Ռեստորանայաին սպորտի հայկական հավաքականը կրկին հաջողություն գրանցեց
ՍպորտՌեստորանային սպորտի Հայաստանի հավաքականը Սանկտ Պետերբուրգում մարտի վերջին անցկացրած WFRS World Cup շարքից Russia Open մրցաշարում գրավել է 4-րդ տեղը: Մրցաշարին մասնակցել են 13 երկրների հավաքական թիմեր, ընդ որում, Ռուսաստանից երկու թիմ, որոնք եւ վերցրել են 1-ին եւ 2-րդ տեղերը:
Հայաստանի թիմը ներկայացված էր Պռոշյան կոնյակ-գինիների գործարանի բազմափորձ գինեգործ Արուսյակ Ղարիբյանը (սոմելյե) եւ «Դվին» ռեստորանային համալիրը ներկայացնող շեֆ-խոհարար Արտավազդ Սարուխանյանը: Մեր հավաքականի սոմելյեն ներկայացրեց Պռոշյանի գործարանի նոր արտադրանքը «Ֆրունզիկ» կարմիր եւ սպիտակ անապակ գինիները, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրեցին:
Հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբերին կրկին Սանկտ Պետերբուրգում անցկացված աշխարհի առաջնությանը Հայաստանի թիմը նույնպես շատ հաջող հանդես եկավ վերցնելով արծաթե մեդալը: Ինչպես նշեց Ռեստորանայաին սպորտի հայկական ֆեդերացիայի նախագահ Հայկ Բաբուխանյանը, մեր հավաքականների հաջողության գաղտնիքը այն է, որ մենք ունենք հարուստ ազգային խոհանոց, խոհարարական գործի հրաշալի վարպետներ եւ ընտրված էր այդ ամենը ճիշտ ներկայացնելու բանաձեւը:
Ռեստորանային սպորտի համաշխարհային ֆեդերացիայի (WFRS) նախագահ Ալեքս Ռաբինովիչը ասում է. - Մրցաշարի եզակիությունն այն է, որ այն, ըստ էության, միջազգային հարթակ է, որը համախմբում է աշխարհի տարբեր երկրների ձեռքբերումները գաստրոնոմիայի և ռեստորանային ծառայության ոլորտում: Ինչպես վկայում են մրցաշարի մասնակիցները, մրցույթը նրանց համար չափազանց օգտակար հնարավորություն է տալիս ցույց տալու ազգային խոհանոցի ակնհայտ առավելությունները և հեղինակի մոտեցումը մատուցմանը և սոմելյեի հմտությունը: Եվ ոչ պակաս կարևոր `նորարարություն և ստեղծագործականություն ցուցաբերել, որոնք այսօր ռեստորանային սպորտի զարգացման հիմնական շարժիչ ուժերն են:
