Հայաստանի տղամարդկանց հավաքականը սկսում է պայքարը
Սպորտ
Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 7-ից պայքարի մեջ է մտնում ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը:
Առաջինը մրահարթակ դուրս կգա 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանյանը (լուսանկարում), Երեւանի ժամանակով 15:00-ին։ 21-ամյա ծանրորդի համար սա երկրորդ փորձն է մեծահասակների Եվրոպայի առաջնությունում՝ Բաթումի-2019-ից հետո:
Ապրիլի 8-ին հանդես կգան 91 կգ քաշայիններ Անդրանիկ Կարապետյանը եւ Կարեն Ավագյանը:
Ապրիլի 9-ին մրցահարթակ դուրս կգա կանանց հավաքականից Լիաննա Գյուրջյանը 81 կգ քաշայինների պայքարում, տղամարդկանց հավաքականից Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը 96 կգ քաշայինների պայքարում:
Ապրիլի 10-ին Հայաստանը կունենա 4 մասնակից՝ 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը, տղամարդկանց 102 կգ քաշային կարգի ներկայացուցիչներ Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը: Այդ օրը պայքարի մեջ կմտնի նաեւ Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում:
Ապրիլի 11-ին, առաջնության վերջին օրը մրցահարթակ դուրս կգան գերծանր քաշային կարգի ներկայացուցիչները՝ +87 կգ՝ Արփինե Դալալյանը, Գոռ Մինասյանը եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ):
Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: