«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով
Սպորտ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բային վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի թեստը դրական պատասխան է տվել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարում Նիգերի թիմի դեմ Կոտ դ’Իվուարի հավաքականի խաղից (3։0) հետ։ Այդ հանդիպումը տեղի էր ունեցել դեռ մարտի 26-ին։ Էրիկ Բային դեռ չի վերադարձել Մեծ Բրիտանիա։
Էրիկ Բային այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, կատարել է 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։