ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 19 – 25 ԱՊՐԻԼ 2021 Արդեն 15 օր է, որ ես չեմ Պետական Կամերային երաժշտական թատրոնի տնօրենը. Առաքելյան Ինչպես է թեյը օգնում գեղեցկությանը Դեռևս 2020թ. նոյեմբերի 12-ին, ԶՈւ ԳՇ պետ, գ-լ/գ-տ Օնիկ Գասպարյանին, իր աշխատասենյակում զգուշացրել եմ, որ որոշ ժամանակ հետո, այս պատերազմի ամբողջ մեղքը Նիկոլը բարդելու է բանակի վրա. Արտակ Զաքարյան Եթե հանկարծ հավատացել եք, շտապ փոխեք գաղտնաբառը․ Սամվել Մարտիրոսյան Քաղաքական պոռնիկության շքերթում գլխավոր դերակատարներից մեկը ԱԽ քարտուղարն է. Արմեն Աշոտյան «Ազգի ձայն» կուսակցության եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ` Սիսիանի գրասենյակի բացման բացառիկ տեսանյութը WhatsApp-ը մեկ ամսից «կանջատի» մի շարք օգտատերերի Բայդենը խոստացել է՝ ԱՄՆ-ում փախստականների ընդունման քվոտան կավելանա 5 սովորություն, որոնք կօգնեն դանդաղեցնել ծերացումը


Թեկուզ օրակարգն իշխանության կողմից է գցված, պետք է համախմբվել եւ հաղթել. Մկրտչյան

Ներքաղաքական

Զուգահեռելով Արցախի եւ Ղրիմի հիմնախնդիրները՝ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն, ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կազմկոմիտեի անդամ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում նախ հիշեցրեց, որ Ղրիմը միասնական քվեարկեց՝ Ռուսաստանին միանալու համար, իսկ ՌԴ-ն, որպես հզոր տերություն, ընդունեց եւ արժանապատվորեն պահում է այն:

- Բնականաբար, որեւէ մեկի մոտ կասկած չկար, որ Ղրիմը ռուսական հող էր եւ Սովետական Միության ժամանակ տրվել էր Ուկրաինային՝ քաղաքական այլեւայլ նրբերանգների հետեւանքով, իսկ հիմա վերամիավորվեց իր մայր հայրենիքին: Արցախն էլ ինքնորոշվեց եւ վերամիավորման ճանապարհին էր, բայց, ցավոք, Հայաստանում իշխանության եկան ոչ պրոֆեսիոնալ մարդիկ եւ միտումնավոր, կեղծ բարեկամության անվան տակ փորձեցին թրքահաճո գործողություններ կատարել: Եվ, ըստ էության, Արցախի հարցում ունեցանք լուրջ հետընթաց: Չեմ ուզում ասել՝ ընդհանրապես կորուստ, որովհետեւ կարծում եմ՝ շատ մոտ ապագայում կունենանք ազգային, ամուր հենքի վրա կանգնած իշխանություններ: Սերտ համագործակցությունը ՌԴ-ի հետ, ու հայ-ռուսական բարեկամությունը եւս մեկ անգամ կհաղթի, ու կունենանք գոնե ամբողջական Արցախ:

– Ի դեպ, անգամ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է պնդում, թե «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում»: Ի՞նչ կասեք այս մասին:

– Որ լուծման բանալին Ռուսաստանում է, համաձայն եմ, որովհետեւ Անդրկովկասը՝ Հարավային Կովկասը, եղել եւ մնում է ռուսական ազդեցության գոտի: Ռուսը չի պատրաստվում այս տարածաշրջանից հեռանալ: Իհարկե, արեւմտյան քաղաքական, ուժային կենտրոնները ուզում են խաթարել այդ հավասարակշռությունը, բայց սա իրենց չի հաջողվելու: Ըստ էության, Արեւմուտք-Ռուսաստան-Արեւելք ընդհանուր հարափոփոխ ուժային տարածքներում Թուրքիան,  կարծես թե, որոշակի առումով ի շահ իրեն լավ կերպով դիրքավորվում է: Այդ դիրքավորումը մի փոքր փոխում է բալանսը դեպի ադրբեջանա-թուրքական տանդեմի օգտին, ինչի հետեւանքով էլ հրահրվեց պատերազմը: Բայց, մեկ է, եթե Հայաստանում պատշաճ իշխանություններ լինեին եւ կարողանային հստակ ապահովել մեր ժողովրդի շահերը, ապա չէր լինի այսպիսի արդյունք ու ավելի բարենպաստ վիճակով կավարտվեր ամեն ինչ:

– Եվ հիմա էլ օղակը սեղմվում է Սյունիքի շուրջ, Էրդողանն ու Ալիեւը շարունակում են հոխորտալ, իսկ դրան զուգահեռ Հայաստանում ԱԺ-ից  իշխող խմբակցության պատգամավորները կարծիքներ են հայտնում, թե «Քաշաթաղը հայկական չէ», «Թուրքիայի հետ էլ լավ շանս կա, որ թշնամանք չլինի»: Այսպես կարո՞ղ ենք տանուլ տալ նաեւ Սյունիքը:

– Աբսուրդի ժանրից են նման հայտարարությունները, դավաճանություն է, նողկալի է այս ամենը լսելը: Վերջերս Ալիեւը թուրքալեզու ժողովուրդների սամմիթում հստակ իր բերանով ասաց, որ Ղարաբաղի հարցը համարում են, որ արդեն լուծվել է, հաջորդը Զանգեզուրն է եւ, ունենալով Սյունիքը՝ կկարողանան իրենց «Մեծ Թուրանի» գաղափարն իրագործել: Բայց մեր տգետ եւ դավաճան պաշտոնյաները կամ նրանց համախումբը նորից բարբաջում են, թե պետք է փոխենք մեր դիրքորոշումը թշնամու հարցում՝ եթե իրենց թշնամի ենք կարծում, մեզ թշնամի են համարում եւ այլն: Այս աբսուրդ գաղափարները, որ տարածվում են այսօր, եթե ոչ դավաճանություն, ապա ի՞նչ են: Այսինքն՝ նույնիսկ մեզ համար վատ եւ Ադրբեջանի համար շահեկան այս ավարտից հետո՝ թուրք-ադրբեջանական տանդեմը հավակնություններ ունի Սյունիքի եւ ամբողջ Հայաստանի նկատմամբ: Մեր դավաճան այս իշխանությունների կամ ավելի ճիշտ՝ նրանց որոշակի տարրերի (կարծում եմ՝ այնտեղ դեռ կան շատ նորմալ մարդիկ) վարած քաղաքականությունը բերում է նրան, որ՝այո, այսօր էլ կա վտանգ: Եվ եթե այն մարդիկ, ովքեր աբսուրդ հիմնավորումներով այսօր պաշտպանում են Նիկոլին, չսթափվեն, ապա ցանկացած կորստի համար նաեւ իրենք են պատասխանատու եւ իրենք էլ են համալրում դավաճանների ցանկը:

– ԱԺ-ում նախորդ շաբաթ ընդունվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Ըստ Ձեզ, որքանո՞վ է այն ավելի լավը, քան նախորդն էր, եւ ո՞ւմ էր այն ձեռնտու:

– Շատ ավելի վատն է այն առումով, որ ցուցակները փակ են: Եթե 100 տոկոս համամասնական ընտրացուցակ պետք է լիներ, ապա ես ավելի կողմ կլինեի, որ գոնե բաց ցուցակներ լիներ եւ ցուցակներում ընդգրկված մարդկանց տեղը որոշեր ժողովուրդը: Հիմա բացառապես տվյալ կուսակցությունների կամ դաշինքների ղեկավար կազմերն են որոշելու՝ ով որտեղ է գտնվելու: Սա հատուկ արված է «Իմ քայլի» կամ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի համար: Նա ունի որոշակի վարկանիշ, եւ սա ոչ թե իր ցուցակում ապագայում ընդգրկվելիք մարդկանց հեղինակության արդյունքն է, այլ կա հասարակության մեջ մոլորյալների բազմություն, որ իրեն պաշտպանում են: Հետեւաբար, այս իշխանությունն ամեն ինչ կարում է իր հագով: Մեկ-երկու կուսակցություն կա միայն, որոնք տրադիցիոն անուններ ունեն, եւ հասարակությունն այդ անուններին վստահում է եւ կտա ձայն: Դիցուք՝ ՀՅԴ-ին, որ կապ չունի, թե այնտեղ ինչ անձեր են, այդ կուսակցությունը որոշակի արժեք է եւ ընդունված է հասարակության կողմից: Նիկոլը վերաձեւակերպեց հին Ընտրական օրենսգիրքը եւ կարեց իր վրայով, հետեւաբար ընդունելի չէ ինձ համար:

– Հիմա իշխանությունը եւ հիմնականում նորաթուխ ընդդիմադիրներ ձեռք ձեռքի տված պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ըստ Ձեզ, սա կարո՞ղ է լինել ստեղծված իրավիճակի լուծման տարբերակ, թե՞ Դուք էլ եք կարծում, որ այն տեղի չի ունենալու եւ չպետք է մասնակցել:

– Մի քիչ, կարծես թե, շատ է գնացել գնացքը, եւ կարծում եմ՝ ընտրություններ կլինեն: Իհարկե, այս վիճակում շատ հաճախ էմոցիոնալ վերաբերմունքն այն է, որ չմասնակցել այս ֆարսին: Բայց կարծում եմ՝ պետք է մասնակցել, թեկուզ օրակարգն իշխանության կողմից է գցված, պետք է համախմբվել եւ հաղթել: Հասարակության մեծամասնությունը դեմ է այս ամենին, ինչ կատարվում է Հայաստանում: Մինչդեռ, ինչպես նշեցիք, առաջանում են տարբեր անհայտ ու հայտնի ուժեր, որոնք գալիս են մասնատելու ու ջլատելու ընդդիմության ուժերը: Ուստի՝ եթե ավելորդ եւ հիվանդագին ամբիցիաները չվերանան, մարդիկ ավելի խոշոր բլոկներով եւ աշխարհաքաղաքական ուղղություններով հանդես չգան, եւ հանգուցալուծումը չլինի դավաճաններից ազատվելը, ապա երկու-երեք քաղաքական բլոկ կլինի եւ, անշուշտ, կհաղթեն գործող իշխանությունները: Այնպես որ, նրանք, ովքեր առաջնորդվում են իրենց ամբիցիաներով եւ իրենց փոքր կուսակցությունով կամ փոքր խմբով որոշել են առանձին մասնակցել ընտրություններին, բնականաբար,  այդ ամենը ջուր է լցնում իշխանության ջրաղացին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 19 – 25 ԱՊՐԻԼ 2021Արդեն 15 օր է, որ ես չեմ Պետական Կամերային երաժշտական թատրոնի տնօրենը. ԱռաքելյանԻնչպես է թեյը օգնում գեղեցկությանըԴեռևս 2020թ. նոյեմբերի 12-ին, ԶՈւ ԳՇ պետ, գ-լ/գ-տ Օնիկ Գասպարյանին, իր աշխատասենյակում զգուշացրել եմ, որ որոշ ժամանակ հետո, այս պատերազմի ամբողջ մեղքը Նիկոլը բարդելու է բանակի վրա. Արտակ ԶաքարյանԵթե հանկարծ հավատացել եք, շտապ փոխեք գաղտնաբառը․ Սամվել ՄարտիրոսյանՔաղաքական պոռնիկության շքերթում գլխավոր դերակատարներից մեկը ԱԽ քարտուղարն է. Արմեն Աշոտյան«Ազգի ձայն» կուսակցության եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ` Սիսիանի գրասենյակի բացման բացառիկ տեսանյութըWhatsApp-ը մեկ ամսից «կանջատի» մի շարք օգտատերերիԲայդենը խոստացել է՝ ԱՄՆ-ում փախստականների ընդունման քվոտան կավելանա5 սովորություն, որոնք կօգնեն դանդաղեցնել ծերացումըԿնոջը նվաճելու հինգ մոռացված միջոցԲայդենը խոստացել է՝ ԱՄՆ-ում փախստականների ընդունման քվոտան կավելանաԵրկրում մեկնարկած քաղաքական պոռնիկության շքերթում գլխավոր դերակատարներից մեկը ԱԽ քարտուղարն է, ով իր վրա է վերցրել ամենագարշահոտ քարոզչության անառակաբարո ֆունկցիան. ԱշոտյանԱրիության մեդալը զինվորի հորը հանձնել է տաքսու վարորդը պայմանավորված վայրումԶախարովան արձագանքել է Չեխիայից ռուս դիվանագետների արտաքսմանըՉես կասկածում չէ՞ նիկոլ, որ եթե քրեաօլիգարխիկների որդիները նույնպես մեր եղբայրների նման կանգնած լինեին առաջնագծում՝ պապաները ինչ «սալյուտներ էին խփելու».Հասկանում ես չէ՞ նիկոլ, «տոպլով կգային»Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հակադարձել է Իլհամ Ալիևին«5-րդ բրիգադը» պահանջում է 44 օրյա պատերազմի մութ ու լուսավոր կետերի բացահայտումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՇղթայական վթար Երևանում. մեքենաներից մեկը պատկանում է լեգենդար ֆուտբոլիստի, կան տուժածներ shamshyan.comԱՄՆ-ն ուսումնասիրում է Ռուսաստանի պարտքային պարտավորությունների դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունըԼուկաշենկոն հայտարարել է իր եւ իր երեխաների դեմ նախապատրաստվող մահափորձի մասինԹուրքիայի արեւմուտքում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՄակրոնը մտադիր է առաջիկայում բանակցություններ վարել Պուտինի հետՍուտ է ասում. Գեներալ Մովսես Հակոբյանը՝ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հնչեցրած մեղադրանքների մասինՆա պարզապես նման է անհույս թմրամոլի. Լեւոն ՔոչարյանՊարոնայք գեներալներ և սպաներ, պատրաստվեք «դատվելու». Արտակ ԶաքարյանԱլիևն իրականացնում է պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզ, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն Հայաստանի, Արցախի բնակչության, հայ ժողովրդի նկատմամբ․ ՄԻՊԲերդերի նման անսասան ու վեհ, կանգուն պահեցինք հողը Նաիրյան.NEWSMEDIA.am-ի ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ խորագրի ներքո մեր հերոս տղաներն ենՄա՜մ,ես քո աչքերի որոնման մեջ եմ, քո՜ թաց աչքերի,քո խղճի մեջ եմ. Հերոս Սերժ Սերգեյի Հակոբքեխվյանի հերոսածին մայրիկի սիրտ կեղեքող գրառումը Էլինա Ավանեսյանը կանանց Կահիրեի միջազգային մրցաշարի զուգախաղի գլխավոր մրցանակը նվաճեց Անտուն մնացածների մի մասը հյուրանոցում է ապրում, մի մասը` ծերանոցում, մի տեղ պայմանները լավ են, մի տեղ` վատ.Ստեփանակերտի քաղաքապետԱդրբեջանին ճանապարհ կտանք` ճանապարհի դիմաց. ՓաշինյանՆահատակված զինվորի հարազատները թույլ չեն տվել Փաշինյանին մոտենալ իրենց զավակի շիրիմին` պահանջելով հեռանալՀայաստանի ԱԺ շախմատի ընտրանին առցանց շախմատի եվրոպական խորհրդարանների առաջնության չեմպիոն հռչակվեց Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208 520-իՀԱՍՑՐԵԼ Է 102 ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔ ՓՐԿԵԼ. NEWSMEDIA.am-ը շարունակում է ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ խորագրի ներքո ներկայացնել մերօրյա հերոսներինԵթե այսպես շարունակվի, լուռ համաձայնությամբ Արցախը կդատարկվի. ԱՀ պատգամավորը փակագծեր է բացումՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ ապրիլի 19-ից 25-ըՌուսլան Ասլիկյանը բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ¼-րդ փուլում հանդես գալու իրավունք նվաճեցՕրվա հանդիպումներըՆիկոլի ասածից դատելով, Հայաստանը բանակ չի ունենալուԱԴԾ-ն հայտարարել է Մինսկում ռազմական հեղաշրջումը խափանելու մասինԼելե Թեփեի օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել. Սամվել ԲաբայանԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում«Ասեք ճիշտը. հրաման տվել է երկու անձ` Ջալալ Հարությունյանը և այսօրվա հրամանատարը». Սամվել ԲաբայանՓաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.amՄանվել Գրիգորյանը հետմահու ընտրվեց «5-րդ բրիգադի» հավերժ պատվավոր նախագահ«5-րդ բրիգադը» Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց զոհված մարտական ընկերներինՆազիկ Ամիրյանը միաձայն ընտրվեց «Հաղթանակի 5-րդ բրիգադ» ՀԿ նախագահ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ