես է թեյը օգնում գեղեցկությանը Դեռևս 2020թ. նոյեմբերի 12-ին, ԶՈւ ԳՇ պետ, գ-լ/գ-տ Օնիկ Գասպարյանին, իր աշխատասենյակում զգուշացրել եմ, որ որոշ ժամանակ հետո, այս պատերազմի ամբողջ մեղքը Նիկոլը բարդելու է բանակի վրա. Արտակ Զաքարյան Եթե հանկարծ հավատացել եք, շտապ փոխեք գաղտնաբառը․ Սամվել Մարտիրոսյան Քաղաքական պոռնիկության շքերթում գլխավոր դերակատարներից մեկը ԱԽ քարտուղարն է. Արմեն Աշոտյան «Ազգի ձայն» կուսակցության եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ` Սիսիանի գրասենյակի բացման բացառիկ տեսանյութը WhatsApp-ը մեկ ամսից «կանջատի» մի շարք օգտատերերի Բայդենը խոստացել է՝ ԱՄՆ-ում փախստականների ընդունման քվոտան կավելանա 5 սովորություն, որոնք կօգնեն դանդաղեցնել ծերացումը


ՃԱՄՓԱԲԱԺԱՆ. ՀԱՅԵՐՆ ՈՒ ԲԵԼԻ ՃՏԵՐԸ ԿԱՌՃԱԿԱՏՎԵ±Ն

Վերլուծություն

Ուսապարկերի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Որոշումն ընդունվեց 82 «կողմ» ձայներով, «դեմ» եւ «ձեռնպահ» չկար: Նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները` ընտրությունների գնալով պարզ համամասնական ընտրակարգով:

 

ԼԿՏԻ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Կապիտուլյանտ հողատուն հասավ իր ուզածին` տեղերում, առավելեւս` ըմբոստ Սյունիքում նախընտրական «կենդանի» աշխատանքներ անցկացնելու, քաղաքացիների հետ իրական շփումների մեջ մտնելու կարիք չկա: Բավական է, որ Նիկոլը սոսկ գլխավորի ուսապարկերի «նոր» ցուցակը, իսկ ժեխը մոբիլիզացվի ցանցային մեթոդներով: Եվ փույթ չէ, որ ենթադրյալ արտահերթ ընտրություններից առաջ ընտրակարգ փոխելը ստեղծելու է կատարյալ խառնաշփոթ, որի դեմ ընդվզեց անգամ ՀՀ գլխավոր թվանկարիչ Տիգրան Մուկուչյանը, ընդհակառակը` հողատում սիրում է պղտոր ջրերում ձուկ որսալ: Քաղաքագետ Աղասի Ենոքյանի բնորոշմամբ` խունտան «փոխում է ընտրական օրենսգիրքն այնպես, որ վերջինս հակասում է Վենետիկի հանձնաժողովի տված առաջարկներին: Սա դեռ ծաղիկներն են: Գալիք ընտրությունների հիմնական մարտահրավերներից մեկն այն է լինելու, որ միջազգային կառույցները կա՛մ չեն արձագանքի Հայաստանում ընտրությունների ժամանակ արվող բազմաթիվ կոպիտ խախտումներին ու հանցագործություններին, կա՛մ էլ Նիկոլի իշխանությունը թքած կունենա այդ արձագանքների վրա: Նախկինները միշտ ընտրական կեղծիքների ժամանակ իրենց թիկունքում զգում էին միջազգային հանրության զգոն հայացքը եւ աշխատում էին լինել զգույշ, խախտել գաղտագողի, իսկ սրանք անելու են այնպես, ինչպես միշտ. ինչպես սուտ են խոսում, ինչպես գողանում են, ինչպես Շուշին ու Քարվաճառն են հանձնում` ակնհայտ ու ցինիկ: Բացվել է լկտի ընտրական խախտումների էջը, եւ դրսից մարդ չկա, որ բռնի հանցագործի ձեռքը»:

Աղասի Ենոքյանը դեռ մի բան էլ բավարար հոռետես չէ` «դրսից մարդ», ավելի ճիշտ` չմարդ կա, որը կեղծարարի ձեռքը բռնելու փոխարեն մի բան էլ աջակցելու: Իսկ Թուրքիան եւ Ադրբեջանն աջակցելու են պետականորեն: Իսկ դեռ մինչեւ ԱԺ նիստը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն արձանագրեց դաժան իրողությունը` խորհրդարանական ընդդիմության անատամ վիճակը. «Դավաճանի ուսապարկերը պառլամենտը լրիվ դարձրել են նոտարական գրասենյակ` արտահերթ նիստով, 24 ժամվա ռեժիմով հերթական սահմանադրական օրենքը` ընտրական օրենսգիրքն են փոխում: Եթե ընդդիմադիր համարվող խմբակցությունները չգրավեն ամբիոնը ու չխափանեն այս խեղկատակությունը, ապա ընդհանրապես ո՞ւմ են պետք»: Չգրավեցին, չխափանեցին: Հետեւաբար` քաղաքացիները կարող են հույս կապել միմիայն արտախորհրդարանական ընդդիմության հետ: Ճիշտ է, ուսապարկերի մեծամասնությունը նույնպես կայուն բան չի, յուրաքանչյուրի գերխնդիրն անձնական շահն է, սակայն հողատուն կիրառեց մանիպուլյատիվ հնարք` գաղտնի պահելով, թե ովքեր հրաժեշտ կտան մանդատներին եւ պարգեւավճարներին: Եվ ուսապարկերին սին հույսեր տալով` 88-ից 82 քվե ստացավ: Նա համամասնական ցուցակը կազմել է եւ հետագայում շտկելու է միանձնյա, այն գաղտնի պահելով կուսակիցներից: Եվ գաղտնի կպահի ինչքան հնարավոր է երկար, մինչեւ չընդուվեն դիկտատուրա հաստատող բոլոր օրենքները, որպեսզի ցուցակից դուրս մնացողները հանկարծ դեմ չքվեարկեն: Իսկ հետո նրան ներկայիս պատգամավորները չեն էլ հետաքրքրելու` ով որ գրողի ծոցն ուզում է, թող գնա, միեւնույնն է, այդ ճիվաղին պետք է բացառապես քարոզչական եւ վարչական ցանցն ու ուրիշ ոչ ոք: Ի դեպ, ոմանք ողնուղեղով զգացել են, ինչ է լինելու, եւ ըստ մամուլի` Ալեն Սիմոնյանն անգամ փորձել է լեզու գտնել Արթուր Վանեցյանի հետ եւ պահեստային տարբերակ ստեղծել...

ԻՍԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԿԼԻՆԵ՞Ն

Սակայն դեժավյուի պես փորձագետների աչքի առաջ է գալիս 2020-ի ձախողակ եւ չեղարկված հանրաքվեն: Պատրվակն էլ կարող է նույնը լինել` կորոնավիրուսի համավարակը: Ինչ թվեր պետք լինի, կարող են նկարել: Եթե հողատուն հանկարծ զգա, որ հնարավոր է չեզոքացնել փողոցի եւ ընդդիմադիր քարոզչական ցանցերի ճնշումը, ապա ընտրություն իրեն ընդհանրապես պետք չէ: Ընտրությունները կարող են խափանվել եւ արտաքին` աշխարհաքաղաքական գործոնների եւ միջամտությունների պատճառով, զի այսօր Հայաստանի Հանրապետությունը ոչ թե քաղաքականության սուբյեկտ է, այլ օբյեկտ, իսկ տարածաշրջանում գերտերությունների նոր բալանս դեռ չի հաստատվել: 44-օրյա «խոսացված» պատերազմը եւ կապիտուլյացիան ոչնչացրել են մինչ այդ առկա, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անդուլ ջանքերով ձեւավորված բալանսը, որը մեզ հեռու էր պահում արհավիրքներից: Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը կետերով մատնանշել է արտաքին միջամտողներից ամենավտանգավոր բաղադրիչը` թուրքականը. «Ի՞նչ է մեզնից ակնկալում թյուրքական կոալիցիան` Թուրքիա-Ադրբեջան տանդեմի գլխավորությամբ, ի՞նչ գլոբալ աշխարհաքաղաքական բացահայտ  եւ ստվերային շահեր են առաջ տարվում: 1. Ըստ էության` հրաժարում Արցախի ժողովրդի ինքնորոշման գաղափարից եւ համակերպում, որ նման թեմա այլեւս գոյություն չունի: 2. Թյուրքական պետությունների միջեւ տրանսպորտային հաղորդակցության նոր  ուղիների ձեւավորում` Զանգեզուրի միջով, իսկ հեռանկարում`  ընդհանրապես Զանգեզուրի բռնակցում Ադրբեջանին: 3. Հրաժարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից եւ ցանկացած տիպի պահանջատիրության թեմայի փակում: 4. Մեծամորի ատոմակայանի փակում: 5. Վերահսկողություն Հայաստանի հիմնական ջրային ռեսուրսների եւ հանքավայրերի նկատմամբ: 6. Թուրքական կապիտալի համար դեպի Հայաստան տնտեսական էքսպանսիայի բարենպաստ պայմանների ստեղծում: Նպատակը` Հայաստանի լիակատար տնտեսական կախվածության հաստատումը, այդ թվում` Հայաստանի արտաքին պարտքի կառուցվածքում անտեսանելի մասնակցությամբ: 7.ՀՀ զինված ուժերի նկատելի դեֆորմացիա եւ մարտունակության էական սահմանափակում: 8. Հայաստանի ռուսական ռազմաբազայի փակում եւ Ռուսաստանի հեռացում տարածաշրջանից»:

Այդ բոլոր 8 կետերը դավաճանական խունտան հաջողությամբ կյանքի է կոչում: Միգուցե, թուրքը չսպասի էլ արտահերթ ընտրությունների եւ արագացված տեմպերով դա կյանքի կոչի: Իսկ եթե խունտան ընտրություններով վերարտադրվեց, ապա այդ կետերը կյանքի կկոչվեն, բայց ավելի ուշ: Դա կասեցնելու միայն մեկ ձեւ կա` ընդվզման շեշտակի ընդլայնում: Այդ դեպքում խունտան գերագույն գլխավոր վիժվածքի հետ մեկտեղ կհեռացվի, կենթարկվի պատասխանատվության կամ կդիմի փախուստի: Եվ ընդվզման լինել-չլինելը հայերիս քննությունը կլինի. եթե եղավ հաղթական ընդվզումը` կշարունակենք ապրել, եթե չեղավ` կշրջվի հայոց պատմության վերջին էջը: Ու այնքան էլ կարեւոր չէ, ընդվզումը կլինի խաղա՞ղ բնույթի, թե՞ Ավետիք Իսահակյանի հռչակավոր մարգարեությունը կյանքի կոչելով: Եվ լեգիտիմության չափանիշն է փոխվում` լեգիտիմ է այն ամենը, ինչ բխում է Ազգի շահերից, անկախ որեւէ ֆորմալ գրված կամ չգրված կանոններից: Մենք ճամփաբաժանին ենք, ուր հատվում են հայերի եւ Բելի ճտերի կենսական շահերը: Կկարողանա՞նք արդյոք կրկնել այն, ինչ մեր նախնիք արեցին առավել քան 4500 տարի առաջ: Թե՞ կբռնենք ազգովի ինքնաոչնչացման ուղին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 19 – 25 ԱՊՐԻԼ 2021Արդեն 15 օր է, որ ես չեմ Պետական Կամերային երաժշտական թատրոնի տնօրենը. ԱռաքելյանԻնչպես է թեյը օգնում գեղեցկությանըԴեռևս 2020թ. նոյեմբերի 12-ին, ԶՈւ ԳՇ պետ, գ-լ/գ-տ Օնիկ Գասպարյանին, իր աշխատասենյակում զգուշացրել եմ, որ որոշ ժամանակ հետո, այս պատերազմի ամբողջ մեղքը Նիկոլը բարդելու է բանակի վրա. Արտակ ԶաքարյանԵթե հանկարծ հավատացել եք, շտապ փոխեք գաղտնաբառը․ Սամվել ՄարտիրոսյանՔաղաքական պոռնիկության շքերթում գլխավոր դերակատարներից մեկը ԱԽ քարտուղարն է. Արմեն Աշոտյան«Ազգի ձայն» կուսակցության եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ` Սիսիանի գրասենյակի բացման բացառիկ տեսանյութըWhatsApp-ը մեկ ամսից «կանջատի» մի շարք օգտատերերիԲայդենը խոստացել է՝ ԱՄՆ-ում փախստականների ընդունման քվոտան կավելանա5 սովորություն, որոնք կօգնեն դանդաղեցնել ծերացումըԿնոջը նվաճելու հինգ մոռացված միջոցԲայդենը խոստացել է՝ ԱՄՆ-ում փախստականների ընդունման քվոտան կավելանաԵրկրում մեկնարկած քաղաքական պոռնիկության շքերթում գլխավոր դերակատարներից մեկը ԱԽ քարտուղարն է, ով իր վրա է վերցրել ամենագարշահոտ քարոզչության անառակաբարո ֆունկցիան. ԱշոտյանԱրիության մեդալը զինվորի հորը հանձնել է տաքսու վարորդը պայմանավորված վայրումԶախարովան արձագանքել է Չեխիայից ռուս դիվանագետների արտաքսմանըՉես կասկածում չէ՞ նիկոլ, որ եթե քրեաօլիգարխիկների որդիները նույնպես մեր եղբայրների նման կանգնած լինեին առաջնագծում՝ պապաները ինչ «սալյուտներ էին խփելու».Հասկանում ես չէ՞ նիկոլ, «տոպլով կգային»Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հակադարձել է Իլհամ Ալիևին«5-րդ բրիգադը» պահանջում է 44 օրյա պատերազմի մութ ու լուսավոր կետերի բացահայտումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՇղթայական վթար Երևանում. մեքենաներից մեկը պատկանում է լեգենդար ֆուտբոլիստի, կան տուժածներ shamshyan.comԱՄՆ-ն ուսումնասիրում է Ռուսաստանի պարտքային պարտավորությունների դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունըԼուկաշենկոն հայտարարել է իր եւ իր երեխաների դեմ նախապատրաստվող մահափորձի մասինԹուրքիայի արեւմուտքում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՄակրոնը մտադիր է առաջիկայում բանակցություններ վարել Պուտինի հետՍուտ է ասում. Գեներալ Մովսես Հակոբյանը՝ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հնչեցրած մեղադրանքների մասինՆա պարզապես նման է անհույս թմրամոլի. Լեւոն ՔոչարյանՊարոնայք գեներալներ և սպաներ, պատրաստվեք «դատվելու». Արտակ ԶաքարյանԱլիևն իրականացնում է պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզ, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն Հայաստանի, Արցախի բնակչության, հայ ժողովրդի նկատմամբ․ ՄԻՊԲերդերի նման անսասան ու վեհ, կանգուն պահեցինք հողը Նաիրյան.NEWSMEDIA.am-ի ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ խորագրի ներքո մեր հերոս տղաներն ենՄա՜մ,ես քո աչքերի որոնման մեջ եմ, քո՜ թաց աչքերի,քո խղճի մեջ եմ. Հերոս Սերժ Սերգեյի Հակոբքեխվյանի հերոսածին մայրիկի սիրտ կեղեքող գրառումը Էլինա Ավանեսյանը կանանց Կահիրեի միջազգային մրցաշարի զուգախաղի գլխավոր մրցանակը նվաճեց Անտուն մնացածների մի մասը հյուրանոցում է ապրում, մի մասը` ծերանոցում, մի տեղ պայմանները լավ են, մի տեղ` վատ.Ստեփանակերտի քաղաքապետԱդրբեջանին ճանապարհ կտանք` ճանապարհի դիմաց. ՓաշինյանՆահատակված զինվորի հարազատները թույլ չեն տվել Փաշինյանին մոտենալ իրենց զավակի շիրիմին` պահանջելով հեռանալՀայաստանի ԱԺ շախմատի ընտրանին առցանց շախմատի եվրոպական խորհրդարանների առաջնության չեմպիոն հռչակվեց Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208 520-իՀԱՍՑՐԵԼ Է 102 ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔ ՓՐԿԵԼ. NEWSMEDIA.am-ը շարունակում է ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ խորագրի ներքո ներկայացնել մերօրյա հերոսներինԵթե այսպես շարունակվի, լուռ համաձայնությամբ Արցախը կդատարկվի. ԱՀ պատգամավորը փակագծեր է բացումՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ ապրիլի 19-ից 25-ըՌուսլան Ասլիկյանը բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ¼-րդ փուլում հանդես գալու իրավունք նվաճեցՕրվա հանդիպումներըՆիկոլի ասածից դատելով, Հայաստանը բանակ չի ունենալուԱԴԾ-ն հայտարարել է Մինսկում ռազմական հեղաշրջումը խափանելու մասինԼելե Թեփեի օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել. Սամվել ԲաբայանԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում«Ասեք ճիշտը. հրաման տվել է երկու անձ` Ջալալ Հարությունյանը և այսօրվա հրամանատարը». Սամվել ԲաբայանՓաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.amՄանվել Գրիգորյանը հետմահու ընտրվեց «5-րդ բրիգադի» հավերժ պատվավոր նախագահ«5-րդ բրիգադը» Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց զոհված մարտական ընկերներինՆազիկ Ամիրյանը միաձայն ընտրվեց «Հաղթանակի 5-րդ բրիգադ» ՀԿ նախագահ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ